12:30 15.02.2019
Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց այն խնդիրը, որ Իրանը պատրաստ է Հայաստանից ամսական 50 հազար գլուխ գառ գնել, բայց Հայաստանի գյուղատնտեսությունն ունակ չէ նման ծավալի արտադրություն կազմակերպել, ինչի արդյունքում այլ երկրներից գառը ներկրում և վերարտահանում են Իրան։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանին հարցրեց՝ ի՞նչ են կարողացել ճշտել այս հարցերում։ Ղարիբյանն ասաց, որ իրանցիները պատրաստ են հենց գյուղացուն մսի ամեն կիլոգրամի համար վճարել 2800-2900 դրամ, եթե նման քանակ ապահովվի։
«Յուրաքանչյուր ամիս 50 հազարից ավել գլուխ գառ պատրաստ են արտահանել Հայաստանի Հանրապետությունից, եթե կլինի նման մատակարարում, նման քանակի», – ասաց Ղարիբյանը։
Վարչապետը հարցրեց՝ որքա՞ն է դա Հայաստանում եղած ծավալի համեմատությամբ, ինչին խորհրդականը պատասխանեց, որ Հայաստանում գլխաքանակը 650-700 հազար է, ինչը նշանակում է, որ պոտենցիալ արտադրությունը կարող է լինել 400-500 հազար գլուխ:
«Բայց նաև հայտնի է, որ վերջին տարիներին գյուղացիների որոշակի մասը պահում է և ընդլայնում է իր արտադրությունը, հետևաբար կարծում ենք՝ առաջիկա տարիներին իրատեսական կլինի գառի նման քանակի տեղական արտադրություն ապահովել և արտահանել։ Բայց հիմա կա դիֆիցիտ, որը, ինչպես նշեցի, բավարարվում է, աշխատանքներ են տարվում, որ երրորդ երկրներից ներկրեն և վերարտահանեն Իրանի Հանրապետություն», – ասաց Ղարիբյանը։
Վարչապետը հանձնարարեց, որ քննարկվեն այս ոլորտի վարկավորման հնարավորությունները՝ մասնավորապես ոչխարաբուծությունը զարգացնելու համար։
10:58 01.05.2025
Ուկրաինան համաձայնել է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի հետ հակամարտությունը կարգավորելու պայմաններինԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Լոնդոնում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի մասնակցությամբ կայացած բանակցություններում Վաշինգտոնը և Կիևը համաձայնության են եկել ուկրաինական հակամարտության կարգավորման 22 կոնկրետ պայմանների շուրջ։ «Մենք ուկրաինացիների հետ անկեղծ և դժվարին քննարկումների ընթացքում առաջարկել ենք 22 շատ կոնկրետ պայմաններ, և մենք կարծում ենք, որ գտնվում […] ...
10:47 01.05.2025
Մայիսի 1-ը մեր բոլորի համար հատուկ օր է՝ նվիրված արարող մարդու անկոտրում կամքին, նվիրումին և ամենօրյա աշխատանքին․ ԱԺ նախագահՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ուղերձ է հղել Աշխատանքի օրվա կապակցությամբ. «Սիրելի՛ քաղաքացիներ, Մայիսի 1-ը մեր բոլորի համար հատուկ օր է՝ նվիրված արարող մարդու անկոտրում կամքին, նվիրումին և ամենօրյա աշխատանքին։ Հենց աշխատող քաղաքացու տքնաջան ու հուսալի ձեռքերով է ձևավորվում իր իսկ ընտանիքի բարեկեցությունը, ինչպես նաև ամրանում մեր պետությունն ու անվտանգությունը։ Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել ձեզ՝ […] ...
10:34 01.05.2025
Պատանիներն ու երիտասարդները սկսում են պայքարն ծանրամարտի աշխարհի առաջնությունումՊատանիներն ու երիտասարդները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում: Այս մասին հայտնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։ Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից առաջինը մրցահարթակ դուրս կգան 55 կգ Ալեքսանդրա Գրիգորյանն ու 67 կգ քաշային Հովհաննես Հովհաննիսյանը: Մեր մարզիկների ելույթները կմեկնարկեն մայիսի 2-ին` Երևանի ժամանակով գիշերը` 03:30-ին: ...
10:25 01.05.2025
Այնթապ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 2-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Մասիս համայնքի Այնթապ բնակավայրի «Արամ և Հասմիկ Կարամանուկյանների անվան թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
10:17 01.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 1-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390.5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․7 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․85 դրամ: ...
10:00 01.05.2025
Հնդկաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Պահալգամի վրա հարձակման կասկածյալները պետք է պատժվենՀնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ զրույցում ասել է, որ Պահալգամում (Հնդկական Ջամու և Քաշմիր արհմիության տարածք) ահաբեկչության հեղինակները պետք է պատժվեն։ «Երեկ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել ենք Պահալգամի հարձակումը։ Դրա մեղավորներն ու կազմակերպիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն», -գրել է Ջայշանքարը X-ում։ Չորեքշաբթի օրը Պետդեպարտամենտը հայտնել է, որ […] ...