Դավոսում որևէ մեկի նախարարի կարգավիճակ չեմ առաջարկել. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+32.09 oC

Դավոսում որևէ մեկի նախարարի կարգավիճակ չեմ առաջարկել. Նիկոլ Փաշինյան

17:23 13.02.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը փետրվարի 13-ին խորհրդարանում դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նրա նշանակած կադրերի հարցով: Նա հիշեցրեց՝ վարչապետը մի անգամ, խոսելով մարդկանց մասին, ովքեր հեղափոխության ամենասկզբունքային պաշտպաններ են հանդես եկել, ասել է, որ հիասթափություն ու սթրես է տարել, նաև նշեց՝ վարչապետն ասել է, որ Դավոսում անհատների հետ է հանդիպել, նրանց նախարարի աշխատանք առաջարկել, բայց վերջիններս ցածր աշխատավարձի պատճառով չեն համաձայնել կառավարության մաս կազմել: Պատգամավորը հետաքրքրվեց՝ կաբինետի հիմնական մասը վերանշանակվել է, քանի որ նոր կադրեր չի՞ կարողացել գտնել ցածր աշխատավարձի պատճառով, թե՞ այլ պատճառներ կան:

«Ես ոչ մեկի նախարարի կարգավիճակ չեմ առաջարկել Դավոսում: Ես նկարագրել եմ պրոցեսը, որ պետական կառավարման համակարգում այսպիսի խնդիր կա: Այո´, եղել են դեպքեր, որ մարդկանց հրավիրել ենք, ասել են՝ 9 միլիոնանոց աշխատավարձը չեն կարող թողնել, գալ 400 հազարանոց կամ 1 միլիոնանոց աշխատանք կատարել, ոչ թե որովհետև չեն ուզում, այլ վարկ են վերցրել, հիփոթեք են վերցրել, դուրս գան, դժվար իրավիճակում կլինեն»,- արձագանքեց վարչապետը:

Նա նաև շեշտեց՝ ինքը չի ասել կոնկրետ մարդու, կոնկրետ նախարարի մասին, խոսել է ընդհանրապես պետական կառավարման համակարգում աշխատանքի անցած մարդկանց մասին, իսկ այդ համակարգը բազմաշերտ է: Վարչապետը հայտնեց՝ այս համակարգում կադրային փոփոխություններ եղել են, կան և կշարունակեն լինել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.08.2025

SHANTNEWS

Երևանում կրակոց է արձակվել թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի վրա, որի մեջ մի քանի ուղևորներ են եղել

21:52 04.08.2025

Երևանում կրակոց է արձակվել թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի վրա, որի մեջ մի քանի ուղևորներ են եղել

Օգոստոսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի ձախակողմյա կողային […] ...

Սպերցյանի արդյունավետ գործողությունը  չորրորդ խաղն անընդմեջ

21:31 04.08.2025

Սպերցյանի արդյունավետ գործողությունը չորրորդ խաղն անընդմեջ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում գոլային փոխանցում է կատարել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չորրորդ խաղն անընդմեջ: Մոսկվայի «Դինամոյի» դեմ երրորդ տուրի տնային խաղի 87-րդ րոպեին «Կրասնոդարի» ավագ Սպերցյանի գոլային փոխանցումից հետո կոլումբացի հարձակվող Ջոն Կորդոբան խփել է խաղի միակ գոլը: Ի դեպ, Սպերցյանը գոլային փոխանցում էր կատարել նաև «Դինամոյի» դեմ ՌՊԼ 2024/25 մրցաշրջանի […] ...

ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

21:16 04.08.2025

ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Օգոստոսի 4-ին, ժամը 15։20-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան բախվել է […] ...

Արագածոտնի մարզում BMW-ն բախվել է ծառերին․ 6 վիրավորներից 4-ը անչափահասներ են

21:11 04.08.2025

Արագածոտնի մարզում BMW-ն բախվել է ծառերին․ 6 վիրավորներից 4-ը անչափահասներ են

Օգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ–Երևան ավտոճանապարհի Աշտարակի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում՝ առջևի հատվածով դեպի Աշտարակի ուղղությամբ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի, որից 4-ը անչափահասներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» […] ...

Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

20:51 04.08.2025

Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝ 10:00-16:00 Էստոնական փ. 13, 15, 15/1 21, 25, շենքեր, Արզումանյան փ. 6, 8, 8Ա, 10/1, 10, 10/2, 10/3, 18, 20, 24, 28, 30, 32, 34 շենքեր, Աբելյան փ. 2/1 շենք, […] ...

BACK_TO_TOP