Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.90
  • 436.91
WEATHER
+13.09 oC

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին

15:44 13.02.2019

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Շիրակի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանին։

Նախարար Սուրեն Պապիկյանը ողջունել է հանդիպման մասնակիցներին և ասել, որ ուրախ է հերթական անգամ լինել հանրապետության կարևորագույն հանգույցներից մեկում՝ Շիրակի մարզում։

«Մարզի մարդկային ռեսուրսների և աշխարհագրական դիրքի ներուժը նպաստում է, որպեսզի տքնաջան աշխատանքի արդյունքում այն հնարավոր լինի առաջիկայում վերածել երկրի առանցքային տնտեսական կենտրոններից մեկը»,- համոզմունք է հայտնել նախարարը։

Սուրեն Պապիկյանը նշել է, որ այդ գործում նորանշանակ մարզպետն ու իր աշխատակազմը շատ անելիքներ ունեն։
Ներկայացնելով նորանշանակ մարզպետին, նախարարը բարձր է գնահատել վերջինիս նախկինում ծավալած հասարակական-քաղաքական գործունեությունը և վստահեցրել, որ լավ շիրակցու, լավ գյումրեցու իր նվիրումով Տիգրան Պետրոսյանին կհաջողվի ուրվագծել մարզի զարգացման տեսլականը։

Շնորհավորելով և հաջողություններ մաղթելով Տիգրան Պետրոսյանին մարզպետի պատասխանատու և պատվաբեր աշխատանքին անցնելու կապակցությամբ՝ նախարարն ընդգծել է, որ յուրաքանչյուր շիրակցու, գյումրեցու համար մարզը ղեկավարելը մեծ պատիվ է:
Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել նաև նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանին հետհեղափոխական շրջանում մարզի կառավարումը ճիշտ ուղու վրա դնելու համար և հաջողություններ մաղթել նրան հետագա օրենսդրական գործունեության մեջ։

Իր հերթին Տիգրան Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և նախարար Սուրեն Պապիկյանին ցուցաբերած վստահության համար և ընդգծել, որ իր համար առաքելություն է մարզում առկա անօթևանության և աղքատության հիմնախնդիրների հաղթահարումը։ Այդ նպատակին հասնելու համար նորանշանակ մարզպետը հիմնարար է համարում մարզի ներդրումային ֆոնի փոփոխությունն ու զբոսաշրջային ուղղությունների զարգացումը։

https://www.facebook.com/MinistryTerritorialAdministrationDevelopmentRA/posts/1092645194241885?__xts__[0]=68.ARDt24ain0kv9HdBTmm87QfkDLc0WBXzsAED5vOyIw5L9K2qiHUZYTeNyTOn_tDbALwJYawAG5eUzARlqfFpTktyx7E6i9bA7Bh-4fSeyd0r3jv6kpkgbvBs7xudOd_a3VaOjHfeBj3JSzjjYBfnbRs1HdaOFE_YZ6d7_P3yEi6CIi4A5EfOHzwhybkf8W6O0gwTl61LKm6u3sdKzzXn-R0ieUBjkOWWTayHNhi4PwzHmhUVwTA5usm9xGCWD6eLOAMwIMtzHuavdzwq6xkv2D8gJ1LGuYMlOIxM0BSEEhB1cxJ0Lz6IxIAQ3whECNTOkBJ8LKMuNpFdSHxMlRAtkwVXIA&__tn__=-R

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.06.2025

SHANTNEWS

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հունիսի 5-ին ծառայություններ կմատուցեն Տավուշի և Գեղարքունիքի մարզերում

21:55 04.06.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հունիսի 5-ին ծառայություններ կմատուցեն Տավուշի և Գեղարքունիքի մարզերում

ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հունիսի 5-ին ծառայություններ կմատուցվեն Տավուշի և Գեղարքունիքի մարզերի հետևյալ բնակավայրերում․ ժամը 11:30-13:30-ը, Տավուշի մարզի Աչաջուր բնակավայրում՝ գյուղապետարանի հարևանությամբ, ժամը 14:00-16:00-ը, Տավուշի մարզի Սևքար բնակավայրում՝ գյուղապետարանի հարևանությամբ, ժամը 11։30-15։30-ը, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ Հունիսի առաջին շաբաթվա գրաֆիկի համաձայն՝ շրջիկ ձևաչափով կարող եք սպասարկվել ձեր համայնքներում՝ տեղում ստանալով հանրային ծառայություններ։ Յուրաքանչյուր […] ...

Երևանի քաղաքապետի տեղակալը մասնակցել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովին

21:53 04.06.2025

Երևանի քաղաքապետի տեղակալը մասնակցել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովին

Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովն այս տարի անցկացվեց Գորիսում: Համաժողովին մասնակցում էր Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ելույթի իր խոսքում ողջունելով ներկաներին՝ վերջինս առանձնակի կարևորել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության խորացումը գործընկեր քաղաքների և շրջանների հետ տարբեր ուղղություններում ու ոլորտներում: Մասնավորապես՝ Երևանը գործակցում է Փարիզի, Լիոնի, Մարսելի, Նիսի (Նիցա) և Իլ […] ...

Հայտնի է՝ ինչ թեմաներ են քննարկել Պուտինն ու Թրամփը

21:46 04.06.2025

Հայտնի է՝ ինչ թեմաներ են քննարկել Պուտինն ու Թրամփը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Ես հենց նոր ավարտեցի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցը տևել է մոտավորապես 1 ժամ 15 րոպե: Քննարկեցինք Ուկրաինայի կողմից օդանավակայանում ռուսական ինքնաթիռների վրա հարձակումը, ինչպես նաև երկուստեք իրականացված այլ հարձակումները», – գրել է Թրամփը իր Truth Social էջում։ Սպիտակ տան ղեկավարը […] ...

Նախարար Մկրտչյանը և պատգամավորներ Տիգրանյանն ու Բաթոյանը եթերում կպատասխանեն քաղաքացիների հարցերին

21:41 04.06.2025

Նախարար Մկրտչյանը և պատգամավորներ Տիգրանյանն ու Բաթոյանը եթերում կպատասխանեն քաղաքացիների հարցերին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԱԺ պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանը և Զարուհի Բաթոյանը, հունիսի 25-ին՝ ժամը 18։00-ից, եթերում կպատասխանեն ՀՀ քաղաքացիների և սփյուռքի մեր հայրենակիցների՝ աշխատանքային իրավունքի, զբաղվածության և սոցիալական ոլորտի վերաբերյալ տեսահարցերին: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից։ «Խնդրում ենք հարցերը տեսագրված հաղորդագրությունների տեսքով նախապես ուղարկել WhatsApp հավելվածի +374 44 900-800 հեռախոսահամարին՝ […] ...

Արարատի մարզի Այգավան գյուղում բախվել են «Toyota»-ն և 2 «ՎԱԶ 2106»-երը

21:34 04.06.2025

Արարատի մարզի Այգավան գյուղում բախվել են «Toyota»-ն և 2 «ՎԱԶ 2106»-երը

Հունիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Այգավան գյուղում բախվել են Երևանի բնակիչ 40-ամյա Գևորգ Չ.-ի վարած «Toyota» մակնիշի, Արարատի մարզի բնակիչներ 37-ամյա Նորայր Գ.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և 60-ամյա Գեղամ Ա.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան: Վթարի փաստով […] ...

BACK_TO_TOP