12:49 13.02.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը խորհրդարանում վարչապետին հարց է ուղղել՝ եթե կառավարությունն առանցքային մոտեցում ունի ծրագրերի նկատմամբ, ինչու՞ չափելի ցուցանիշներ չկան ծրագրում: Նա հարցրել է նաև, որ եթե որևէ նախարարություն այսպիսի ծրագիր ներկայացնի կառավարությանը, այն կընդունվի՞, թե՞ ոչ:
«Ես ուզում եմ շատ կոնկրետ մի հարցի պատասխան ստանալ՝ երբ որ մենք ասում ենք 2023 թվականին Հայաստանում ծայրահեղ աղքատություն չպետք է լինի, դա չափելի՞ է, թե՞ չափելի չէ: Շատ կոնկրետ ցուցանիշ է, ավելի կոնկրետ չի լինում՝ պետք է ծայրահեղ աղքատություն չլինի: Հիմա, եթե գրենք, որ աղքատությունը պետք է 7 տոկոսով կրճատվի, ձեր խմբակցությունն ի՞նչ էր անելու՝ ասելու էր կառավարությունն ասել է 7 տոկոս, բայց 5 տոկոսո՞վ է կրճատել, շատ վատ է, անմիջապես թող հրաժարական տա», – ասել է Փաշինյանը:
ՀՀ վարչապետը հավելել է, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից որոշ հարցեր և ելույթներ լսելիս առյուծի անեկդոտն է հիշում.
«Ասում է, որ անապատում առյուծը հետևիցդ ընկած լինի, ի՞նչ կանես. ասում է` ծառը կբարձրանամ, հետո ասում է`ծառ չկա, ասում է`սարը կբարձրանամ, ասում է`չէ, սար չկա, ասում է` չհասկացա՝ դու իմ կողմից ե՞ս, թե՞ առյուծի, հիմա ձեր ուզածն ի՞նչ է, որ էդ փոփոխությունը լինի՞, թե՞ որ չլինի:
Ձեր հարցերի կոնտեքստում նա եմ զգում, որ դուք վախում եք ոչ թե նրանից որ այդ ծրագիրը չի իրականանա, այլ որ՝ կիրականանա: Եթե դրանից եք վախում ճիշտ եք անում», – ասել է Փաշինյանը, ինչին պատգամավորը արձագանքել է, որ շատ են ուզում, որ իրականացվի, ավելին՝ աջակցելու են իրականացմանը: Չափելիությունը հնարավորություն է տալիս հասկանալ ակնկալիքները ինքանով կիրականան, թե ոչ:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչպիսի՞ն կլինի արձագանքը, եթե նախարարությունները նման ծրագիր ներկայացնեն կառավարությանը, վարչապետն ասել է.
«Կառավարությունը երբ որ կընդունի ծրագիրը, կընդունվի սրանից բխող միջոցառումների ցանկը: Դա կառավարության ծրագիրն է, եթե դա լիներ կառավարության ԱԺ ծրագիր, ես ձեզ կհասկանայի, ԱԺ-ն պետք է դրան վերաբերվի որպես կառավարության ծրագրի: Այդտեղ չի կարող լինել մեկնաբանություն, որ մենք որևէ դիտողության կամ քննադատության քամահրանքով ենք վերաբերում: Քավ լիցի, էդպիսի բան չկա և չի կարող լինել»:
Պատգամավորը կարծիք է հայտնել ԱԺ-ի վերահսկողության մեխանիզմների վերաբերյալ, ինչին էլ վարչապետը պատասխանել է.
«Ես համաձայն չեմ, որ կառավարությունը հաշվետու չի լինելու Աժ-ին: Նախ մենք ունենք կառավարության տարեկան զեկույցը, ունենք բյուջեի կատարողական, բյուջեի նախագիծ, հարցուպատասխանի ռեժիմ, խմբակցությունները կարող են հարցապնդումներով հանդես գալ: Այնպես որ, խորհրդարանը վերահսկողության այնքան մեխանիզմներ ունի, որ եթե ցանկանա վերահսկել, հանգիստ ու անկաշկանդ կվերահսկի»:
21:55 04.06.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հունիսի 5-ին ծառայություններ կմատուցեն Տավուշի և Գեղարքունիքի մարզերումՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հունիսի 5-ին ծառայություններ կմատուցվեն Տավուշի և Գեղարքունիքի մարզերի հետևյալ բնակավայրերում․ ժամը 11:30-13:30-ը, Տավուշի մարզի Աչաջուր բնակավայրում՝ գյուղապետարանի հարևանությամբ, ժամը 14:00-16:00-ը, Տավուշի մարզի Սևքար բնակավայրում՝ գյուղապետարանի հարևանությամբ, ժամը 11։30-15։30-ը, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ Հունիսի առաջին շաբաթվա գրաֆիկի համաձայն՝ շրջիկ ձևաչափով կարող եք սպասարկվել ձեր համայնքներում՝ տեղում ստանալով հանրային ծառայություններ։ Յուրաքանչյուր […] ...
21:53 04.06.2025
Երևանի քաղաքապետի տեղակալը մասնակցել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովինՀայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովն այս տարի անցկացվեց Գորիսում: Համաժողովին մասնակցում էր Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ելույթի իր խոսքում ողջունելով ներկաներին՝ վերջինս առանձնակի կարևորել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության խորացումը գործընկեր քաղաքների և շրջանների հետ տարբեր ուղղություններում ու ոլորտներում: Մասնավորապես՝ Երևանը գործակցում է Փարիզի, Լիոնի, Մարսելի, Նիսի (Նիցա) և Իլ […] ...
21:46 04.06.2025
Հայտնի է՝ ինչ թեմաներ են քննարկել Պուտինն ու ԹրամփըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Ես հենց նոր ավարտեցի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցը տևել է մոտավորապես 1 ժամ 15 րոպե: Քննարկեցինք Ուկրաինայի կողմից օդանավակայանում ռուսական ինքնաթիռների վրա հարձակումը, ինչպես նաև երկուստեք իրականացված այլ հարձակումները», – գրել է Թրամփը իր Truth Social էջում։ Սպիտակ տան ղեկավարը […] ...
21:41 04.06.2025
Նախարար Մկրտչյանը և պատգամավորներ Տիգրանյանն ու Բաթոյանը եթերում կպատասխանեն քաղաքացիների հարցերինՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԱԺ պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանը և Զարուհի Բաթոյանը, հունիսի 25-ին՝ ժամը 18։00-ից, եթերում կպատասխանեն ՀՀ քաղաքացիների և սփյուռքի մեր հայրենակիցների՝ աշխատանքային իրավունքի, զբաղվածության և սոցիալական ոլորտի վերաբերյալ տեսահարցերին: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից։ «Խնդրում ենք հարցերը տեսագրված հաղորդագրությունների տեսքով նախապես ուղարկել WhatsApp հավելվածի +374 44 900-800 հեռախոսահամարին՝ […] ...
21:34 04.06.2025
Արարատի մարզի Այգավան գյուղում բախվել են «Toyota»-ն և 2 «ՎԱԶ 2106»-երըՀունիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Այգավան գյուղում բախվել են Երևանի բնակիչ 40-ամյա Գևորգ Չ.-ի վարած «Toyota» մակնիշի, Արարատի մարզի բնակիչներ 37-ամյա Նորայր Գ.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և 60-ամյա Գեղամ Ա.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան: Վթարի փաստով […] ...