13:56 09.02.2019
Իրանագետ Գոհար Իսկանդարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ փետրվարի 27-ին Իրան կատարելիք այցից առաջ փետրվարի 3-ին հայտարարեց յուրատեսակ ֆլեշմոբ սկսելու մասին՝ տեղադրելով երաժշտական հոլովակ:
«Ամեն օր Իրանն ավելի ճանաչելի դարձնելու նպատակով ընկերներիս համար տեղադրելու եմ իրանական երաժշտություն, կինո, մուլտֆիլմեր, լուրեր……կլինեն նաև այլ երկրների արտադրության, բայց Իրանին վերաբերող ֆիլմեր: Առաջարկում եմ իրանագետ ընկերներիս, ուսանողներիս միանալ flash mob-ին: Ինչու եմ անում, որովհետև արդեն 15 տարի է խոսում ենք Իրանի մասին, բայց մեր հասարակության լայն շերտերը այնուամենայնիվ քիչ ինֆորմացիա ունեն Իրանի մասին: Այսօր սկսենք այս ուրախ երաժշտությամբ, վայելեք …»:
Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը, միանալով #flashmob մինչև փետրվարի27 ֆլեշմոբին՝ վերսկսել է իրանական պատմությունների շղթան: Նա լուսանկարներ է հրապարակել՝ կից հետևյալ գրառմամբ.
«Իսֆահան՝ Իրանի ամենակոլորիտային քաղաքներից մեկը, որը մի կողմից համեմված է թագավորական պալատներով, պատմությամբ, մյուս կողմից՝ հայկական ժառանգության խորհրդանիշներով։ Հայկական թաղամասում՝ մասնավորապես Անի սրճարանում, կգտնեք Իրանի ամենահամեղ հայկական դառը սուրճը: Խոշոր, զարգացած քաղաքին հաջողվել է պահպանել Իսֆահանի վաղեմի թագավորական շունչը, ինչպես նաև այստեղ ապրող տարբեր ժողովուրդների մշակութային ժառանգության էլեմենտները։ Բաց մի´ թողեք Իրան այցելելու և Իսֆահանի կոլորիտային փողոցներում կորելու ձեր առաջին իսկ հնարավորությունը»։
«Հաճախ են երիտասարդները հարցնում Իրանում հագնվելու կուլտուրայի մասին: Հիմնականում այն կարծարատիպն է, որ Իրանի կանայք բոլորը սևազգեստ են և այլ գույն պարզապես արգելվում է կրել: Ներքևում տեղադրված նյութը կներկայացնի Իրանի նորաձևության պատմության մասին: Վայելեք: Կանայք յուրաքանչյուր պարագայում ձգտում են լինել գեղեցիկ, դա արգելել հնարավոր չէ»,- գրել է Իսկանդարյանը:
«Ֆեյսբուքում» հրապարակվել է նաև իրանցի մեծ պոետ Օմար Խայամի ստեղծագործություններից մեկը՝ Գևորգ Էմինի թարգմանությամբ.
«Այս աշխարհում խելոք ու լուրջ պիտի լինես,
Խելքը գլխիդ և լուռումունջ պիտի լինես,
Քանի ականջ, աչք ու լեզու տեղում են դեռ,
Էն գլխից կույր, համր ու խուլ պիտի լինես»:
Օգտատերերը նաև իրազեկել են, թե ինչ պետք է իմանալ Իրան այցելելուց առաջ:
Թուրքագետ Արտակ Շաքարյանը ևս միացել է նախաձեռնությանը՝ հետևյալ գրառմամբ.
