13:21 14.02.2019
Կառավարության ծրագրի քննարկումն ընթանում է որոշակի անհանդուրժողականության մթնոլորտում: Այս մասին խորհրդարանում՝ ելույթի իր հատվածում, խոսեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Շատ քիչ առաջ ընդդիմությունն իշխանություն դառնալով` ո՞նց է այդքան արագ դառնում ընդդիմության նկատմամբ անհանդուրժողական: Զարմանում եմ՝ այդ կարճ ժամանակահատվածում ո՞նց են մարդիկ սկսում ձեռ առնելով, տարբեր նեյրոլինգվիստիկ բաներով փորձել շեղել քննարկումը կամ ձեռ առնել քաղաքական մրցակիցներին: Այս առումով լավ խոսք կա Աստվածաշնչում՝ գայթակղություն լինելու է, բայց վայ նրան, ում միջոցով կլինի: Բնականաբար, գայթակղությունը կարող է անցնել չափն ու սահմանները, կային նաև անցնողներ: Մեզ լավ ճանաչելով՝ մեր գործընկերները գիտեն, որ չի լինում այնպես, որ նման իրավիճակներում չարձագանքենք»,- ասաց Մարուքյանը:
Նա հիշատակեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից մի հատված, որտեղ խոսվում է աղքատության հաղթահարման մասին:
«Երկու օր է` մտածում եմ, երբ ասվում է, որ աղքատությունը մարդկանց գլուխներում է, բուռն քննադատության է արժանանում այս ասվածը, ի՞նչն է պատճառը, ինչո՞ւ այսպես ստացվեց: Մտովի հետ եմ գնում 90-ականներ, երբ երեխա էի, հայրս էլ քաղաքական գործիչ էր: Հիշում եմ, երբ աղքատ էինք, ո՞վ էր մեղավոր: Միակ և անկրկնելի մեղավորը Լևոն Տեր-Պետրոսյանն էր: 2000-ականներին, երբ աղքատ էինք, միակ և անկրկնելի մեղավորը Ռոբերտ Քոչարյանն էր: Մինչև 2018 թվականը ո՞վ էր աղքատության միակ և անկրկնելի մեղավորը` Սերժ Սարգսյանը: Երբ գալիս է հեղափոխությունը, դրա լիդերը հայտարարում է, որ այն մարդկանց գլուխներում է, դուք պետք է այնպես անեք, որ աղքատությունը հաղթահարեք: Ձեր գլուխներից հանեք աղքատությունը, և տնտեսական հեղափոխություն կլինի»,- ասաց Մարուքյանը:
Նա հարցրեց՝ այդ դեպքում կառավարությունն ի՞նչ պետք է անի:
«Այդտեղից ուրիշ հարց է ծագում, բա այն ժամանակ ինչո՞ւ էին այն 3 կառավարիչները մեղավոր, որ մենք աղքատ էինք: Հայաստանի քաղաքական համակարգն այդպիսին է, որ մարդիկ միշտ ունեցել են անտիհերոս ու հերոս: Անտիհերոսի դեմ պայքար է եղել, որ երբ նա գնա, մենք լավ կապրենք: Մի անգամ դա ստացվել է, որի համար հպարտ ենք, ողջունում ենք: Բայց դրանից հետո մարդիկ միանգամից չեն սովորելու նրան, որ անտիհերոսին տեղից հանող հերոսն այլևս չի լինելու պատասխանատու, որ մենք վատ ենք ապրում, նրանք շարունակելու են պահանջել»:
15:33 03.08.2025
ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունըՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...
15:00 03.08.2025
Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhoneUFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...
14:55 03.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
14:43 03.08.2025
Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղումԱմերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...
14:26 03.08.2025
Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամՈւկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...
14:03 03.08.2025
Ովքե՞ր են Ժունիորի կուռքերըԲրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...