14:24 14.02.2019
Երևանի քաղաքապետարանի կողմից տրանսպորտի ոլորտում կատարվող փոփոխությունները, մասնավորապես տնօրենի փոփոխությունը, հարուցել է վարորդների դժգոհությունը, ինչի հետևանքով էլ նրանք որոշ ժամանակով դադարեցրել էին իրենց աշխատանքը: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Հակոբ Կարապետյանը:
«Քաղաքապետը բավական երկար զրույց է ունեցել անձնակազմի հետ, ներկայացրել է ապագայի պրոյեկտները, հավաստիացրել է, որ գործող աշխատակիցների համար ոչ մի խնդիր չի լինելու, հակառակը, մարդիկ եթե այս պահին աշխատում են 12 ժամ, աշխատելու են 8-ժամյա ռեժիմով, վարձատրության մեջ բարելավումներ են լինելու և այլն: Ընդլայնվելու են ընկերության գործառույթները, բայց այդ մարդկանց կարելի է հասկանալ, որ անձնական կապվածություն ունեն տնօրենի հետ, բայց նոր լուծումները, տեխնոլոգիական զարգացումը նոր կադրեր են պահանջում, և այդ տրամաբանության մեջ տեղի է ունեցել փոփոխություն, իսկ վարորդների խնդիրները զուտ անձնական կապվածության մակարդակում են, որ մեր տնօրենը շատ լավն է, մի փոխեք»,-փոխանցեց Կարապետյանը:
Նրա վստահեցմամբ՝ տնօրենն աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն, առանց որևէ առարկության: Իսկ ինչպես նախապես հայտարարվել էր, քաղաքի տրանպորտային պարկից երթուղի է դուրս բերվելու ևս 70 չշահագործված ավտոբուս: Թե ինչ ավտոբուսներ են դրանք և ինչպես են բաշխվելու, Կարապետյանն ասաց.
«12 թ-ին, երբ 270 ավտոբուս Չինաստանից որպես օգնություն տրվեց քաղաքին, դրանցից 70-ը չեն օգտագործվել, քաղաքապետի որոշմամբ կներդրվի երթուղի՝ ավելացնելով քաղաքի երթուղիների ցանցը: Դրանք կլինեն, կավելացվեն նոր երթուղիներ, կամ միկրոավտոբուսային երթուղիները կդառնան ավտոբուսային կամ արդեն գոյություն ունեցող ավտոբուսային երթուղիներում կհամալրվեն, դա տեխնիկական խնդիր է, որը մոտակա օրերի, շաբաթների ընթացքում կլուծվի»:
Սա միջանկյալ լուծումներից մեկն է, որ նախատեսում է քաղաքապետարանը, քանի դեռ հիմնական լուծում չի եղել Երևանի տրանսպորտային ցանցում:
Իսկ թե որ հատվածները կսպասարկեն նոր ավտոբուսները, քաղաքապետարանը կքննարկի և լրացուցիչ կտեղեկացնի քաղաքացիներին:
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...