18:35 08.02.2019
Վրաստանում գործող «Լեռնաշխարհ» միություն ՀԿ-ն հայտարարություն է տարածել՝ արձագանքելով Վրաստանում այսօր մի խումբ ադրբեջանցիների անցկացրած բողոքի ակցիային ու հայազգի սպա Միքայել Ավագյանի արձանի ապամոնտաժման պահանջին:
«Վերջին շրջանում Վրաստանում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների և Վրաստանի խորհրդարանի ադրբեջանցի պատգամավորների կողմից մեծ աղմուկ է բարձրացվել Սամցխե-Ջավախքի Բուղաշեն գյուղում Միքայել Ավագյանի կիսանդրու վերաբացման կապակցությամբ, ով այդ գյուղի ծնունդ էր և գյուղացիները մեկ ամիս առաջ թարմացրեցին տասնամյակներ առաջ տեղադրված կիսանդրին։
Եթե գյուղի ծնունդ հանդիսացող մարդու հիշատակը հավերժացնող հուշարձանը կարող է այդպիսի աղմուկի պատճառ հանդիսանալ, ապա մենք պահանջում ենք ապամոնտաժել Ադրբեջանի ազգային հերոս Ջալիլ Սաֆարովին նվիրված հուշարձանը Մառնեուլի շրջանի Լեժբադին գյուղում, որը Ղարաբաղյան պատերազմի ակտիվ մասնակից էր և բազմաթիվ հայեր է սպանել (այդ թվում՝ խաղաղ բնակիչներ), որի համար էլ արժանացել է Ադրբեջանի ազգային հերոսի կոչմանը։
Մնում է միայն մեր տարակուսանքը հայտնել հակասական այն գործողությունների վերաբերյալ, ըստ որոնց՝ Վրաստանի ադրբեջանական համայնքն ու ադրբեջանցի պատգամավորները կոչ են անում ապամոնտաժել կիսանդրին, պատճառաբանելով, որ տվյալ անձը Ղարաբաղյան պատերազմի մասնակից է՝ միաժամանակ շարունակելով Վրաստանի ադրբեջանաբնակ շրջաններում տեղադրել Ղարաբաղյան պատերազմի ադրբեջանցի մասնակիցների արձանները։
Խստորեն դատապարտում ենք նաև ադրբեջանական աղբյուրներից տարածվող ևս մեկ ապատեղեկատվություն, որ Միքայել Ավագյանը մասնակցել է Աբխազական պատերազմին։ Միքայել Ավագյանը Աբխազիայում աշխատել է մինչև 1990-ը՝ որպես ոստիկան, ուստի չի կարող մասնակցած լինել 1992-ից սկսած պատերազմին։ 1990-ից նա ապրել ու գործել է Հայաստանում»,- ասված է հայտարարության մեջ:
22:08 06.08.2025
Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներԱխուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն այսօր հետևել է Ազատան բնակավայրի 10 0000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման, բարեկարգման աշխատանքերին: Այս մասին հայտնել են Ախուրյանի համայնքապետարանից։ Այսուհետև Ախուրյան համայնքի Ազատանը Արևիկին և Այգաբացին միացնող ճանապարհը հարթ ու անցանելի կլինի: Խճավազային խառնուրդը համայնքին է տրամադրում Գյումրի-Արևիկ-Այգաբաց ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացնող շինարարական կազմակերպությունը, իսկ հարթեցման աշխատանքներն իրականացվում […] ...
21:52 06.08.2025
«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդել է կազմը Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ խաղից առաջ։ Ջիբրալթարի չեմպիոնը հայտարարել է հարձակվող Բուբակար Սադիք Դաբոյի տրանսֆերի մասին: Սենեգալցին Պիրինեյան թերակղզի է վերադարձել ազատ գործակալի կարգավիճակում: Նախկինում նա խաղացել է Իսպանիայում: Նրա նախորդ ակումբը ֆարերյան «Ստրեյմուրն» էր: Ֆարերյան կղզիներում մրցաշրջանը սկսվել է գարնանը: Այս ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 17 խաղի, […] ...
21:46 06.08.2025
AP. ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցելԱնհայտ անձը կրակ է բացել Ջորջիա նահանգի Ֆորտ Ստյուարտ ամերիկյան ռազմաբազայում, ռազմական օբյեկտը մասամբ փակ է եղել։ Այս մասին հայտնել է Associated Press-ը։ «Մենք ներկայումս գնահատում ենք իրավիճակը, բայց կարող ենք հաստատել կրակողի հետ միջադեպը», – գործակալությունը մեջբերում է փոխգնդապետ Անգել Թոմկոյի խոսքերը։ Միջադեպի զոհերի և դրա դրդապատճառների մասին տեղեկություններ առայժմ չկան: Գործակալությունը նշում է, […] ...
21:36 06.08.2025
Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 6-ին, ժամը 20։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։18-ին։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...
21:25 06.08.2025
Օգոստոսի 1-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Ամիրյան փ. 13/1, 18/3 շենքեր, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 3, 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 4, 6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Թումանյան փ. 30, 32 […] ...