ԵԽ-ն վերջնաժամկետ է տվել Ադրբեջանին. հնարավոր է անդամակցության կասեցում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+30.09 oC

ԵԽ-ն վերջնաժամկետ է տվել Ադրբեջանին. հնարավոր է անդամակցության կասեցում

12:58 26.10.2017

Եվրոպայի խորհրդի 47 անդամ երկրների նախարարների կոմիտեն պաշտոնապես տեղեկացրել է Ադրբեջանին աննախադեպ իրավական գործընթաց սկսելու մտադրության մասին, որը կապված է «Իլգար Մամմադովն ընդդեմ Ադրբեջանի» ՄԻԵԴ վճռի չկատարման հետ։

Հաղորդվում է, որ 2014-ի մայիսին ՄԻԵԴ-ը գտել էր, որ ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլգար Մամմադովի ձերբակալությունն ու կալանքը Եվրոպական կոնվենցիայի մի քանի կետերի խախտում է եղել։ ՄԻԵԴ-ը գտել էր, մասնավորապես, որ Մամմադովի մեղադրանքն ու կալանքը նպատակ է ունեցել պատժել կամ լռեցնել նրան՝ կառավարությանը քննադատելու համար, որը Կոնվենցիայի 18-րդ հոդվածի խախտում է։

Ըստ Panorama.am-ի՝ նշվում է, որ մինչ այժմ ՄԻԵԴ-ն արձանագրել է հոդված 18-ի 5 խախտում և բոլոր այս դեպքերում, բացի Իլգար Մամմադովից, դիմումատուներն ազատ են արձակվել։ ՄԻԵԴ վճռի հրապարակումից 3 տարի անց, սակայն, Մամմադովը շարունակում է մնալ բանտում։

Այսօր նախարարների կոմիտեն որոշել է, ԵԽ պատմության մեջ առաջին անգամ սկսել 2010-ին ընդունված գործընթացը, համաձայն որի, գործը կարող է հետ ուղարկվել ՄԻԵԴ՝ որոշելու, արդյո՞ք վճռի չկատարումը Կոնվենցիայի հետագա խախտում է։

Նախարարների կոմիտեն միջանկյալ որոշում է կայացրել՝ Ադրբեջանին մինչև նոյեմեբերի 29-ը ժամանակ է տրվել գրավոր ներկայացնելու իր տեսակետը։
ԵԽ նախարարների կոմիտեն դեկտեմբերի 5-ին կքննարկի գործը ՄԻԵԴ հետ ուղարկելու միջանկյալ բանաձևը, եթե այս ժամանակահատվածում վճիռը չկատարվի։

Նշենք, որ ՄԻԵԴ վճռի չկատարումը Կոնվենցիայի կոպիտ խախտում է, ինչն էլ իր հերթին հանդիսանում է ԵԽ կանոնադրության խախտում, որը կարող է հիմք դառնալ ԵԽ-ին երկրի անդամակցության կասեցման համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մակրոնը հայտարարություն է արել Պուտին-Թրամփ հանդիպումից հետո

16:00 16.08.2025

Մակրոնը հայտարարություն է արել Պուտին-Թրամփ հանդիպումից հետո

Ալյասկայում կայացած Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ուկրաինայի հարցով «կամավորների կոալիցիայի» ներկայացուցիչների անհապաղ հանդիպման մասին։ «Ցանկացած երկարատև խաղաղություն պետք է ուղեկցվի անխախտ անվտանգության երաշխիքներով։ Ես ողջունում եմ ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ նպաստելու դրան այս հարցում։ Մենք կաշխատենք այս ուղղությամբ նրանց և կամավորների կոալիցիայի մեր բոլոր գործընկերների հետ, որոնց հետ մենք շուտով կրկին կհավաքվենք՝ […] ...

Երևանում «Mercedes»-ը բախվել է բազալտե եզրաքարին, ապա՝ երկաթե էլեկտրասյանը. կա տուժած

15:46 16.08.2025

Երևանում «Mercedes»-ը բախվել է բազալտե եզրաքարին, ապա՝ երկաթե էլեկտրասյանը. կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Ռուբինյանց փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա՝ երկաթե էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը: ...

Իրանը և Հայաստանը՝ ընդհանուր պատմության և ապագայի արտացոլում. Աբբաս Արաղչիի հոդվածը

15:27 16.08.2025

Իրանը և Հայաստանը՝ ընդհանուր պատմության և ապագայի արտացոլում. Աբբաս Արաղչիի հոդվածը

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանի՝ Հայաստանի Հանրապետություն այցին ընդառաջ, հոդված է պատրաստել՝ անդրադառնալով երկու երկրների ժողովուրդների մշակութային ընդհանրություններին և պատմական անցյալին: Հոդվածում ընդգծվում է, որ համաշխարհային անորոշության և տարածաշրջանային զարգացումների  պայմաններում Իրանի և Հայաստանի շահերը ավելի ու ավելի են միահյուսվում: «Արմենպրես»-ը հոդվածն ամբողջությամբ ներկայացնում է ստորև. «Մինչ […] ...

Կողմերի պնդմամբ՝ «միջանցքը» հանվել է բանակցությունների սեղանից և փոխարինվել է Հայաստանի լիակատար ինքնիշխանության ներքո տարանցիկ ճանապարհով. Ֆաթիմա Մոհաջերանի

15:14 16.08.2025

Կողմերի պնդմամբ՝ «միջանցքը» հանվել է բանակցությունների սեղանից և փոխարինվել է Հայաստանի լիակատար ինքնիշխանության ներքո տարանցիկ ճանապարհով. Ֆաթիմա Մոհաջերանի

Իրանն աջակցում է ցանկացած գործընթացի, որը բերում է բախումների դադարեցման, լարվածության նվազեցման և անխախտ կայունության ստեղծման: Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության մամուլի քարտուղար Ֆաթիմա Մոհաջերանին: «Իհարկե, այս աջակցությունը պայմանական է և հիմնված է տարածաշրջանային երկրների կողմից համաձայնեցված սկզբունքների վրա»,-ասել է Մոհաջերանին։ Նա ընդգծել է, որ հիմնական տեղաշարժերից մեկը վիճահարույց այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի […] ...

SHANTNEWS

15:00 16.08.2025

SHANTNEWS

Պակիստանում ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 320 մարդ

14:50 16.08.2025

Պակիստանում ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 320 մարդ

Պակիստանի հյուսիսում ջրհեղեղների, սողանքների և անձրևների հետևանքով վերջին 48 ժամվա ընթացքում զոհվել է ավելի քան 320 մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Geo News-ը՝ հղում անելով Պակիստանի աղետների ազգային վարչությանը: Նշվում է, որ փրկարարական գործողություններ են իրականացվում տուժած շրջաններում բնականոն կյանքը վերականգնելու համար: ...

BACK_TO_TOP