Բոլոր կառավարություններն իրենց պատասխանատվությունը կրել են, կրում են ու կրելու են. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+32.09 oC

Բոլոր կառավարություններն իրենց պատասխանատվությունը կրել են, կրում են ու կրելու են. Նիկոլ Փաշինյան

15:08 12.02.2019

ՀՀ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը փետրվարի 12-ին խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Անկեղծ չեմ լինի, եթե չասեմ, որ ծրագրում նկատելի է դրական տեղաշարժ արձանագրելու կառավարության մտադրությունը, բայց իրավական որոշակիության պակաս կա, որը որոշակի անհանգստության տեղիք է տալիս: Կառավարության ծրագրում ոչ թե կառավարության պարտականություններն են, դրանում 35 դեպքում «խթանելու է» արտահայտությունն է, 15 դեպքում՝ «անհրաժեշտ է համարում»: Շատերս գիտենք, ժողովուրդն էլ գիտի, թե ինչ պետք է անհրաժեշտ համարի, նպատակամղի, արդյո՞ք մտավախություն չկա, որ այստեղ նույնացում կարվի նախորդ կառավարությունների ծրագրերի հետ, որտեղ նորից անորոշ դրույթներն ու ապագային հանձնված բարի ցանկություններն են գերակայում»,- ասաց նա:

Բացի դրանից՝ պատգամավորին մտահոգում էր, որ ծրագրում կոնկրետ չի նշվում, շեշտադրումներ չկան մանկավարժների, գիտնականների, բժիշկների, ուսուցիչների, զինծառայությունն անցնող անձանց սոցիալական կենսամակարդակի արագ տեսանելի չափելի մակարդակի լուծումների մասին:

Փաշինյանն արձագանքեց, որ իրենց ողջ տնտեսական քաղաքականության նպատակն աշխատավարձերի բարձրացումն է և աշխատատեղերի ստեղծումը: Նա նկատեց՝ զինվորականների հետ կապված նախորդ ծրագրում էլ ոչինչ չկար, բայց այս 10 ամսում լուրջ փոփոխություններ են բերել, զինվորական կենսաթոշակառուների բնակարանային խնդիրը, որ տասնյակ տարիներ մեռյալ կետի վրա մնացել էր, այդ խնդրի լուծման ուղղությամբ լուրջ քայլ են արել:

«Ես համաձայն չեմ, որ ՀՀ որևէ կառավարություն պատասխանատվություն չի կրել, բոլոր կառավարություններն իրենց պատասխանատվությունը կրել են, կրում են և կրելու են, ՀՀ-ում հաստատված է ժողովրդավարություն, որի առանձնահատկությունն է, որ որևէ մեկն առանց պատասխանատվության չի մնալու, այդ թվում՝ մեր կառավարությունը»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.08.2025

SHANTNEWS

Երևանում կրակոց է արձակվել թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի վրա, որի մեջ մի քանի ուղևորներ են եղել

21:52 04.08.2025

Երևանում կրակոց է արձակվել թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի վրա, որի մեջ մի քանի ուղևորներ են եղել

Օգոստոսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի ձախակողմյա կողային […] ...

Սպերցյանի արդյունավետ գործողությունը  չորրորդ խաղն անընդմեջ

21:31 04.08.2025

Սպերցյանի արդյունավետ գործողությունը չորրորդ խաղն անընդմեջ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում գոլային փոխանցում է կատարել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չորրորդ խաղն անընդմեջ: Մոսկվայի «Դինամոյի» դեմ երրորդ տուրի տնային խաղի 87-րդ րոպեին «Կրասնոդարի» ավագ Սպերցյանի գոլային փոխանցումից հետո կոլումբացի հարձակվող Ջոն Կորդոբան խփել է խաղի միակ գոլը: Ի դեպ, Սպերցյանը գոլային փոխանցում էր կատարել նաև «Դինամոյի» դեմ ՌՊԼ 2024/25 մրցաշրջանի […] ...

ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

21:16 04.08.2025

ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Օգոստոսի 4-ին, ժամը 15։20-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան բախվել է […] ...

Արագածոտնի մարզում BMW-ն բախվել է ծառերին․ 6 վիրավորներից 4-ը անչափահասներ են

21:11 04.08.2025

Արագածոտնի մարզում BMW-ն բախվել է ծառերին․ 6 վիրավորներից 4-ը անչափահասներ են

Օգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ–Երևան ավտոճանապարհի Աշտարակի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում՝ առջևի հատվածով դեպի Աշտարակի ուղղությամբ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի, որից 4-ը անչափահասներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» […] ...

Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

20:51 04.08.2025

Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝ 10:00-16:00 Էստոնական փ. 13, 15, 15/1 21, 25, շենքեր, Արզումանյան փ. 6, 8, 8Ա, 10/1, 10, 10/2, 10/3, 18, 20, 24, 28, 30, 32, 34 շենքեր, Աբելյան փ. 2/1 շենք, […] ...

BACK_TO_TOP