16:03 15.02.2019
Կառավարությունն այսօրվա նիստում քննարկեց նաև գազալցակայաններում գազի վաճառքի ու դրա հետ կապված ակցիզային հարկի վճարման նոր կանոնակարգ սահմանելու վերաբերյալ հարցը: Այն ներկայացրեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
«Ավելի պարզ ասած՝ գազը պետք է վաճառվի քաշով, իսկ ակցիզային հարկը՝ ծավալով, առաջարկում ենք, որ Հարկային օրենսգրքում կատարվի փոփոխություն, և հաշվարկը կատարվի քաշով, պարզ փոփոխություն է: Փոխակերպումը կատարվում է`օգտագործելով այն կանոնները, ինչ որ կան, այսինքն՝ սեղմված գազը տարբեր ծավալներ կարող է ունենալ՝ կապված տարբեր գործոնների ազդեցությամբ: Այն ռիսկը, որ կապված է դրա հետ, որ խտության որոշակի գործակից կիրառելով` գազի ծավալը կարող է տարբերվել հասցվող ծավալից, գոյություն չի ունենա»,-ասաց Ջանջուղազյանը:
Այսինքն՝ գազալցակայաններում գազն այսուհետ պետք է վաճառվի կգ-ով, ինչը կնվազեցնի շահառուներին մոլորեցնելու հնարավորությունը: Վարչապետ Փաշինյանը մանրամասնեց.
«Մենք ունենք բազմաթիվ բողոքներ մարդկանցից, որ տարբեր գազալցակայաններում գազի ծավալների տարբերություններ կան, և այդ տարբերությունը, մեր ուսումնասիրություններով պարզվել է, որ խտության հետ է կապված: Գազը լցնում են ճնշումով, բայց գազի ճնշումից նույն քաշի գազը կարող է տարբեր ծավալներ ունենալ, դրա համար կգ-ով պետք է վաճառվի գազը, և կգ-ով պետք է հարաբերությունները կարգավորվեն հարկային դաշտում»:
Պաշտոնյաները վստահեցրին, որ սրանից ակցիզային հարկը չի ավելանա, միայն փոխվում է չափման միավորը: Նիկոլ Փաշինյանը ևս մեկ դիտարկում արեց:
«Հիմա հարց՝ կարո՞ղ է փոփոխությունը բերել սպառվող գազի գնի ավելացման: Եթե բերի, սրանով գազալցակայանները հայտարարում են, որ մինչ այս բոլոր սպառողներին խաբում էին: Իրենք չեն հայտարարի, գործողությունները կբերեն դրան, հարկային մարմինները պետք է ուշադրության կենտրոնում պահեն: Եթե նույնիսկ գինը բարձրանա, սպառողը չի տուժի, որովհետև ինքը հիմա վճարելով իքս գումար՝ կստանա այնքան գազ, ինչքան ենթադրում էր, որ պետք է ստանա: 1000 դրամի գազ լցնելիս քաղաքացին նույնիսկ ավելի շատ կարող է քշել, որովհետև առաջ խաբում էին, հիմա չեն կարող»,- ասաց նա:
Հարցի վերաբերյալ դիտարկում արեց Արտակ Զեյնալյանը, ով ևս կարծում է, որ այլևս գազալցակայաններում չեն կարող վարորդին խաբել, ասաց.
«Քանի որ ջերմաստիճանն ազդում է դրա վրա, ապա գազալցակայաններն ունիվերսալ չափման միավոր են դրել՝ քաշով հաշվարկման, այդտեղ դրվել է գործակից՝ փոխակերպելու ծավալի, փոխակերպման ժամանակ ջերմաստիճանի վրա խաղացել են, հիմա կարիք չի լինի ծավալը փոխել քաշի, որովհետև արդեն լցակայանը տալիս է կգ-ով»:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև գազալցակայանների կողմից ՀԴՄ-ների չտրամադրման վերաբերյալ ահազանգերին, քաղաքացիներին կոչ արեց պահանջել կտրոնները:
Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին կառավարությունը կողմ քվեարկեց:
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...