Կրթությանը վերաբերող ի՞նչ նախագծեր են դրված շրջանառության մեջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+28.09 oC

Կրթությանը վերաբերող ի՞նչ նախագծեր են դրված շրջանառության մեջ

15:34 08.02.2019

Այսօր հրավիրված նիստի ժամանակ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Հայրապետյանը խոսել է այն մասին, թե այս պահին ինչ օրենսդրական նախաձեռնություններ են դրվել շրջանառության մեջ։

«Շրջանառության մեջ դրված է ուսանողների ուսման վճարների մասով օրենսդրական նախաձեռնությունը՝ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի նախաձեռնությամբ»,- ասել է Հայրապետյանը:

«Քանի որ այդ օրինագիծը ներկայացվել էր կառավարությանը և ստացել դրական եզրակացություն, և ես էի ԱԺ-ում ներկայացնում, երկու բառով ուզում եմ ասել, թե դա ինչին էր վերաբերում: Քանի որ «Բարձրագույն կրթության մասին» օրենքում կա կետ, որի համաձայն` ուսանողները պետք է կիսամյակային կտրվածքով վճարեն վարձավճարը, բայց այնտեղ թողնվում էր նաև կետ, որ կարող են վճարել նաև ամսական: Պարոն Ուրիխանյանն առաջարկում էր եռամսյակային տարբերակը: Մենք այդ տարբերակը հանեցինք ԲՈՒՀ-երի հետ խորհրդակցելու արդյունքում: Այսինքն՝ օրենքում դա կար, բայց իմպերատիվ բնույթ չուներ: Այդ նոր նախագծով այն ավելի իմպերատիվ բնույթ է ստանում, ուղղակի ուսանողն այն ժամանակ դիմում էր ԲՈՒՀ-երին և որոշակիորեն ԲՈՒՀ-ի հայեցողությանն էր թողնվում: Չնայած պետք է անկեղծորեն նաև ասեմ, որ չկա որևէ ԲՈՒՀ, որը չի ընդառաջել՝ գոնե այս վերջին ամիսների ընթացքում ամսական կտրվածքով իր վարձը վճարելու»,- ասել է Հովհաննիսյանը՝ նաև հավելելով, որ եթե անգամ խնդիրներ եղել են, ԿԳՆ-ն միջամտել է, և դրանք կարգավորվել են:

Ըստ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի՝ փոփոխության արդյունքում ամսական կտրվածքով վճար կատարելը պարտադիր բնույթ է ստանում: Որոշակի խնդիրներ ԲՈՒՀ-երի հաշվապահական մարմինների համար ստեղծվում են, բայց ճիշտ կանխատեսելու և բյուջեն պլանավորելու պարագայում, դրանք կլուծվեն:

Հաջորդ նախաձեռնությունը հենց Հովհաննիսյանինն է:

«Դա օրերս սոցիալական ցանցերում անընդհատ քննարկվող թեմաներից մեկն է: Այսպես կոչված ավարտական աշխատանքների՝ ռեֆերատների, կուրսայինի, դիպլոմայինի, ատենախոսությունների վճարովի ծառայություններ մատուցելու  մասին է, որն, իսկապես, լուրջ խնդիր է կրթության որակի ապահովման համար: Ես հասկանում եմ, որ իմ առաջարկած փոփոխությամբ խնդիրն ամբողջապես չի կարող լուծվել, որովհետև մենք չունենք մեր ձեռքում արգելելու օրենսդրական լուրջ գործիքներ, բայց  խնդիրը վերաբերում է գովազդի օրենքում փոփոխությանը: Այդ օրենքում փոփոխության միջոցով և Վարչական օրենսգրքում փոփոխություններ կատարելով` մենք ուղղակի սահմանափակում ենք դրանց գովազդը, որովհետև այսօր բազմաթիվ են այդ գովազդները, նրանք հանգիստ գովազդում են իրենց արտադրանքը»,- պարզաբանել է Հովհաննիսյանը:

