15:32 07.02.2019
Համաներումից հետո ակնհայտ դարձավ, որ ազատ արձակված դատապարտյալների ինտեգրումը հասարակությունում տեղի չի ունենում. հարցն այսօր ԱԺ-ի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում բարձրացրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
«Ես ինքս էլ այցելել եմ ՔԿՀ, հիմնական խնդիրը պրոբացիոն ծառայության թերացումն էր, ակնհայտ է, որ համակարգը ներդրվել է, բայց ամբողջովին չի կայացել, ունի զգալի թերացումներ: Կարծում եմ՝ մենք պետք է օրակարգ մշակենք, որպեսզի այս համակարգի քայլ առ քայլ կարգավորումներով հանգեցնենք համակարգի կայացմանը: Նաև վերջին համաներումից հետո հայտնի դարձավ, որ նախկին կալանավորների վերաինտեգրման խնդիրը օրակարգում է և շատ հրատապ հարց է»,- ասաց Սամսոնյանը:
Անդրադառնալով հանձնաժողովի ներկայացուցչի բարձրացրած հարցին՝ հանձնաժողովի նախագահ նաիրա Զոհրաբյանը շեշտեց, որ վերաինտեգրման խնդիրն ամենալուրջ խնդիրներից մեկն է՝ հավելելով.
«Դա ամենացավոտ խնդիրն է, նախ` պրոբացիոն ծառայությունը շատ մեղմ գնահատեցիք, չի աշխատում, կայացված չէ Հայաստանում, վերաինտեգրումն ամենակատաստրոֆիկ պրոբլեմներով մեկն է, հոգեբաններ, սոցիալական աշխատողներ չկան, որ կարողանան դատապարտյալների հետ աշխատել` վերաինտեգրելու հասարակությանը: Երբ հարցնում՝ ես ինչու չկա, նույն պրոբլեմի շուրջ ենք պտտվում, որովհետև ոչ մի պրոֆեսիոնալ հոգեբան 60 հազարով չի աշխատի նման ծանր պայմաններում»:
Զոհրաբյանը հավելեց, որ իրենք հրավիրելու են համապատասխան կառույցների ներկայացուցիչներին ոչ միայն հարցի քննարկմանը մասնակցելու, այլև հետագա աշխատանքի ճանապարհային քարտեզ կազմելու ու, ըստ այդմ, նրանց վրա որոշակի պարտականություններ դնելու նպատակով:
«Իրենց վրա ենք դնելու ոլորտի կարգավորման պարտականությունը, որի նախաձեռնությունը օրենսդրական մակարդակով գալու է մեզանից, այստեղ հավաքված են խիզախ մարդիկ, և որևէ մեկս բարդույթ չունենք պահանջելու այս կամ այն պաշտոնյայի հրաժարականը, եթե կթերանան անելու»,- ասաց նա:
Հարց բարձրացվեց նաև «Ընտանեկան բռնության մասին» օրենքի չկիրառման մասին, որի վերաբերյալ Զոհրաբյանը հետևյալ բնորոշումը տվեց.
«Մեռելածին օրենքների շարքին դասվեց, որովհետև մենք ազգային մենթալիտետի մեջ շատ բան ունենք փոխելու, երեխաների իրավունքը լինելու է մեր ամենաթիրախային հարցերից մեկը»:
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...