Հակոբ Արշակյանը խոստանում է «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցման ջանքերի եռապատկում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+28.09 oC

Հակոբ Արշակյանը խոստանում է «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցման ջանքերի եռապատկում

12:35 08.02.2019

Կառավարության կարճատև նիստից և փակ քննարկման ավարտից հետո լրագրողների հարցերին է պատասխանել ՀՀ կապի, տրանսպորտի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը: Նա անդրադարձել է մի քանի հարցերի, խոսել նախարարության վերակազմավորման շուրջ քննարկումների, կառավարության ծրագրի մասին: Նախարարը մասնավորապես ասել է.

«Կառավարության ծրագիրը միտված է ի շահ ժողովրդի, ստեղծվելու են նոր աշխատատեղեր, նաև ծրագրում նշված է, որ ծայրահեղ աղքատությունը դադարելու է, քայլեր են ձեռնարկվելու աղքատության նվազման ուղղությամբ, ռազմարդյունաբերության ոլորտըում հավաստիացնում եմ, որ շուկայից եկող ֆինանսավորումը ամբողջությամբ պրոեկտվելու է գիտելիքահեն արդյունաբերության վրա և նոր աշխատատեղերի ստեղծմանը»,- ասաց Արշակյանը:

Նրան հարց ուղղվեց նաև  Լարսին այլընտրանքային ճանապարհի կառուցման վերաբերյալ բանակցությունների մասին, այդպիսիք կան, բայց մեկնաբանություններ նախարարը չտվեց՝ շեշտելով, որ դրանք կարող են ազդել բանակցությունների ընթացքի վրա: Առավել ասելիք կար «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարության ընթացքի մասին, նախարարն ընդգծեց, որ վերջինիս վերաբերյալ լուրջ աշխատանքներ են սպասվում հատկապես հարավային ուղղությամբ:

««Տրանշ-3»-ի մասով նորմալ աշխատանքներ տարվում են, զարգացման ծրագիր  ունենք հարավային ուղղությամբ, ակտիվ աշխատանքներ են տարվում դոնորների հետ, ովքեր հետաքրքրված են ներդրումներ կատարելով, հարավային ուղղությամբ թունելների ու կամուրջների շինարարության մասն է, կարծում եմ, որ դրանք ամենակարևոր ստրատեսգիական մասն են, որտեղ մեր ուժերը կենտրոնացնում ենք: «Տրանշ-4»-ի մասով նույնպես գնում ենք քննարկումներ, բայց մեր հիմնական թիրախը հարավային ուղղությամբ է: Մենք հիմնական ուժերը կենտրոնացրել ենք հարավային ուղղությամբ, քանի որ մոտ 2 ժամ տևողության կրճատում ենք ունենում և 55 կմ հատված, «Տրանշ-4»-ը տրամաբանական շարունակությունն է 3-ից, բայց մեծ էֆեկտ սպասում ենք հարավային ուղղությամբ»,- ասաց նախարարը:

Նա հայտարարեց, որ երկրորդ տրանշի մասով դանդաղ ընթացք կա, իսկ  երրորդի վերաբերյալ չինացի գործընկերների ու դոնոր կազմակերպությունների հետ  են բանակցությունների մեջ: Ասաց.

«Այն ծավալները, որոնցով առաջ էին գնում, եռապատկվել են, շատ դանդաղ էր գնացել ու հետ ընկել մինչև կառավարության փոփոխությունը, տարբեր պատճառներով: Ես ուզում եմ հավաստիացնել, որ մեր ջանքերը շարունակելու ենք գործադրել, որպեսզի մինչև իրենց ստանձնած ժամկետը  ավարտեն»:

Անդրադառնալով ծրագրում նախկինում հայտնաբերված թերություններին` նախարարը նշեց.

«Գաղտնիք չէ, որ «Տրանշ 1-ում» և «Տրանշ 2»-ում որակի հետ կապված խնդիրներ կան, քանի որ Քննչական կոմիտեում է Հարավը և քննություն է տարվում: Չեմ մեկնաբանի»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կալիֆոռնիայում խոշոր հրդեհ է բռնկվել

15:05 04.07.2025

Կալիֆոռնիայում խոշոր հրդեհ է բռնկվել

Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում խոշոր անտառային հրդեհը մեկ օրում ընդգրկել է 21 հազար հեկտար տարածք, հաղորդում է ABC-ն ։ «Կալիֆոռնիայում հրդեհը մեկ օրում կլանել է ավելի քան 52 հազար ակր (մոտ 21 հեկտար – խմբ.) տարածք», – ասվում է հեռուստաալիքի կայքում։ Նշվում է, որ սա Կալիֆոռնիայի՝ տարվա ամենամեծ հրդեհն է և հանգեցրել է 166-րդ միջպետական ​​մայրուղու […] ...

SHANTNEWS

15:00 04.07.2025

SHANTNEWS

Այսօր Մհեր Մկրտչյանի 95-ամյակն է

14:55 04.07.2025

Այսօր Մհեր Մկրտչյանի 95-ամյակն է

Այսօր թատրոնի և կինոյի դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ծննդյան 95-ամյակն է: Օրվա կապակցությամբ ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, Թբիլիսիի հայկական թատրոնի, ինչպես նաև մշակույթի ոլորտի մի խումբ ներկայացիցչներ և արվեստասերներ […] ...

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Շվեդիայի դեսպանին առաքելության ավարտի կապակցությամբ

14:48 04.07.2025

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Շվեդիայի դեսպանին առաքելության ավարտի կապակցությամբ

Հուլիսի 4-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպան Պատրիկ Սվենսոնին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Նախարար Միրզոյանն ընդգծել է դեսպան Սվենսոնի՝ որպես ՀՀ-ում Շվեդիայի առաջին ռեզիդենտ դեսպանի, նշանակալի ներդրումը Հայաստան-Շվեդիա հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում՝ հավելելով, որ նրա պաշտոնավարումը համընկել է աշխարհում և հատկապես Հայաստանի համար բարդ ժամանակաշրջանի հետ: […] ...

«Արարատի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը հեռացել է պաշտոնից

14:40 04.07.2025

«Արարատի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը հեռացել է պաշտոնից

Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը հեռացել է պաշտոնից։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Եսայանի պայմանագրի ժամկետն ավարտվել է: Կողմերը որոշել են չշարունակել համագործակցությունը: 53-ամյա մասնագետը թիմը գլխավորել էր 2024-ի փետրվարին: Նրա օրոք «Արարատը» 47 պաշտոնական խաղում տարել է 16 հաղթանակ, գրանցել 9 ոչ-ոքի, կրել 22 պարտություն: ...

Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինան չի դառնա ԵՄ անդամ

14:33 04.07.2025

Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինան չի դառնա ԵՄ անդամ

Ուկրաինան չի միանա Եվրամիությանը, Բրյուսելը չի ​​կարողանա շրջանցել Հունգարիայի դիրքորոշումը այս հարցում, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Եվրոպական հանձնաժողովը սխալվում է, երբ կարծում է, որ կարևոր որոշումը, որը վճռում է ամբողջ Եվրոպայի ճակատագիրը, կարող է կայացվել առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու։ Նրանք սխալվում են այդ հարցում։ Ուկրաինայի անդամակցությունը տեղի չի ունենա։ Հունգարիան այժմ կասեցրել […] ...

BACK_TO_TOP