Ըստ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի՝ ամբողջական լուծման տարբերակ իրենք մտածել են, որը ԲՈՒՀ-ում հակապլագիատ գործիքի ներդրում է ենթադրում:

«Նոր հեծանիվ հորինել պետք չէ, պետք է ուղղակի այդ գործիքը հայաֆիկացնել, հայկական բազան շատացնել և մի քանի տարի հետո ուղղակի անիմաստ կդառնա այդպիսի ծառայությունների մատուցումը, որովհետև այդ գործիքն ուղղակի կհայտնաբերի բոլոր տեսակի արտագրությունները և գրագողությունները»,- ասել է Հովհաննիսյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կալիֆոռնիայում խոշոր հրդեհ է բռնկվել

15:05 04.07.2025

Կալիֆոռնիայում խոշոր հրդեհ է բռնկվել

Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում խոշոր անտառային հրդեհը մեկ օրում ընդգրկել է 21 հազար հեկտար տարածք, հաղորդում է ABC-ն ։ «Կալիֆոռնիայում հրդեհը մեկ օրում կլանել է ավելի քան 52 հազար ակր (մոտ 21 հեկտար – խմբ.) տարածք», – ասվում է հեռուստաալիքի կայքում։ Նշվում է, որ սա Կալիֆոռնիայի՝ տարվա ամենամեծ հրդեհն է և հանգեցրել է 166-րդ միջպետական ​​մայրուղու […] ...

SHANTNEWS

15:00 04.07.2025

SHANTNEWS

Այսօր Մհեր Մկրտչյանի 95-ամյակն է

14:55 04.07.2025

Այսօր Մհեր Մկրտչյանի 95-ամյակն է

Այսօր թատրոնի և կինոյի դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ծննդյան 95-ամյակն է: Օրվա կապակցությամբ ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, Թբիլիսիի հայկական թատրոնի, ինչպես նաև մշակույթի ոլորտի մի խումբ ներկայացիցչներ և արվեստասերներ […] ...

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Շվեդիայի դեսպանին առաքելության ավարտի կապակցությամբ

14:48 04.07.2025

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Շվեդիայի դեսպանին առաքելության ավարտի կապակցությամբ

Հուլիսի 4-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպան Պատրիկ Սվենսոնին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Նախարար Միրզոյանն ընդգծել է դեսպան Սվենսոնի՝ որպես ՀՀ-ում Շվեդիայի առաջին ռեզիդենտ դեսպանի, նշանակալի ներդրումը Հայաստան-Շվեդիա հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում՝ հավելելով, որ նրա պաշտոնավարումը համընկել է աշխարհում և հատկապես Հայաստանի համար բարդ ժամանակաշրջանի հետ: […] ...

«Արարատի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը հեռացել է պաշտոնից

14:40 04.07.2025

«Արարատի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը հեռացել է պաշտոնից

Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը հեռացել է պաշտոնից։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Եսայանի պայմանագրի ժամկետն ավարտվել է: Կողմերը որոշել են չշարունակել համագործակցությունը: 53-ամյա մասնագետը թիմը գլխավորել էր 2024-ի փետրվարին: Նրա օրոք «Արարատը» 47 պաշտոնական խաղում տարել է 16 հաղթանակ, գրանցել 9 ոչ-ոքի, կրել 22 պարտություն: ...

Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինան չի դառնա ԵՄ անդամ

14:33 04.07.2025

Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինան չի դառնա ԵՄ անդամ

Ուկրաինան չի միանա Եվրամիությանը, Բրյուսելը չի ​​կարողանա շրջանցել Հունգարիայի դիրքորոշումը այս հարցում, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Եվրոպական հանձնաժողովը սխալվում է, երբ կարծում է, որ կարևոր որոշումը, որը վճռում է ամբողջ Եվրոպայի ճակատագիրը, կարող է կայացվել առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու։ Նրանք սխալվում են այդ հարցում։ Ուկրաինայի անդամակցությունը տեղի չի ունենա։ Հունգարիան այժմ կասեցրել […] ...

BACK_TO_TOP