Արսեն Թորոսյանն աշխատանքային այցով Ստամբուլում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+29.09 oC

Արսեն Թորոսյանն աշխատանքային այցով Ստամբուլում է

15:20 14.02.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը Թուրքիայի Հանրապետությունում է:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նախարարը մասնակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանում հանրային առողջապահության համակարգերի պատրաստվածության և արձագանքման մակարդակի բարձրացման համար գործողությունների ծրագրի իրականացմանը նվիրված բարձր մակարդակի տեխնիկական և նախարարական խորհրդակցություններին:

Միջոցառումը նպատակ ունի ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի անդամ-պետությունների առողջապահության բնագավառի հիմնական պատասխանատուների մակարդակով ներկայացնել և քննարկել տարածաշրջանային ծրագրի լիարժեք իրականացման և արդյունքների մշտադիտարկման մեխանիզմները, հասկանալ առողջապահության բնագավառում արտակարգ իրավիճակներին պատրաստվածության և արձագանքման նշանակությունը, որոշել այն առաջնահերթ ուղղությունները, որոնց իրականացման համար անհրաժեշտ է ԱՀԿ և այլ գործընկերների աջակցությունը, ինչպես նաև ընդգծել ԱՀԿ առաջնորդի դերը շահագրգիռ կողմերի և գործընկերների համատեղ ջանքերի համակարգման գործում:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդես է եկել ելույթով և շեշտել, որ բնակչության առողջության պահպանումը և հիվանդությունների կանխարգելումն ամբողջ աշխարհում առաջնահերթություն է:

Անդրադառնալով ներկայիս կյանքում ընթացող բնական և սոցիալական պայմանների արմատական փոփոխություններին, որոնք հաճախ բնակչության առողջության համար ունենում են անկանխատեսելի հետևանքներ, նախարարը նշել է.

«Նման իրավիճակում անշուշտ կարևորվում են ռեգիոնալ գործողությունները, քանի որ վարակիչ հիվանդությունների հարուցիչները, դրանց փոխանցողները և պահոցները սահմաններ չեն ճանաչում, նրանց համար չկա երկիր ու ազգություն, էկոլոգիական, բնական  աղետները կարող են տարածվել և սպառնալ ամբողջ աշխարհամասերի, ողջ երկրագնդին: Նման իրադարձությունների միջազգային տարածման կանխարգելմանն էին ուղղված 2005թ. ընդունված Միջազգային առողջապահական կանոնները: ՀՀ-ը, սույն կանոնները ներդնելու նպատակով, շարունակականորեն քաղաքական կամք է ցուցաբերում և անհրաժեշտ ռեսուրսներ է ապահովում: Կանոնների պահանջների տեսակետից հատկանշական է  հանրային առողջության պահպանումը բոլոր վտանգներից, արտակարգ իրավիճակներին պատրաստվածությունը և արձագանքումը, ինչպես նաև համագործակցված գործողությունները: Վերջինս վերաբերում է ինչպես երկրի ներսում այնպես էլ տարածաշրջանում և ամբողջ աշխարհում»:

Այցի շրջանակներում Արսեն Թորոսյանը հանդիպումներ է ունեցել Թուրքմենստանի, Ուզբեկստանի առողջապահության նախարարների, Վրաստանի առողջապահության նախարարի տեղակալի հետ:

Թուրքմենստանի նախարար Նուրմուհամմեդ Ամանեպեսովը Թորոսյանին հրավիրել է այցելել Աշգաբադ ապրիլին, իսկ Ուզբեկստանի նախարար Ալիշեր Շադմանովը՝ հունիսին:

Վրաստանի հետ քննարկվել են կլինիկական հետազոտությունների կազմակերպման հետ կապված հարցեր: Նախատեսվում են այլ հանդիպումներ, այդ թվում՝ հայ համայնքի հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ

