12:09 12.02.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 12-ին խորհրդարանում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ անդրադարձավ բռնությունը մերժելու կարևորությանը և 2018թ. ապրիլ-մայիսին կատարված քաղաքական իրադարձությունների հաջողությունը երաշխավորող գործոններին:
«Մենք ասում էինք, որ մերժում ենք բռնությունը որպես ներհայաստանյան որևէ, այդ թվում՝ քաղաքական հարցի լուծման միջոց, ցանկացած ամենակոռումպացված պաշտոնյայի, իշխանության դեմ չենք պատրաստվում բռնություն գործադրել: 2013 թ.-ից ի վեր հավատարիմ մնացինք մեր գծին, միլիմետր անգամ չշեղվեցինք մեր սկզբունքներից՝ այդ ընթացքում արժանանալով ամենանվաստացուցիչ մեղադրանքների: Մեզ մեղադրում էին կոմֆորմիզմի, կեղծ ընդդիմություն լինելու, ծախվածության մեջ, մենք ամուր կանգնեցինք մեր ոտքերի վրա և ՀՀ քաղաքացուն մեկ բան էինք ասում՝ ուզում ես փոփոխություն, ի ցույց դիր քո կամքը, մենք կերաշխավորենք քո կամքի հաղթանակը»,- ասաց նա:
Փաշինյանը շեշտեց՝ իրենք ապացուցեցին իրենց հասցեագրված մեղադրանքների սնանկ լինելը, 2018 թ. ապրիլ-մայիսին կարողացան կատարել իրենց խոստումը և դառնալ ՀՀ հպարտ և արժանապատիվ քաղաքացու կամքի և հաղթանակի երաշխավորը, և դրա համար որևէ մեկի վրա զինված հարձակում գործելու և բռնություն ենթարկելու անհրաժեշտություն չեղավ: Նա նշեց՝ ՀՀ քաղաքացիները կարողացան հաղթել մտքի գործադրմամբ, նրանք հավատ ձեռք բերեցին իրենց ուժերի նկատմամբ:
Վարչապետը խոսեց այն գործոնների մասին, որոնք թավշյա հեղափոխության հաջողության երաշխիքը դարձան:
Նա նշեց՝ մի պահ բոլորը հասկացան, որ անհնար է բռնություն գործադրել այն մարդկանց նկատմամբ, ովքեր ի ցույց են դնում իրենց վեր պարզած ձեռքերը և չեն պատրաստվում բռնությանը բռնությամբ պատասխանել:
Հաջորդ տեխնոլոգիան, ըստ Փաշինյանի, օնլայն դրամական միջոցների փոխանցման հարթակն է, որի միջոցով իրենք ֆինանսական աջակցություն ստացան, քանի որ հեղափոխությունը սկսելու պահին ֆինանսական խնդիրներ կային ու անորոշություններ:
«Մենք կարողացանք համախմբել և իրականացնել մարդկության պատմության ամենից ոչ ծախսատար հեղափոխությունը` ի հեճուկս այն կարծիքի, որ հարկավոր են միլիոնավոր դոլարներ, դաբրոներ: Մեր հեղափոխությունը բացառիկ դարձավ ևս մեկ պատճառով՝ մեր քաղաքական թիմը և ես անձամբ հեղափոխության արդյունքներով չունենք քաղաքական, ֆինանսական, տնտեսական պարտավորություն որևէ անհատի, որևէ շրջանակի առաջ՝ լինի դա Հայաստանում, թե Հայաստանից դուրս, սա ինքնիշխանությունն ապահովող կարևոր գործոն է»,- ասաց նա՝ ընդգծելով, որ իրենց ունեցած միակ պարտավորվածությունը ՀՀ ժողովրդի առաջ է:
Հաջորդ պայմանական տեխնոլոգիան, վարչապետի խոսքով, ապակենտրոնացվածությունն էր, երբ իրենք հայտարարեցին, որ հեղափոխությունը չունի առաջնորդ, կենտրոնացված կառավարում, յուրաքանչյուր քաղաքացի ինքն է հեղափոխության առաջնորդը: Նրա գնահատմամբ՝ Հայաստանը դարձավ բոլորովին նոր մակարդակի երկիր, ձեռք բերեց ազատ, ժողովրդավարական երկրի ճանաչում:
21:52 04.08.2025
Երևանում կրակոց է արձակվել թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի վրա, որի մեջ մի քանի ուղևորներ են եղելՕգոստոսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի ձախակողմյա կողային […] ...
21:31 04.08.2025
Սպերցյանի արդյունավետ գործողությունը չորրորդ խաղն անընդմեջՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում գոլային փոխանցում է կատարել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չորրորդ խաղն անընդմեջ: Մոսկվայի «Դինամոյի» դեմ երրորդ տուրի տնային խաղի 87-րդ րոպեին «Կրասնոդարի» ավագ Սպերցյանի գոլային փոխանցումից հետո կոլումբացի հարձակվող Ջոն Կորդոբան խփել է խաղի միակ գոլը: Ի դեպ, Սպերցյանը գոլային փոխանցում էր կատարել նաև «Դինամոյի» դեմ ՌՊԼ 2024/25 մրցաշրջանի […] ...
21:16 04.08.2025
ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներՕգոստոսի 4-ին, ժամը 15։20-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան բախվել է […] ...
21:11 04.08.2025
Արագածոտնի մարզում BMW-ն բախվել է ծառերին․ 6 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՕգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ–Երևան ավտոճանապարհի Աշտարակի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում՝ առջևի հատվածով դեպի Աշտարակի ուղղությամբ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի, որից 4-ը անչափահասներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» […] ...
20:51 04.08.2025
Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝ 10:00-16:00 Էստոնական փ. 13, 15, 15/1 21, 25, շենքեր, Արզումանյան փ. 6, 8, 8Ա, 10/1, 10, 10/2, 10/3, 18, 20, 24, 28, 30, 32, 34 շենքեր, Աբելյան փ. 2/1 շենք, […] ...