Թբիլիսիում շարունակվում է ադրբեջանցիների բողոքի ակցիան ընդդեմ հայ ազատամարտիկի արձանի տեղադրման – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+32.09 oC

Թբիլիսիում շարունակվում է ադրբեջանցիների բողոքի ակցիան ընդդեմ հայ ազատամարտիկի արձանի տեղադրման

18:01 08.02.2019

Թբիլիսիում` Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց, ազգությամբ ադրբեջանցիների բողոքի ակցիան ավարտվել է, սակայն  մասնակիցները դեռ չեն ցրվել: «Ալիք մեդիայի» փոխանցմամբ` ցուցարարների թիվն ավելանում է: Նույն աղբյուրի հավաստմամբ` ադրբեջանաբնակ Մառնեուլիի շրջանից ավտոշարասյուններով բնակիչներ են ուղևորվել Թբիլիսի:

Նշենք, որ ադրբեջանցիների բողոքի ակցիայի պատճառը հունվարի 20-ին Ախալքալաքի Բուղաշեն գյուղում Արցախյան պատերազմի ազատամարտիկ Միքայել Ավագյանի արձանի վերաբացումն էր: Առաջինը փաստին արձագանքել էր տեղական ադրբեջանական կայքերը, այնուհետև շղթայական ռեակցիայով արձագանքել էր նաև վրացական մամուլը:

Բողոքի պատճառն Ախալքալաքիի Բուղաշեն գյուղում Արցախյան պատերազմի ազատամարտիկ Միքայել Ավագյանի արձանի վերաբացումն էր: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծվել էր միջոցառում՝ «Վրաստանի խորհրդարանի առջև՝ Աբխազիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների մասնակից հայ սեպարատիստ Միքայել Ավագյանի պատվին տեղադրված արձանի դեմ բողոքի ակցիա» անվանումով:

Վրաստանի խորհրդարանում ադրբեջանցի պատգամավոր Ազեր Սուլեյմանովը խորհրդատվական մարմնից պահանջել էր անհապաղ ապամոնտաժել Ավագյանի արձանը` վրաց-ադրբեջանական հարաբերությունները չսրելու համար` հիշեցնելով, որ Միքայել Ավագյանը` «որպես անջատողական», մասնակցել է ոչ միայն Ղարաբաղի, այլև Աբխազիայի պատերազմին`ընդդեմ Վրաստանի: Այս միտքը բազմիցս բարձրաձայնվել է նաև այսօրվա բողոքի ակցիայի ժամանակ: Ելույթ ունեցողների խոսքերով` Վրաստանի տարածքում երկու երկրների անջատողականի  կիսանդրու գոյությունը կարող է բացասաբար է ազդել վրաց-ադրբեջանական բարեկամության վրա: Մասնավորապես, շեշտվել է այն հանգամանքը, որ արձանի բացմանը  Բուղաշենում ներկա է եղել Ախալքալաքի քաղաքապետը, Վրաստանում ՀՀ դեսպանն ու Վրաստանի պատգամավոր:

Ադրբեջանական կողմի բուռն արձագանքի պատճառներից մեկն էլ այն է, որ հունվարի 20-ին` արձանի բացման օրը, Ադրբեջանում սգո օր էր: Բուղաշենի բնակիչները հայտարարել են, որ իրադարձությունները ժամանակի առումով  պարզապես համընկել են:

«Մենք որևէ սադրիչ գործողություն չենք կատարել: Հուշարձանը տեղադրված է եղել 1995 թվականից: Մենք որոշեցինք մեր միջոցներով բարեկարգել  հուշարձանի տարածքը և հին հուշարձանը»,- նշել են Բուղաշենի բնակիչները:

Միջադեպի կապակցությամբ պաշտոնական Բաքուն ԱԳՆ էր հրավիրել այդ երկրում Վրաստանի դեսպանին: Արձագանքել էր նաև Վրաստանի ԱԳՆ-ն` գրավոր մեկնաբանություն տալով Ադրբեջանի համապատասխան գերատեսչությանը:

«Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է և չկան թեմաներ, որոնց շուրջ  մենք չունենանք հաղորդակցություն, դա հաղորդակցության նորմալ ձև է և դրա շուրջ աժիոտաժն ավելորդ է»,- ասված էր Վրաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ:

Վրաստանի քաղաքական դաշտում համոզված են, որ միջադեպը Վրաստանի և Ադրբեջանի հարաբերություններում սեպ չի խրի: Ընդդիմությունն իր հերթին համոզմունք է հայտնել, որ միջէթնիկ հարաբերությունների սրմամբ շահագրգռված է երրորդ, մասնավորապես ռուսական կողմը, որը մշտապես աշխատում է այդ ուղղությամբ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի մի խումբ ադրբեջանցիներ պահանջում են ապամոնտաժել Միքայել Ավագյանի արձանը:

Հիշեցնենք՝ հունվարի 20-ին Ախալքալաքի Բուղաշեն գյուղում վերաբացվել է արցախյան պատերազմի ազատամարտիկ Միքայել Ավագյանի կիսանդրին: Ինչից հետո ադրբեջանական և վրացական մամուլում, ինչպես նաև սոցցանցերում սկսեցին տարածվել հակասական տեղեկություններ Ավագյանի ինքնության մասին, իբրև վերջինս մասնակցել է Աբխազիայի պատերազմին ևս, եղել է Բաղրամյանի գումարտակի անդամ, ինչը չի համապատասխանում իրականությանը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ի՞նչ սպասել Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումից. զրույց Արամ Սարգսյանի հետ

22:16 06.08.2025

Ի՞նչ սպասել Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումից. զրույց Արամ Սարգսյանի հետ

Ինչպես արդեն հայտնի է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախ առանձին, ապա եռակողմ հանդիպումներ է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Արդյո՞ք սա նշանակում է, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ, ի վերջո, ստորագրվելու է խաղաղության պայմանագիրը: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...

Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներ

22:08 06.08.2025

Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներ

Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն այսօր հետևել է Ազատան բնակավայրի 10 0000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման, բարեկարգման աշխատանքերին: Այս մասին հայտնել են Ախուրյանի համայնքապետարանից։ Այսուհետև Ախուրյան համայնքի Ազատանը Արևիկին և Այգաբացին միացնող ճանապարհը հարթ ու անցանելի կլինի: Խճավազային խառնուրդը համայնքին է տրամադրում Գյումրի-Արևիկ-Այգաբաց ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացնող շինարարական կազմակերպությունը, իսկ հարթեցման աշխատանքներն իրականացվում […] ...

SHANTNEWS

22:00 06.08.2025

SHANTNEWS

«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ

21:52 06.08.2025

«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ

«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդել է կազմը Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ խաղից առաջ։ Ջիբրալթարի չեմպիոնը հայտարարել է հարձակվող Բուբակար Սադիք Դաբոյի տրանսֆերի մասին: Սենեգալցին Պիրինեյան թերակղզի է վերադարձել ազատ գործակալի կարգավիճակում: Նախկինում նա խաղացել է Իսպանիայում: Նրա նախորդ ակումբը ֆարերյան «Ստրեյմուրն» էր: Ֆարերյան կղզիներում մրցաշրջանը սկսվել է գարնանը: Այս ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 17 խաղի, […] ...

AP. ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցել

21:46 06.08.2025

AP. ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցել

Անհայտ անձը կրակ է բացել Ջորջիա նահանգի Ֆորտ Ստյուարտ ամերիկյան ռազմաբազայում, ռազմական օբյեկտը մասամբ փակ է եղել։ Այս մասին հայտնել է Associated Press-ը։ «Մենք ներկայումս գնահատում ենք իրավիճակը, բայց կարող ենք հաստատել կրակողի հետ միջադեպը», – գործակալությունը մեջբերում է փոխգնդապետ Անգել Թոմկոյի խոսքերը։ Միջադեպի զոհերի և դրա դրդապատճառների մասին տեղեկություններ առայժմ չկան: Գործակալությունը նշում է, […] ...

Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել

21:36 06.08.2025

Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 6-ին, ժամը 20։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։18-ին։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...

BACK_TO_TOP