«Համաձայն իրանական քրեական օրենսգրքի՝ հոդված 147, մեղսունակությանը տարիքը տղաների համար սահմանված է 15 տարեկանը (լուսնային), իսկ աղջիկների համար 9՝ ինը, տարեկանը (լուսնային)։
Ընդ որում 9 լուսնային տարին մեր հաշվարկով իրականում համապատասխանում է 8 տարի և 9 ամսին, իսկ 15 տարեկանը՝ 14 տարի ու 7 ամսին։
Իսկ Իրանական քաղաքացիական օրենսգիրքը նույն տարիքներն է սահմանում որպես ամուսնության նվազագույն տարիք՝ հոդված 1041։ (update: վերջերս ընդունված նոր օրենսգրքով աղջիկների ամուսնության տարիքային շեմը բարձրացրել են 13-ի, բայցևայնպես տղամարդը իրավունք ունի դիմել դատարան ու խնդրել կոնկրետ իր դեպքում այդ շեմը վերանայել․․․։
փաստորեն․․․ Ժիր էր Մարոն, դուրեկան, նոր էր ինը տարեկան․․․»:
Գոհար Իսկանդարյանը խորհուրդ է տվել դիտել Մարժան Սատրապի «Պերսեպոլիս» մուլտֆիլմը:
«Նա ֆիլմում լավագույնս անդրադառնում է Իրանում առկա մի շարք խնդիրների, թե´ շահական, թե´ Իսլամական Հանրապետության շրջանում»,- գրել է իրանագետը:
Ֆլեշմոբի շրջանակներում տարածվել է նաև Նիզամիի «Խոսրով և Շիրին» (ազգությամբ հայ) պոեմից հատված Լորիս Ճգնավորյանի երաժշտախմբի նվագակցությամբ:
Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակից Տիգրան Սարգսյանը ևս հետաքրքիր դրվագ է ներկայացրել Իրանի մասին, այն է՝ Իրանում գոյություն ունեցող ժամանակավոր ամուսնությունը:
«Այսօր Իրանում տարածված է ամուսնությունը երկու ձև` մշտական ամուսնություն և ժամանակավոր ամուսնություն (Սիղե): Ժամանակակից Իրանում, մասնավորապես` Թեհրանում, լայն տարածում ունի ժամանակավոր ամուսնությունը, որն այսօր թույլատրված է նաև օրենքով:
Ժամանակավոր ամուսնությունը ներառում է օրինական սեռական կապ և երեխաներ ունենալու իրավունք, որը, սակայն, քիչ է հանդիպում: Այս ամուսնությունից ծնված երեխաներն ունեն իրավական օրինականություն, սակայն հասարակության կողմից մասամբ չեն ընդունվում և անարգվում են:
Ժամանակավոր ամուսնության մեջ ամուսնալուծություն չկա, բայց տղամարդը կարող է «ժամանակի նվեր անել», այսինքն` այն ժամանակի, որ պայմանագրով մնացել է»,- գրել է նա:
Գոհար Իսկանդարյանը հայտնել է, որ Իրանը 2018 թ. դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին` Սպահանի հայկական վանքը համաշխարհային ժառանգության ցանկում գրանցելու համար:
«Ւ դեպ, Իրանում շուրջ 200 հայկական եկեղեցի կա, որոնց պահպանման խնդիրները հոգում են ինչպես համայնքի ուժերով, այնպես էլ պետությունը հատկացնում է որոշակի գումարներ: Իսկ 2008թ. ՅՈւնեսկոյի համաշխարհային ժառանգության ցանկում էր գրանցվել Սուրբ Թադե և Ձոր-ձոր եկեղեցիները»,- գրել է նա:
Իսկանդարյանը նաև հայտնել է, որ իրանցի բանտարկյալներն արձակուրդ ունեն և տարվա մեջ մի քանի օր կարող են տուն գնալ:
«Խոսքը իրանցի բանտարկյալներին արձակուրդ տրամադրելու մասին է, թե ինչպես են նրանք հավաքում «բոնուսներ» լավ պահվածքի համար. տրամադրվում են որոշ օրեր, երբ կարող են լքել բանտը, բայց վերադառնալու պայմանով: Կարդացեք և ճանաչեք Հարևան Իրանին:
«Եթե վնաս պատճառած արարքը քրեական օրենքով համարվում է ոչ-դիտավորյալ, առանց հասարակության անվտանգությունը միտված լինելու, ապա կալանավորը կարող է օգտվել արձակուրդային առիթներից, որին հասնելու համար նրան հարկավոր է վաստակել համապատասխան բարոյական միավորներ հետևյալ կարգով.
Ա- 15 տարվա ազատազրկման դիմաց կալանավորը պետք է առնվազն կրած լինի նշանակված պատժի մեկ-վեցերորդը, իսկ ցմահ կամ 20-ից ավելին կալանքի դիմաց՝ պատժի չափի առնվազն 3 տարին: Տվյալ դեպքում վաստակած յուրաքանչյուր 200 միավորի դիմաց նա կարող է ստանալ արձակուրդայինի երեքօրյա հնարավորություն:
Ա1-միավորներ վաստակելու մեխանիզմը աշխատում է հետևյալ կարգով.
– Ազատազրկված անձի մասնակցությունը ընթերցանության, կալանավայրում կարգ ու կանոնի հաստատման, շինարարության, կրոնական արարողակարգերի ու ծեսերի, մշակութային և կրթական , մարմնամարզության, և կենցաղային գիտելիքների աշխատանքներին ու դասընթացներին մասնակցելու դիմաց (յուրաքանչյուր աշխատանքի համար) համապատասխանաբար 20-ից 30 միավոր:
– Ուսումը շարունակելու համար 10, իսկ համապատասխան դիպլոմային քննությունում գրանցած հաջողության դիմաց՝ 50 միավոր:
– (Մինչև) 100 միավոր՝ ուղղիչ հիմնարկների բարեկեցության հանձնաժողովների հայեցողությամբ:
– տուժողին պատճառած վնասի հատուցման դիմաց 50 միավոր:
– 150 միավոր տարեցների և պատերազմի վետերանների համար, եթե նրանք շարունակում են դրսևորել կարգապահ պահվածք:
– 10 տարեկանից փոքր երեխա ունեցող ազատազրկված մայրերին՝ նույնպես 150 միավոր:
Իսկ արձակուրդայինի կարգը կիրառվում է հետևյալ ձևաչափով.
