Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարությունը հայտարարություն է տարածել Կառավարության ծրագրի հակակոռուպցիոն դրույթների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+37.09 oC

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարությունը հայտարարություն է տարածել Կառավարության ծրագրի հակակոռուպցիոն դրույթների մասին

01:10 14.02.2019

Հայաստանի Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կոալիցիայի քարտուղարությունը հայտարարություն է տարածել Կառավարության ծրագրի հակակոռուպցիոն դրույթների մասին․

«2019 թվականի փետրվարի 9-ին կառավարության նիստում հաստատվեց ՀՀ կառավարության ծրագիրը, որում ի թիվս այլնի, առանձին բաժին է հատկացվել կոռուպցիայի դեմ պայքարին, շեշտադրելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը լինելու է կառավարության գործունեության  առաջնահերթություններից մեկը:

Հայտնում ենք, որ կոռուպցիայի դեմ անզիջում պայքար մղելու հանրային օրակարգը ձևավորվել է դեռևս 2018 թվականի գարնանը Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության ընթացքում: Հետևաբար, այսօր երկրի ղեկավարումը ստանձնած  քաղաքական ուժերն այլընտրանք չունեն, քան այդ խնդրի լուծման համար հեղափոխական և համակարգային առաջարկություններով հանդես գալ և դրանք կյանքի կոչել:

Անդրադառնալով Կառավարության ծրագրի հիշյալ բաժնի կառուցվածքին, նախ պետք է նշենք, որ մեթոդաբանական առումով այն շարադրված չէ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը բնորոշող երեք հիմնական հենասյուների վրա, այն է՝ հակակոռուպցիոն կրթություն, կանխարգելում և իրավապահ գործառույթ, ինչը վկայում է այն մասին,  որ համակարգային մոտեցում չի ցուցաբերվել: Այնուհետև, նշված բաժնում բավարար հստակությամբ չեն շարադրված կոռուպցիայի դեմ պայքարում առաջնային լուծում պահանջող՝ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ներդրմանն ու հակակոռուպցիոն նոր քաղաքականության ռազմավարական առաջնահերթություններին վերաբերող կարգավորումները:

Այսպես, Կառավարության ծրագրում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգ ունենալու առումով կարևորվել է  մասնագիտացված, անկախության երաշխիքներով օժտված հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը՝ օժտված  ուսումնասիրություններ իրականացնելու  և կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման համար անհրաժեշտ գործառույթներով,   մինչդեռ խոսք չի գնում մյուս երկու՝ կանխարգելիչ և կրթական գործառույթների մասին:

Կառավարության ծրագրով ներկայացված չէ հստակ տեսլական այն մասով, թե առաջիկա տարիներին հակակոռուպցիոն պայքարն ինչ ուղղությամբ է տարվելու, ինչպիսի հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգ է ներդրվելու Հայաստանում, որոնք են լինելու հակակոռուպցիոն նոր քաղաքականության առաջնահերթություններն ու գերակայությունները:

Միջազգային լավագույն փորձը վկայում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության մակարդակը բարձրացնելու նպատակով երկրների կողմից որդեգրված քաղաքականությունը զարգանում է մեկ ուղղությամբ` ձևավորել անկախ հակակոռուպցիոն ունիվերսալ մարմին, որը համապարփակ ձևով կկանոնակարգի և կիրականացնի կոռուպցիայի նվազեցմանն ուղղված բոլոր միջոցառումները։ Համոզված լինելով, որ կոռուպցիայի դեմ պայքարի վերոհիշյալ ինտիտուցիոնալ համակարգի լուծումը ժամանակից աշխարհում հանդիսանում է ամենարդյունավետը` կից ամփոփ տեղեկանքում ներկայացնում ենք անկախ հակակոռուպցիոն ունիվերսալ մասնագիտական մարմնի հիմնական առավելությունները:

Նշենք նաև, որ դեռևս 2017 թվականի խորհրդարանական ընտրություննների ժամանակ «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները հանդես գալով «ԵԼՔ» դաշինքի կազմում, նախընտրական ծրագրի «Պայքար կոռուպցիայի դեմ» բաժնում նախատեսել էին անկախ,  ունիվերսալ հակակոռուպցիոն մարմնի ստեղծում: Նշված քաղաքական ուժերից երկուսը՝ «Իմ քայլը» դաշինքը, որի կենտրոնական քաղաքական ուժն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, այսօր ներկայացված են խորհրդարանում, հետևաբար, բոլոր նախադրյալները կան, որպեսզի բավարար քաղաքական կամք դրսևորվի և անկախ, հակակոռուպցիոն ունիվերսալ մարմնի ստեղծելու հարցում միասնական օրակարգ ձևավորվի:

