14:17 12.02.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 12-ին խորհրդարանում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ասաց, որ ապահովագրության հնարավորություն պետք է ընձեռվի ծիրանի, խաղողի, կարկտահարության, ցրտահարության ու հրդեհների համար: Նա նշեց՝ այդ առաջին փուլի գործարկման արդյունքներով իրենք այդ ծրագրի հետագա ճակատագիրը կորոշեն, բայց եթե, օրինակ, Արարատի և Արմավիրի մարզերում սկսեն աշխատել, գործնական առումով դրանք ամենախոշոր մարզերն են, ուստի դա կնշանակի իրավիճակի փոփոխություն:
Հայաստանում կենսաթոշակների բարձրացման հնարավորությունների մասին խոսելով՝ Փաշինյանը հայտնեց, որ մեր երկրում կենսաթոշակը 1000 դրամով բարձրացնելու համար 6 մլրդ դրամ է պետք, իսկ 5000 դրամով բարձրացնելու համար՝ 30 մլրդ դրամ:
«Մենք պետք է ստվերային տնտեսության դեմ մի կողմից պայքարենք, մյուս կողմից՝ տնտեսական որոշակի աճ ապահովենք, որ այս խնդիրը կարողանանք լուծել, իսկ որ ՀՀ-ում ահռելի ստվեր կա, դրա մասին անգամ կարիք չկա խոսել: Արժույթի միջազգային կազմակերպությունը Հայաստանում ստվերը գնահատում է մոտ 40 տոկոս»,- ասաց նա:
Կառավարության ղեկավարն ասաց, որ ստվեր կա նաև հեռահաղորդակցության ոլորտում: Նրա խոսքով՝ այս ոլորտում, տարբեր գնահատականներով, ընդհուպ 20-30 տոկոս ստվեր կա, այն է՝ 10 միլիարդներով դրամներ: Փաշինյանն ասաց, որ ՊԵԿ-ին հանձնարարել է արագ բացահայտել այդ համակարգը՝ այն կամ պետք է գնա հարկային դաշտ, կամ չգործի: Վարչապետը նշեց՝ եթե այդ համակարգը չգործի, այլընտրանքը չլինի, մարդիկ կսկսեն օգտվել հարկային դաշտում գտնվող ընկերություններից, հարկային վճարումները կավելանան: Նա նշեց, որ ոլորտներ կան, որ ընդհանրապես չեն հարկվում:
«Այն մարդիկ, որ հարկային դաշտից դուրս են գործում, գողանում են մեր թոշակառուից, բանակից, երկրից: Մեր կառավարությունը սպեցնազով հարկ հավաքող կառավարություն չէ, եթե ժողովուրդը մեզ վստահության քվե է տվել, ասում է՝ գործիր, ամեն մեկս մեր պարտավորության բաժինը պետք է ստանձնենք»,- նշեց վարչապետը:
22:25 04.08.2025
Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգը արդարացվա՞ծ ծախս էր. մեկնաբանում է էկոնոմիկայի նախարարըԱյս օրերին Հայաստանում ամենաքննարկվող թեման աշխարհահռչակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգն է: Այդ համերգի անցկացման համար հատկացվել է 6 միլիոն դոլար: Ոմանք անհամբերությամբ էին սպասում այդ համերգին, իսկ ոմանք հարցականներով՝ արդյոք արժեր այդքան գումար հատկացնել այդ համերգի համար: Իսկ նրանք, որոնք ուրախությամբ են արձագանքում տեղի ունեցածին, ընդգծում են, որ սա կարևոր միջոցառում էր երկրի վարկանիշի […] ...
22:13 04.08.2025
The National. ՀԱՄԱՍ-ը պատրաստ է բանակցություններ սկսել Գազայի հարցի կարգավորման շուրջՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատրաստ է բանակցություններ վարել Գազայի հակամարտության համապարփակ կարգավորման և անկլավում պահվող բոլոր իսրայելցի պատանդների ազատ արձակման շուրջ: Այս մասին հաղորդում է The National թերթը՝ հղում անելով աղբյուրներին: Տեղեկությունների համաձայն՝ Միացյալ Նահանգները քննարկում է փաստաթղթի նախագիծը Իսրայելի, ինչպես նաև Կատարի և Եգիպտոսի միջնորդների հետ: Այս հարցի շուրջ խորհրդակցություններն անցկացվում են ինչպես հեռակա, այնպես […] ...
21:31 04.08.2025
Սպերցյանի արդյունավետ գործողությունը չորրորդ խաղն անընդմեջՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում գոլային փոխանցում է կատարել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չորրորդ խաղն անընդմեջ: Մոսկվայի «Դինամոյի» դեմ երրորդ տուրի տնային խաղի 87-րդ րոպեին «Կրասնոդարի» ավագ Սպերցյանի գոլային փոխանցումից հետո կոլումբացի հարձակվող Ջոն Կորդոբան խփել է խաղի միակ գոլը: Ի դեպ, Սպերցյանը գոլային փոխանցում էր կատարել նաև «Դինամոյի» դեմ ՌՊԼ 2024/25 մրցաշրջանի […] ...
21:16 04.08.2025
ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներՕգոստոսի 4-ին, ժամը 15։20-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան բախվել է […] ...
21:11 04.08.2025
Արագածոտնի մարզում BMW-ն բախվել է ծառերին․ 6 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՕգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ–Երևան ավտոճանապարհի Աշտարակի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում՝ առջևի հատվածով դեպի Աշտարակի ուղղությամբ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի, որից 4-ը անչափահասներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» […] ...