Ա-Տարեցներին ու մինչև 10 տարեկան երեխա ունեցող մայրերին՝ յուրաքանչյուր երկու ամսվա դիմաց 3-ից 5 օր:
Բ- հասարակության համար վտանգավոր տարր չհամարվող ազատազրկված անձին՝ երեք ամսվա դիմաց 3-ից 5 օր:
Հաշվի առնելով Իրանի տարածքը և շրջանների հեռավորության վարկածը, 100 կիլոմետրը գերազանցող հեռավորությամբ տարածությունների դիմաց մեկից չորս օր հավելում է կրելու արձակուրդայինի շրջանը:
Իհարկե, այս բոնուսները չեն տարածվում հրազենային հարձակումներով, բռնաբարության վարկածով, քաղաքացու առևանգման մեջ մեղադրվող, հասարակությանը միտված վնաս պատճառած հանցագործների ու պատիժը կրող կալանավորների վրա»,- գրել է նա:
Իրանագետ Վարդան Ոսկանյանը մի հանգամանք է առանձնացրել՝ առաջարկով միանալով այս նախաձեռնությանը.
«Շարունակելով Հայաստանի վարչապետի՝ Իրան կատարելիք այցից առաջ, ըստ իս, նաև նշանաբանական կարևորություն ունեցող և դրական խորապատկեր ապահովող քայլերի մասին գրառումներս, այս անգամ կուզենայի անդրադառնալ ևս մի ուշագրավ հանգամանքի։
Դժվար է թերագնահատել սոցիալական ցանցերի տարածման արդյունքում արդի աշխարհում լայնորեն կիրառվող, այսպես կոչված, «թվիթերյան դիվանագիտության» (որի համար նույնիսկ ստեղծվել է հատուկ եզրույթ՝ «Twiplomasy») նշանակությունը։ Մյուս կողմից, Իրանն ի մոտո ճանաչող յուրաքանչյուր մասնագետ գիտե, որ իրանցիներն, ըստ էության, պոեզիայի ժողովուրդ են և չեն կարող այդպիսին չլինել՝ հաշվի առնելով այն ահռելի գրական ժառանգությունը, որն Իրանը և պարսից լեզուն ճանաչելի է դարձրել քաղաքակիրթ աշխարհով մեկ։
Այս առումով, կարծում եմ՝ այցի նախաշեմին խիստ բարենապաստ ազդեցություն կարող է թողնել սոցիալական ցանցերում Հայաստանի վարչապետի որևէ համառոտ գրառում Իրան մեկնելու մասին, որի մեջ կարելի է բառացիորեն նշել՝ «ինչպես իրանցի մեծ բանաստեղծ Նիզամին Գանջավին է ասում՝» և հենց պարսկերենով մեջբերել Իրանին նվիրված նրա հայտնի բանաստեղծական տողը՝ «Ողջ աշխարհը մարմին է, իսկ Իրանը՝ սիրտ», ինչը ոչ միայն հզորագույն դրական ուղերձ կլինի մեր բարեկամ իրանցիներին, այլև քարոզչական լուրջ հարված՝ Նիզամիին «ադրբեջանականացրած» Բաքվի բռնապետի վարչակարգին»:
21:52 04.08.2025
Երևանում կրակոց է արձակվել թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի վրա, որի մեջ մի քանի ուղևորներ են եղելՕգոստոսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի ձախակողմյա կողային […] ...
21:31 04.08.2025
Սպերցյանի արդյունավետ գործողությունը չորրորդ խաղն անընդմեջՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում գոլային փոխանցում է կատարել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չորրորդ խաղն անընդմեջ: Մոսկվայի «Դինամոյի» դեմ երրորդ տուրի տնային խաղի 87-րդ րոպեին «Կրասնոդարի» ավագ Սպերցյանի գոլային փոխանցումից հետո կոլումբացի հարձակվող Ջոն Կորդոբան խփել է խաղի միակ գոլը: Ի դեպ, Սպերցյանը գոլային փոխանցում էր կատարել նաև «Դինամոյի» դեմ ՌՊԼ 2024/25 մրցաշրջանի […] ...
21:16 04.08.2025
ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներՕգոստոսի 4-ին, ժամը 15։20-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան բախվել է […] ...
21:11 04.08.2025
Արագածոտնի մարզում BMW-ն բախվել է ծառերին․ 6 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՕգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ–Երևան ավտոճանապարհի Աշտարակի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում՝ առջևի հատվածով դեպի Աշտարակի ուղղությամբ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի, որից 4-ը անչափահասներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» […] ...
20:51 04.08.2025
Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝ 10:00-16:00 Էստոնական փ. 13, 15, 15/1 21, 25, շենքեր, Արզումանյան փ. 6, 8, 8Ա, 10/1, 10, 10/2, 10/3, 18, 20, 24, 28, 30, 32, 34 շենքեր, Աբելյան փ. 2/1 շենք, […] ...