10:20 05.08.2025

Իրանում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ

Իրանում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը: Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել երեքշաբթի օրը՝ UTC-ի ժամանակով ժամը 5:06-ին՝ Բամ քաղաքից 125 կիլոմետր հարավ-արևելք, որի բնակչությունը կազմում է 99 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 5-ի 08։00 դրությամբ

10:11 05.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 5-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 5-ի 08։00 դրությամբ կազմել է 21.1 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

Թուրքմենստանում բացվել է ցամաքով շրջափակված երկրներին նվիրված ՄԱԿ-ի երրորդ համաժողովը

10:00 05.08.2025

Թուրքմենստանում բացվել է ցամաքով շրջափակված երկրներին նվիրված ՄԱԿ-ի երրորդ համաժողովը

Կասպից ծովի ափին գտնվող Թուրքմենբաշի քաղաքի Ավազա ազգային զբոսաշրջային գոտում օգոստոսի 5-ին բացվում է ՄԱԿ-ի (ՄԱԿ) ցամաքով շրջափակված զարգացող երկրների երրորդ համաժողովը։ Կազմակերպիչների խոսքով՝ դրան կմասնակցեն ավելի քան 30 երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի ներկայացուցիչներ։ Համաժողովը կսկսվի լիագումար նիստով, որի ժամանակ պետությունների և կառավարությունների ղեկավարները ելույթ կունենան համաժողովում: Նախատեսվում է, որ այն կբացի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար […] ...

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ մաքսանենգությամբ Հայաստան տեղափոխած անձինք կալանավորվել են

09:59 05.08.2025

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ մաքսանենգությամբ Հայաստան տեղափոխած անձինք կալանավորվել են

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված լայնածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ երեք քաղաքացիներ, որոնցից մեկը նախկինում ցմահ դատապարտված և պայմանական վաղաժամկետ ազատված, հանցակցելով այլ երկրում գտնվող անձանց հետ, իրացնելու նպատակով, մաքսանենգությամբ Հայաստան են տեղափոխել առանձնապես խոշոր չափերով «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» […] ...

Telegraph. Իրանը ցանկանում է օգտագործել MI6-ի արտահոսքը որպես բանակցային խաղաքար

09:55 05.08.2025

Telegraph. Իրանը ցանկանում է օգտագործել MI6-ի արտահոսքը որպես բանակցային խաղաքար

Իրանը խնդրել է «Թալիբան»-ին տրամադրել Մեծ Բրիտանիայի հետ համագործակցած աֆղանցիների ցուցակը, որը արտահոսել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարություն, հաղորդում է The Daily Telegraph-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ոչ միտումնավոր արտահոսքի արդյունքում վտանգվել են մոտ 25 հազար աֆղանցիների անձնական տվյալները, որոնք սերտորեն համագործակցել են Լոնդոնի հետ մինչև 2021 թվականի օգոստոսին […] ...

Sham TV. Արաբական ցեղային աշխարհազորայինները կրակ են բացել Աս-Սուվեյդայի ծայրամասերում

09:45 05.08.2025

Sham TV. Արաբական ցեղային աշխարհազորայինները կրակ են բացել Աս-Սուվեյդայի ծայրամասերում

Արաբական ցեղային ուժերը կրակ են բացել Սիրիայի հարավում գտնվող համանուն նահանգի վարչական կենտրոնի՝ Աս-Սուվեյդա քաղաքի ծայրամասերի ուղղությամբ՝ խախտելով հուլիսի 19-ին ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը։ Sham TV-ի փոխանցմամբ՝ Աթիլ արվարձանում բնակելի շենքերի վրա կրակ են բացել ծանր գնդացիրներից և նռնականետերից: Տեղի դրուզ ինքնապաշտպանության ուժերը պատասխանել են՝ հարձակվելով տարածքում գտնվող աշխարհազորայինների դիրքերի վրա: Ավելի վաղ հաղորդվել էր, […] ...

BACK_TO_TOP