13:49 14.02.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 14-ին խորհրդարանում ելույթի ժամանակ նշեց՝ տպավորություն է, թե մեկ այլ երկրի ծրագիր է քննարկվում: Նրա գնահատմամբ՝ մինչև հեղափոխությունը Հայաստանի քաղաքական կյանքը և ոչ միայն քաղաքական, հասարակական կյանքը բաղկացած էր բազմաթիվ բուտաֆորիաներից, կար կառավարություն, որ բերում էր թվեր, քննարկում էր ռազմավարություններ՝ միջնաժամկետ, երկարաժամկետ, կարճաժամկետ պլաններ, ստեղծում էր մարմիններ, կար ԱԺ, որ հարցեր էր տալիս, և կար ժողովուրդ, որ զգում էր՝ այս ամենն իր հետ կապ չունի, կար պետություն, որը չէր կատարում իր պարտավորությունները հանրության նկատմամբ, իսկ ժողովուրդը, տեսնելով այս ամենը, չէր կատարում իր պարտավորությունները պետության նկատմամբ, որովհետև արդարացի չէր լինի, որ քաղաքացին վճարի հարկերը՝ տեսնելով, թե ուր է դա գնում: Ռուբինյանն ասաց՝ եկավ մի պահ, երբ հանրությունն իր ձեռքը վերցրեց որոշում կայացնելու իրավունքը, իրացրեց այն ու հասավ հեղափոխությանը, իսկ դրա գործիքակազմը ժողովրդի կամքն էր ու որոշակի թիմի առկայությունը, որը ստեղծեց պայմաններ, որ այդ կամքն արտահայտվի:
«Հարցնում են՝ ինչպե՞ս եք դա անելու, այդ գործիքակազմն առաջին հերթին քաղաքական կամքն է ու ժողովրդի մասնակցությունը: Պարո՛ն Մարուքյան, դուք կա՛մ չեք հասկացել՝ ինչ է նկատի ունեցել վարչապետը՝ խոսելով այն մասին, որ աղքատությունը մարդկանց ուղեղի մեջ է, կա՛մ էլ հասկացել եք ու խեղաթյուրում եք: Հուսով եմ՝ մենք գործ ունենք առաջին դեպքի հետ, և երբ դա ասում եք, չեք ըմբռնում համատեքստը, որում սա ասվում է: Մենք մերժել ենք նախկին կեղծիքի համակարգը, մերժել ենք համակարգը, որում քաղաքացիներն իրենց զգացել են անզոր, նրանց ներշնչվել է, որ իրենք ոչինչ չեն որոշում, ոչինչ չեն կարող անել, որ պետք է բարի թագավոր, որ կգա և կլուծի իրենց խնդիրները: Այս ամենը մերժելուց հետո եկել է ժամանակը, ինչպես մենք քաղաքականապես արեցինք այդ հեղափոխությունը, պետք է անցնենք հաջորդ փուլին՝ տնտեսական հեղափոխությանը, որն անհնար է առանց ժողովրդի, և սա ամենևին չի նշանակում, որ դրա առաջնային պատասխանատուն ժողովուրդն է»,- ասաց նա:
Ռուբինյանը հիշեցրեց՝ եղել են կառավարության ծրագրեր, դրանցում եղել են թվեր, որ բացարձակապես կապ չեն ունեցել մարդկանց իրական կյանքի հետ, այդ ծրագրերում չի եղել հույս, ապա, դիմելով ընդդիմադիր գործընկերներին, նշեց՝ փաստ է, որ նրանք կողմ են քվեարկել այդ ծրագրերին, ուստի ինքը ոչ մի կերպ չի հասկանա, եթե դեմ քվեարկեն այս կառավարության ծրագրին:
15:00 03.08.2025
Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhoneUFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...
14:55 03.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
14:43 03.08.2025
Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղումԱմերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...
14:26 03.08.2025
Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամՈւկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...
14:03 03.08.2025
Ովքե՞ր են Ժունիորի կուռքերըԲրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...
13:49 03.08.2025
Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...