13:48 15.02.2019
Կառավարության այսօրվա նիստում մերժման արժանացավ Ազգային ժողովի պատգամավորների կողմից առաջարկված այն նախագիծը, որով առաջարկվում էր, որ նախնական կալանքի ժամկետի 1 օրը հաշվարկվի որպես ազատազրկման ժամկետի 1,5 օր։
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մի քանի հիմնավորում նշեց դրա համար, որոնցից առաջինը վերաբերում էր նրան, որ եթե այսպիսի որոշում ընդունվի, ապա դատարանները պետք է հազարավոր դատապարտյալների գործեր քննեն նրանց ազատազրկման ժամկետները վերանայելու համար։ Դա, ըստ նախարարի, կբերի նրան, որ որոշ մարդկանց իրավունքները կխախտվեն, որովհետև չի պահպանվի գործերը քննելու ողջամիտ ժամկետ, իսկ առանց այդ էլ ծանրաբեռնված դատարանները է՛լ ավելի մեծ ծանրաբեռնվածության տակ կընկնեն։
Զեյնալյանի մյուս դիտարկումը կապված էր նրա հետ, որ Հայաստանը նման հաշվարկի փորձ ունեցել է, բայց այդ ժամանակվա փորձը ցույց է տալիս, որ փաստաբանները ձգձգում են դատավարության ընթացքը, որպեսզի մեղադրյալների փաստացի անազատության մեջ գտնվելու ժամկետը «1,5 արագությամբ» հաշվարկվի, դա էլ, ըստ նախարարի, նույնպես բերում է դատարանների ծանրաբեռնվածության աճի։
Նախարարի զեկույցից ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկումներից հետո կառավարությունը որոշեց բացասական եզրակացություն տալ նախագծի ընդունմանը։ Չնայած դրան՝ այն կքննարկվի Ազգային ժողովում։
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...