14:35 15.02.2019
«Ես պատրաստ եմ, եթե նման ցանկություն ունի ԵՊՀ ռեկտորը, ես խրախուսում եմ իրեն, որ գնա, ինձ դատի տա»,- փետրվարի 15-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը:
Նա հայտնեց, որ իրենք իրենց ընթացակարգերը չեն խախտել, իրենց գործունեությունը լիարժեք իրականացնում են:
«Ես այլևս չեմ ուզում մտնել այդ բանավեճի մեջ, խնդիրը իրավապահ մարմինների դաշտում է, իրենք ձեզ պատկերը կներկայացնեն»,- ասաց նա:
Բժշկական համալսարանում ուսումնասիրություններին անդրադառնալով՝ Սանասարյանը նշեց, որ այստեղ մեծ ծավալի մասին է խոսքը, նա խոսեց բյուջեից այս բուհին հատկացված գումարների մասին, ապա հիշեցրեց՝ Բժշկական համալսարանն ունի նաև կլինիկաներ, ուստի բավական մեծ ծավալի մասին է խոսքը: Ծառայության պետը նշեց, որ Բժշկական համալսարանի ուսումնասիրությունն, ամենայն հավանականությամբ, կավարտեն մարտի վերջին:
«Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամում հայտնաբերված չարաշահումներին ու խնդիրներին անդրադառնալով՝ Սանասարյանը խոստացավ դրանց մասին խոսել ավելի ուշ.
«Երբ ես կներկայացնեմ վարչապետին, նրա հանձնարարականով նաև ձեզ կներկայացնեմ, կան լուրջ խնդիրներ, որոնց ուղղությամբ մենք մեր հստակ արձանագրումներն արել ենք»:
Սանասարյանը հայտնեց, որ ՏԻՄ-երի հետ կապված քրգործերը հարուցված են, իրենք ներկայացրել են իրենց տեղեկանքները, դրանք վերաբերում են Նոր Գեղի, Ազատամուտ, Անի համայնքներին, քրեական գործերին ընթացք է տրված, ուստի որևէ բան այդ մասին չի կարող ասել: Նա նաև հայտնեց, որ ծավալները տարբեր են:
Ջրային կոմիտեում կորուստների մասին նա չխոսեց, իսկ ՋՕ-երում կատարվողի մասին ասաց՝ այդ ընկերությունները գյուղացուց վերցրել են գումարները և պետբյուջե չեն փոխանցել:
«Իրենք արդեն գրել են խոստովանական, որ նման բան է եղել»,- ասաց նա:
ՊՎԾ պետն ասաց, որ իրենց աշխատակիցները գյուղ առ գյուղ, տուն առ տուն շրջում են, գյուղացիների հետ հանդիպում են, բացատրականներ, վկայություններ են վերցնում, ապա նշեց՝ այս ամենի արդյունքում գնալու են համակարգն առողջացնելու ճանապարհով: Սանասարյանն ասաց, որ այս տարի խնդիր են դրել՝ ջրային ոլորտը պետք է կարգավորեն, և դա անելու են առանց խոչընդոտների:
Հարցին՝ ուժային մարմիններում ևս կատարվելու են ուսումնասիրություններ, նա պատասխանեց, որ այդ մասին վարչապետի հետ պետք է խոսեն: Լրագրողները հետաքրքրվեցին՝ իսկ նախարարություններում ուսումնասիրություններ ինչո՞ւ չեն անում, Սանասարյանն ասաց.
«Այնպես չէ, որ որևէ տեղ լավ է եղել, դրա համար չենք գնացել, ծավալը շատ է, առաջնահերթությունների խնդիր կա, «Սերմերի գործակալություն»-ում ենք սկսել ուսումնասիրություն, «Երիտասարդական հիմնադրամը» ևս ուսումնասիրել ենք, ավարտել, այն ընթացքի մեջ է»:
Սանասարյանին հարցրին՝ ընդհանուր առմամբ որքա՞ն գումար է վերադարձվել պետբյուջե: Նա ասաց, որ 2018 -ի և 2019 թ. սկզբի տվյալներով՝ պետբյուջե է վերադարձվել 827 մլն դրամ, ինչը, նրա գնահատմամբ, բավական նորմալ արդյունք է նոր ստեղծված կառույցի համար:
«Գումար հետ բերելը մեր ֆունկցիան չէ, դա իրավապահների գործն է, մենք մեր ուշադրությունը դարձնում ենք կանխարգելելու վրա: Տեսնում ենք, որ օրենսդրական բաց կա, սխալ կարգավորում, վարչապետին ներկայացնում ենք առաջարկություն՝ այս կամ այն օրենսդրական բացի վերաբերյալ փոփոխություն իրականացնելու համար, գնումների ոլորտում լուրջ խնդիրները տեսնում ենք, հասկանում ենք՝ ինչից են գալիս դրանք, խնդիրները դիտավորյալ չեն, բայց օրենսդրական սխալ կարգավորումների հետևանք են»,- ասաց Սանասարյանը:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
22:51 02.08.2025
Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին ՄուլահուսեյնովիչՀայաստանի չեմպիոն «Նոայի» նորեկ Նարդին Մուլահուսեյնովիչը խոսել է հայկական ակումբին միանալու մասին, հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը: «Այնտեղ, որտեղից ես եմ եկել, չեն հանձնվում: Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»»,- ասել է 27-ամյա բոսնիացի հարձակվողը: Նա հայկական ակումբ է տեղափոխվել Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիից»: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Բոսնիացին […] ...