12:30 13.02.2019
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը Aysor.am-ի հարցմանն ի պատասխան տրամադրել է ԱՄՆ Պետքարտուղարության դիրքորոշումը Սիրիա հայ մասնագետների խումբ ուղարկելու վերաբերյալ:
«Մեզ հասկանալի է Սիրիայի մարդասիրական իրավիճակին արձագանքելու այլ պետությունների ցանկությունը, և մենք կիսում ենք Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների պաշտպանության շուրջ մտահոգությունները», – ասված է Aysor.am-ին տրամադրված պատասխանում:
«Այնուհանդերձ, մենք չենք պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը՝ լինի քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու նպատակով, թե ռազմական ուղղվածության:
Մենք նաև չենք պաշտպանում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունն այս առաքելության նպատակով: Ռուսաստանը գործակցել է Ասադի ռեժիմի հետ՝ կոտորածի ենթարկելով քաղաքացիական անձանց և պատճառ դառնալով մարդասիրական աղետի: Ռուսաստանը շարունակում է գլոբալ հարթակում հանդես գալ Ասադի ռեժիմի և վերջինիս վայրագությունների պաշտպանության դիրքերից»,- ասված է ԱՄՆ Պետքարտուղարության պատասխանում:
Ավելի վաղ հայտնել էինք` Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով այսօր` փետրվարի 8-ին, հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք.Հալեպ):
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ իր հերթին ասել էր, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանը Սիրիայի ռազմական գործողություններին կմասնակցի օրենքի տառին համապատասխան:
Ավելին, նա չէր բացառել, որ հայկական կողմը կարող է որոշ հանգամանքներում ներգրավվել ռազմական գործողություններում։
«Եթե լինեն այդպիսի հանգամանքներ, եթե անհրաժեշտություն լինի նաև ռազմական գործողություններին մասնակցել, Հայաստանի Հանրապետությունը կանի դա ևս օրենքի տառին համապատասխան։ Իհարկե, միևնույն ժամանակ կաշխատենք համագործակցել արտախորհրդարանական ուժերի հետ այդ հարցում որոշում կայացնելու ժամանակ»,- ասել էր Տոնոյանը։
22:36 02.08.2025
Ջրափրկարարները ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացուն դուրս են բերել ափՕգոստոսի 2-ին, ժամը 20։28-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացու։ Ջրափրկարարներն ափից մոտ 700 մ հեռավորությունից դուրս են բերել քաղաքացուն և ջրային մոտոցիկլը։ ...
22:23 02.08.2025
Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետՀայաստանի Հանրապետությունն այս շաբաթ ևս, ի դեմս վարչապետի մամուլի խոսնակի, անդրադարձավ ենթակառուցվածքների թեմային՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու սեփական տարածքով անցնող տրանսպորտային կապուղիների այնպիսի տարբերակներ, որոնք անհամատեղելի են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։ Հիշեցնենք՝ այս հայտարարությունը տեղի է ունենում այն բանից հետո, երբ քննարկումներ սկսվեցին ԱՄՆ-ի […] ...
22:12 02.08.2025
Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասինԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման «Ալ-Ֆուրքան» գումարտակի փոխհրամանատարի ոչնչացման մասին։ «IDF-ն հարձակվել և սպանել է ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպության Ալ-Ֆուրքան գումարտակի փոխհրամանատարին», – հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն՝ ոչնչացված արմատականը պատասխանատու էր գումարտակի մարտական աջակցության համար և մասնակցել է Գազայի հատվածում բանակային ստորաբաժանումների դեմ բազմաթիվ հարձակումների կազմակերպմանը։ ...
21:42 02.08.2025
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիներըՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը 2025 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ: Տղամարդկանց ցուցակը գլխավորում է Շանթ Սարգսյանը։ Կանանց ցուցակը գլխավորում է Էլինա Դանիելյանը։ ...
21:27 02.08.2025
Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Գևորգ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են։ Հա ժողովուրդ ջան, եթե ուզում ենք ունենալ շատ զբոսաշրջիկներ, ի թիվս այլ քայլերի, պետք է ոչ թե 10 տարին մեկ Հայաստան գան համաշխարհային աստղեր, այլ տարին մի քանի անգամ։ Ու հա, համաշխարհային աստղերն էլ մի […] ...