Եթե որևէ մեկը մուննաթ կամ հեգնանք է զգացել, ներողություն եմ խնդրում. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Եթե որևէ մեկը մուննաթ կամ հեգնանք է զգացել, ներողություն եմ խնդրում. Փաշինյան

15:34 14.02.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկումից հետո իր եզրափակիչ ելույթի ժամանակ անդրադարձավ ընդդիմության կողմից հնչող դժգոհություններին, թե իշխող մեծամասնությունը մուննաթ է գալիս:

«Եթե որևէ մեկը մուննաթ կամ հեգնանք է զգացել, ներողություն եմ խնդրում, համարում եմ, որ նման հարաբերությունները նոր Հայաստանում տեղ չունեն, դա նաև ինչ-որ տեղ սխալ մեկնաբանության արդյունք է, ես սիրում եմ իմ խոսքը կառուցել ամբողջական, լիարժեք ու լիաթոք, եթե մեկը տպավորություն կստանա, որ ես մեկի վրա մուննաթ եմ գալիս կամ հեգնում, դա սխալ տպավորություն է»,- ասաց նա:

Փաշինյանը նաև նորընտիր Ազգային ժողովի մասին խոսեց, արձանագրեց, որ համարում է սա նոր որակի խորհրդարան, և այս երեք օրվա քննարկումները ցույց տվեցին դա: Նրա խոսքերով՝ երկար տարիներ մեր երկրի անլուծելի թվացող հարցերի շարքում է եղել նաև դա:

«Կարող ենք արձանագրել, որ այս խնդիրը լուծված է, ունենք նոր որակի խորհրդարան»,- ասաց Փաշինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողները ձերբակալվեցին Կամարիս գյուղում

16:00 06.06.2025

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողները ձերբակալվեցին Կամարիս գյուղում

Ոստիկանության կարևորագույն գործառույթներից է հետախուզվողների հայտնաբերումը: Գործունեության այս ոլորտում հաջողությունը կյանքի է կոչում պատժի անխուսափելիության գաղափարը, ինչը հանցագործությունների կանխման որոշիչ գործոն է և էականորեն բարելավում է հանրապետության քրեածին իրավիճակը: Օրերս նման հերթական կարևոր խնդիրն են լուծել Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները` համագործակցելով Քրեական ոստիկանության օպերատիվ արձագանքման վարչության գործընկերների հետ: Համատեղ խմբերը […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին

15:58 06.06.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին։ Հանդիպման ընթացքում նախարարը նախագահին է ներկայացրել նախարարության կողմից իրականացվող և ընթացիկ ծրագրերը ենթակառուցվածքների զարգացման, հատկապես՝ ճանապարհաշինության և հարակից ոլորտներում։ Դավիթ Խուդաթյանը նշել է, որ ակտիվ աշխատանքներ են իրականացվում Հյուսիս-Հարավ մայրուղու տարբեր հատվածներում՝ հատկապես Սյունիքի մարզի բնակավայրերում, այդ թվում՝ Քաջարան-Մեղրի հատվածում, ինչպես […] ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված անկանխիկ գործառնությունների խթանման հարցերին

15:55 06.06.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված անկանխիկ գործառնությունների խթանման հարցերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են անկանխիկ գործառնությունների խթանմանը միտված միջոցառումները։ Ներկայացվել են վերլուծություններ՝ ուղղված տնտեսության մեջ անկանխիկ գործառնությունների կիրառման և ընդլայնման հնարավորություններին։ Այդ շրջանակում առաջարկվել է ներդնել ճկուն խթանման մեխանիզմ, որը նախատեսում է քաղաքացիներին վերադարձ տրամադրել իրականացված անկանխիկ վճարումների հիման վրա։ Քննարկման ընթացքում ընդգծվել է նման համակարգի ներդրման […] ...

Թոմ Քրուզը Գինես նոր ռեկորդ է սահմանել

15:51 06.06.2025

Թոմ Քրուզը Գինես նոր ռեկորդ է սահմանել

Հոլիվուդյան կինոաստղ Թոմ Քրուզը Գինես նոր ռեկորդ է սահմանել: Նա գրանցվել է գրքում որպես այրվող պարաշյուտով ամենաշատ ցատկեր կատարած անձ: Այս մասին հայտնել են Գինեսի ռեկորդների գրքից: Ռեկորդը գրանցվել է «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմաշարի վերջին 8-րդ մասում նրա կատարած հնարքից հետո։ 62-ամյա Քրուզն, ընդհանուր առմամբ, կատարել է 16 նման ցատկ։ Գինեսի ռեկորդների գլխավոր խմբագիր Քրեյգ […] ...

Մոսկվայի Բոլշոյ թատրոնը Երևանում է

15:44 06.06.2025

Մոսկվայի Բոլշոյ թատրոնը Երևանում է

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Մոսկվայի Բոլշոյ թատրոնը Երևանում է։ Թումանյանի անվան զբոսայգում վերջին փորձերն են: Այսօր և վաղը՝ 20:00-ին, Բոլշոյ թատրոնի արտիստները կներկայանան «Ժիզել» և «Գալա բալետ» ներկայացումներով: Մուտքն ազատ է։ ...

Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել են և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

15:38 06.06.2025

Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել են և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

Հունիսի 6-ին, ժամը 13։02-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղում՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում, քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ վերջինիս իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն պատգարակով […] ...

BACK_TO_TOP