Մինասի «Գիշեր» և «Ցերեկ» որմնանկարների վերականգնման համար դրամահավաք կսկսվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+20.09 oC

Մինասի «Գիշեր» և «Ցերեկ» որմնանկարների վերականգնման համար դրամահավաք կսկսվի

15:40 09.02.2019

Մինաս Ավետիսյանի որդին` Արման Ավետիսյանը երեկ` լրագրողների հետ հանդիպմանը, բարձրացրեց նկարչի «Գիշեր» և «Ցերեկ» որմնանկարների փրկության հարցը, իսկ Գյումրիում արդեն SHANTNEWS.am-ի թղթակցի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նոր քայլերը:

Հիմնադրամը դրամահավաք կսկսի նկարչի «Գիշեր» և «Ցերեկ» որմնանկարների վերականգնման համար:

Մինասի որդին նման որոշում է կայացրել որմնանկարների փրկությունը պետական ֆինանսավորմամբ կատարելու մի քանի անհաջող փորձերից հետո:

Հիշեցնենք` Մինասի որմնանկարները գտնվում են Գյումրիի նախկին Գալավանոմետրերի գործարանում և դրանց տեղափոխումն այս տարածքից  հրատապ է: «Ցերեկ» աշխատանքից շատ ավելի քիչ բան է մնացել:

30 տարի առաջ վերականգնման առաջին աշխատանքներն են եղել: Որմնանկարները հատուկ պաշտպանիչ թաղանթով են ծածկել ու հենց սա է օգնել, որ 30 տարի անց որմնանակարների առանձին հատվածներ դեռևս պահպանված են: Որմնանկարները պահպանվող հուշարձանների ցանկում են, բայց պահպանություն ասվածը, այս դեպքում, ընդամենը թղթի վրա գրված ցանկություն է: Նկարների ծեփաշերտը թափվում է:

Մշակույթի նախարարությունը մի քանի անգամ մերժել է հիմնադրամի որմնանկարների համար ֆինանսավորում հատկացնելու խնդրանքը: Հիմա արդեն «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանն այլ ուղղությամբ է միջոցներ փնտրում. որոշել  է դրամահավաքով հարցը լուծել:

«Սա արդեն ժողովրդական օգնության խնդիր է: Եթե առաջ ինչ-որ կերպ ապավինում էի կառավարության և մշակույթի նախարարության օգնությանը, ապա այս դեպքում մի քիչ մոլորված եմ: Նախարարությունը, չեմ հասկանում` գործո՞ւմ է, չի՞ գործում, ինչ որոշում կկայացնի, երբ կկայացնի: Դրամահավաք միգուցե սկսենք, որովհետև այս որմնանկարները պատկանում են ժողովրդին: Ժամանակը շատ քիչ է, ցավոք սրտի: Կարծում եմ` պատկան մարմինները, այն բոլոր մարդիկ, ում հետաքրքիր են Մինասի ստեղծագործությունները, պետք է, որ արձագանքեն»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Արման Ավետիսյանը:

Դրամահավաքին մասնակցել ցանկացողներ արդեն կան: Մանուկ Մարգարյանը նմուշահավաք է, առաջինն է, որ պատրաստակամություն է հայտնում մասնակցել դրամահավաքին ու օգնել Մինասի գործերը փրկել: Իր անձնական հավաքածուում Մինասի բնօրինակ այլ գործեր ունի: Սեփական միջոցներով վերականգնելու հնարավորություն ունի, բայց ասում է, սա պահպանվող արվեստի գործ է ու խնդիրը պետական ֆինանսավորմամբ պետք է լուծվի:

«Մեծ սիրով, իմ ուժերով երկու որմնանկարն էլ կվերականգնեմ ու կվերցնեմ իմ հավաքածուում, բայց սրանք պետական պահպանվող արվեստի գործեր են և հնարավոր չէ, որ հատկացվեն անհատին: Սրանք փոքր գրաֆիկական կամ գեղանկարչական գործեր չեն, այլ աշխատանքներ են, որոնք միլիոնավոր դոլարներ արժեն: Այն, որ որմնանկարները  բարձիթողի վիճակում են, աշխատանքները չի արժեզրկում: Այս որմնանկարներից յուրաքանչյունը մի քանի միլիոն դոլար արժի»,- ասել է նմուշահավաք Մանուկ Մարգարյանը.

Հիմնադրամի խորհրդի նախագահը հաշվարկել է, որ որմնանկարները վերականգնելու համար 20-25 հազար դոլար է անհրաժեշտ: Որմնանկարի տեղափոխման վայրն էլ արդեն ունեն աչքի տակ: Մինասի հայրենի  Ջաջուռ գյուղի թանգարան կտեղափոխեն.  որմնանկարի չափերին համապատասխան տարածք կա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

21:51 30.06.2025

SHANTNEWS

Ինչու՞ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչու՞ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է հենց Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

BACK_TO_TOP