Այսպիսով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմնի վերաբերյալ ներկայումս կառավարության ծրագրի նախագծով և «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի» նախագծով ամբողջական և արդյունավետ լուծումներ սահմանված չեն, առաջարկում ենք պետական իրավասու մարմինների, հակակոռուպցիոն փորձագիտական հանրույթի, մասնագիտացված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, քաղաքական ուժերի փորձագետների և միջազգային փորձագետների ներգրավմամբ կազմակերպել փաստարկված մասնագիտական քննարկումներ՝ Հայաստանում անկախ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմին ներդնելու, կոռուպցիայի դեմ պայքարի երեք հենասյուների ուղղությամբ ռազմավարական լուծումներ ուղենշելու, և դրա արդյունքում հակակոռուպցիոն նոր քաղաքականության առաջնահերթությունների և գերակայությունների վերաբերյալ հանրային կոնսենսուսի վրա հիմնված վերջնական որոշումներ ընդունելու նպատակով:

Հիմք ընդունելով վերոգրյալը, կոչ ենք անում ՀՀ ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ՕՐԵՆՍԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ կոռուպցիայի դեմ իրադրային լուծումներով պայքար մղելու նախորդ իշխանությունների պրակտիկան իներցիայով չշարունակել և բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ երկրում հակակոռուպցիոն պայքարն օր առաջ ինստիտուցիոնալիզացնելու  միասնական և փոխհամաձայնեցված օրակարգ ձևավորել:

Միաժամանակ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան հայտնում է իր պատրաստակամությունը կազմակերպելու և անցկացնելու վերը նշված մասնագիտական քննարկումները»:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Le Monde. Ուկրաինացիները լքում են ԱՄՆ-ն Թրամփի միգրացիոն քաղաքականության պատճառով

18:00 13.07.2025

Le Monde. Ուկրաինացիները լքում են ԱՄՆ-ն Թրամփի միգրացիոն քաղաքականության պատճառով

ԱՄՆ տեղափոխված ուկրաինացիները վերադառնում են Եվրոպա՝ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք երկրի միգրացիոն քաղաքականության փոփոխություններից հետո դժվարությունների հանդիպելուց հետո, հաղորդում է Le Monde-ը։ «Մի օր մենք դարձանք Միացյալ Նահանգների օրինական բնակիչներ, հաջորդ օրը՝ անօրինական», – ասել է միգրանտ Քսենիա Լևչենկոն։ Թերթի տվյալներով՝ ուկրաինացիների ԱՄՆ-ից հեռանալը կապված է Ջո Բայդենի կառավարման օրոք սկսված՝ Ուկրաինայի քաղաքացիների ընդունելության հատուկ […] ...

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հուլիսի 14-ին ԱՄՆ-ում կհանդիպի Թրամփի հետ

17:40 13.07.2025

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հուլիսի 14-ին ԱՄՆ-ում կհանդիպի Թրամփի հետ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հուլիսի 14-15-ը Միացյալ Նահանգներում բանակցություններ կվարի նախագահ Դոնալդ Թրամփի և այլ պաշտոնատար անձանց հետ, հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։ «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հուլիսի 14-15-ը կայցելի Վաշինգտոն։ Նա կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի , պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի, ինչպես նաև Կոնգրեսի անդամների հետ», – ասվում […] ...

Օդերևութաբանները հայտնել են Ճապոնիայի հարավում սեյսմիկ ակտիվության աճի մասին

17:20 13.07.2025

Օդերևութաբանները հայտնել են Ճապոնիայի հարավում սեյսմիկ ակտիվության աճի մասին

Հունիսի վերջից ի վեր Ճապոնիայի հարավում գտնվող Տոկարա կղզիների շրջանում տեղի է ունեցել ավելի քան 1900 երկրաշարժ, հաղորդում է Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը։ Հունիսի 21-ից, երբ տարածքում սկսեց դիտվել սեյսմիկ ակտիվության աճ, գրանցվել է 1 մագնիտուդից ավելի ուժգնությամբ ավելի քան 1900 երկրաշարժ։ Հուլիսի սկզբին այստեղ տեղի ունեցավ 5.5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվում էր 20 կիլոմետր խորության […] ...

«Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 2 ժամ է՝ որոնում են կորած 4-ամյա աղջնակին

17:05 13.07.2025

«Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 2 ժամ է՝ որոնում են կորած 4-ամյա աղջնակին

Այսօր՝ հուլիսի 13-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում, ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 4 տարեկան երեխա է կորել։ Ինչպես դեպքի վայրից […] ...

Fars. Իրանի նախագահը վիրավորվել է հունիսի 16-ին՝ Թեհրանի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի ժամանակ

16:30 13.07.2025

Fars. Իրանի նախագահը վիրավորվել է հունիսի 16-ին՝ Թեհրանի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի ժամանակ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և մի քանի այլ պաշտոնյաներ թեթև վնասվածքներ են ստացել ոտքի շրջանում Իսրայելի կողմից Թեհրանում գտնվող այն շենքի վրա հարձակումից հետո, որտեղ տեղի էր ունենում Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նիստը, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը: Նշվում է, որ շենքից տարհանման ժամանակ վիրավորվել են Իսլամական Հանրապետության նախագահը և մի քանի այլ պաշտոնյաներ։ Գործակալության […] ...

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

16:12 13.07.2025

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 14-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Մալաթիա-Սեմաստիա վարչական շրջանում․ մասնավորապես՝  Սարգսյան, Վանթյան, Օհանով փողոցներում և Իսկաովի պողոտայի մի շարք հասցեներում  գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP