15:04 15.02.2019
Տրանսպորտի կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը կառավարության ուշադրությանը ներկայացրեց «Աջ ղեկ» նախաձեռնության հետ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա «Աջակողմյան տրանսպորտային միջոցների ներմուծումը արգելելու մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախարարը ներկայացրեց, որ նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռվի մինչև 2019թ. ապրիլի 1-ը ներմուծել ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխման տրանսպորտային միջոցները, որոնց ձեռքբերման վճարները կատարվել են մինչև 2018թ. դեկտեմբերի 30-ը և կթույլատրվի ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառումն ու շահագործումը առանց ղեկային համակարգի տեղափոխման:
Արշակյանը հավելեց՝ քանի որ չկա չափելիություն, թե քանի մեքենայի ու տնտեսվարող սուբյեկտի մասին է խոսքը, բանակցությունների արդյունքում որոշակի լուծում են գտել, խոսքը կվերաբերի 830 մեքենայի:
Վարչապետը հիշեցրեց, որ Այրումի խաչմերուկում նախաձեռնության ներկայացուցիչների հետ ունեցած պայմանավորվածության համաձայն՝ ներմուծման իրավունք պետք է ստանային միայն այն մեքենաները, որոնք տվյալ պահին գտնվել են մաքսային տարածքում:
«Էն ժամանակ ասում էին՝ կներկայացնենք վին կոդերով, հիմա լղոզվածություն է ստացվում, վին կոդերով այդ 400-500 մեքենաները ներմուծվում են և այլևս թեմային չենք անդրադառնում»,- հայտարարեց նա:
Նախարարը հավելեց, որ իրենց բանակցությունների արդյունքում էլ որոշել էին, որ արդեն գնված մեքենաներին պետք է վերաբերեր խոսքը, որպեսզի զերծ մնային նոր բյուրոկրատական քաշքշուկներից: Բայց վարչապետը չնահանջեց՝ ասելով.
«Բայց հիմա կարող է պարզվի՝ 10 հզր մեքենա կա գնված, մի մասն էլ Ճապոնիայում, ինչ պայմանավորվել ենք, պայմանավորվել ենք, համաձայն չեմ: Խոսքը պետք է վերաբերի այն մեքենաներին, որոնք գտնվել են մաքսային գոտում»:
Տրանսպորտի նախարարը ստիպված եղավ համաձայնել՝ ասելով.
«Կվերամշակենք այդպես, որ 442 մեքենայի մասին է խոսքը»:
Պարզաբանելով իր դիրքորոշումը՝ Նիկոլ Փաշինյանը հավելեց.
«Եթե մենք նման քաղաքականություն չվարենք, իքս պահի աջակողմյան մեքենաները երկրում կգերազանցեն ձախակողմյանը, և մենք ստիպված կլինենք երկրում երթևեկության կարգը փոխել, ինչը միլիարդների ծախս կլինի պետբյուջեի վրա, մեր կյանքի ամբողջ տրամաբանությունը դրա պատճառով ստիպված պիտի լինենք փոխել»:
Տիգրան Ավինյանն էլ ավելացրեց, որ e-draft կայքում դրված է աջակողմյան մեքենաների ներմուծման արգելքի մասին նախագիծը՝ ասելով.
«Սա ոչ միայն ԵԱՏՄ շրջանակներում ստանձնած պարտականությունների արդյունք է, այլև աջակողմյան տրանսպորտային միջոցների շահագործումը վտանգավոր է, քանի որ մեր երթևեկության պայմաններում վարորդն ունի տեսանելիության դժվարություններ, և ճանապարհային անվտանգության կանոնները գերակա են հարմարավետ գներով ավտոմեքենաներ գնելու ցանկությանը»:
Հարց ուներ նաև արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, նրան հետաքրքրում էին մյուս մեքենաները, որոնք ձեռք են բերվել, սակայն ներկրումը չի թույլատրվի: Ըստ էության, 800-ից ավելի մեքենաներից միայն 442-ը կթույլատրվի ներկրել, թե ինչ է լինելու մյուս մեքենաների հարցը և արդյոք վարորդների համար ընդունելի կլինի վարչապետի մոտեցումը, պարզ կդառնա օրենքը լրամշակելուց և կառավարությունում ընդունելուց հետո, իսկ այսօր այն հանվեց օրակարգից:
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...