13:49 08.02.2019
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնեց կառավարության առաջիկա հինգ տարիների տնտեսական զարգացման հնարավորությունները: Նախատեսվում է, որ տնտեսական աճը տարբեր տարիների կարող է տարբեր լինել, օրինակ` մի տարի 4.5 կարող է կազմել, հաջորդ տարի` 6:
Արդյո՞ք քիչ չէ նախանշված ցուցանիշը, նախարարը պատասխանեց.
«Անցյալ տարվա զեկույցները ասում են, որ աշխարհում միջինը 3,7 տոկոս տնտեսական աճ է ապահովվում, մեր ցանկությունն է, որ ապահովենք այնպիսի պայմաններ, որ աճը լինի ավելի բարձր, բայց պետք է ունենա հիմքը, իսկ հիմքը ներդրումներն են, և եթե կառավարությանը հաջողվի ծրագրային ժամանակահատվածի ավարտին կայունացնել ներդրումները, հիմնական միջոցները ներդնել ՀՆԱ-ի նկատմամբ 23-25 տոկոս միջակայքում, ապա հավատացած եղեք, որ դրան հաջորդող ժամանակահատվածում կխոսենք ավելի բարձր աճի մասին»:
Նա կարևորեց, որ այս պայմաններում՝ անցումային ժամանակահատվածում, երբ տնտեսության կառուցվածքն է փոխվում, առաջ են գալիս արդյունաբերական նոր ճյուղեր, որոնք պետք է ավելի մեծ դեր ունենան տնտեսական կյանքում, պետք է տեղի ունենան ի հաշիվ արտահանման նոր շուկաներ գրավելու, իսկ 5 տոկոսը հավակնոտ ցուցանիշ է: Դիտարկմանը, թե շատերը կառավարության ծրագիրը որակում են «բաժակաճառ», պատասխանեց.
«Չեք գտնի որևէ բաժակաճառ: Ովքեր այդպիսի որակում են տալիս, ուշադիր չեն կարդացել ծրագիրը, կառուցված է հետևյալ սկզբունքով` նշված են այն նպատակները, որով պետք է յուրաքանչյուր ուղղությամբ ուղղված լինի կառավարության գործունեությունը: Օրինակ` տնտեսական, ասված է, որ քաղաքացին պետք է լինի կենտրոնում, որ տնտեսությունը հնարավորություն տա բոլորին, ովքեր ունեն ցանկություն, մասնակցեն տնտեսական կյանքին, պետք է լինի մրցակցություն, ապահովված լինեն հավասար գործելու պայմաններ, գործարար միջավայրը, որտեղ կառավարությունը ներկա է, պետք է կարգավորվի այնպես, որ չդժվարացնի գործող սուբյեկտների կյանքը: Օրինակ՝ սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից: Գործում են դեղերի ներմուծման որակի հսկողության որոշ կարգավորումներ, բայց դրանք բեռ են դեղ ներկրողների համար, ինչպես գտնել օպտիմալ սահմանագիծը, կարգավորումների մեկ օրինակ է, խոսված է այն մասին, որ պետք է բացահայտվեն արդյունաբերության ճյուղերում առկա այն գործառույթները, որոնք խանգարում են գործունեությանը, ցուցաբերվեն աջակցության եղանակներ»:
Իսկ տեսական դրույթների վերաբերյալ թերահավատությանը արձագանքելով՝ կոչ արեց.
«Եկեք սպասենք ու ուշադիր լինենք յուրաքանչյուր նոր միջոցառմանը, որոնք առաջիկայում կհրապարակվեն»:
15:31 04.07.2025
39-ամյա տղամարդն ապօրինի զենք-զինամթերք է հանձնել ոստիկանությունՀամայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 2-ին բաժին է ներկայացել Պաղաղբյուր գյուղի 39-ամյա մի բնակիչ և կամավոր հանձնել «Մակարով» տիպի ատրճանակ, պահեստատուփ և 9 մմ տրամաչափի փամփուշտներ։ Հիշեք՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնած անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից: ...
15:23 04.07.2025
ՈւԵՖԱ-ի 2024/2025 վարկանիշում Հայաստանն առաջ է Ռուսաստանից, Ուկրաինայից և Անդրկովկասի հարևաններիցՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է 2024/2025 մրցաշրջանի ակումբային վարկանիշի թարմացված աղյուսակը, որը հաշվարկվում է վերջին հինգ մրցաշրջանների (2019/20-2023/24) արդյունքների հիման վրա։ Հայաստանը զբաղեցնում է 28-րդ հորիզոնականը՝ վաստակելով 4.375 միավոր։ Այս ցուցանիշով Հայաստանը գերազանցել է Ռուսաստանին (29-րդ տեղ, 4.333 միավոր), Ուկրաինային (33-րդ տեղ, 3.600 միավոր), ինչպես նաև Անդրկովկասի հարևաններին՝ Ադրբեջանին (35-րդ տեղ, 2.875 միավոր) և Վրաստանին […] ...
15:15 04.07.2025
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԵրևանում հուլիսի 4-ի երեկոյան ժամերին, հուլիսի 5-6-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։ Մարզերում հուլիսի 4-ին ցերեկը, 5-6-ին գիշերը և կեսօրից հետո, 7-9-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր […] ...
15:05 04.07.2025
Կալիֆոռնիայում խոշոր հրդեհ է բռնկվելԱմերիկյան Կալիֆոռնիա նահանգում խոշոր անտառային հրդեհը մեկ օրում ընդգրկել է 21 հազար հեկտար տարածք, հաղորդում է ABC-ն ։ «Կալիֆոռնիայում հրդեհը մեկ օրում կլանել է ավելի քան 52 հազար ակր (մոտ 21 հեկտար – խմբ.) տարածք», – ասվում է հեռուստաալիքի կայքում։ Նշվում է, որ սա Կալիֆոռնիայի՝ տարվա ամենամեծ հրդեհն է և հանգեցրել է 166-րդ միջպետական մայրուղու […] ...
14:55 04.07.2025
Այսօր Մհեր Մկրտչյանի 95-ամյակն էԱյսօր թատրոնի և կինոյի դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ծննդյան 95-ամյակն է: Օրվա կապակցությամբ ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, Թբիլիսիի հայկական թատրոնի, ինչպես նաև մշակույթի ոլորտի մի խումբ ներկայացիցչներ և արվեստասերներ […] ...