Մոսկվայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ադրբեջանցիների և չեչենների միջև – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+19.09 oC

Մոսկվայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ադրբեջանցիների և չեչենների միջև

23:57 15.02.2019

Համացանցում տեսանյութ է հրապարակվել Մոսկվայում զանգվածային ծեծկռտուքի վայրից, որին մասնակցել է մոտ 100 մարդ։ Այս մասին հայտնել է Izvestia.ru-ն:
Կադրերում կարելի է տեսնել, որ փողոցի մեծ մասը փակ է, պատահարի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները:
Աղբյուրի հաղորդմամբ՝ վեճն սկսվել է «Նեոլիտ» ռեստորանում, ուր ներխուժել է տղամարդկանց մի խումբ՝ ստիպելով ներկաներին դուրս գալ փողոց, որտեղ էլ հենց սկսվել է ծեծկռտուքը, որի ժամանակ եղել է նաև հրաձգության:
Տեղի ունեցածի հետևանքով 10 մարդ է տուժել, նրանց բոլորին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ծեծկռտուքի ժամանակ մեջքից հրազենային վիրավորում է ստացել «Նեոլիտ» ռեստորանի սեփականատեր Յաշար Ալիևը:
Հավելենք, որ տեղի ունեցածի առնչությամբ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են 17 մարդու:
Ռուսական մեկ այլ լրատվամիջոց էլ հայտնել է, որ ռեստորանի աշխատակիցների պնդմամբ՝ հարձակվողների գլխավոր նպատակը ռեստորանի տիրոջից վրեժ լուծելն է եղել:
Ականատեսների խոսքերով՝ կռվին մասնակցել է մոտ 100 մարդ և լսվել է մոտ 50 կրակոց:
Այդ երեկո «Նեոլիտ»-ում նախատեսված էր խոշոր միջոցառում:
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ծեծկռտուքին մասնակցել են ադրբեջանցիներ և չեչեններ։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

23:59 16.06.2025

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

Մ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

23:55 16.06.2025

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...

Հունիսի 21-22-ը Գավառում կանցկացվի Արհեստների միջազգային փառատոն

23:52 16.06.2025

Հունիսի 21-22-ը Գավառում կանցկացվի Արհեստների միջազգային փառատոն

Հունիսի 21-22-ը Գավառը կդառնա ժողովրդական արվեստների կենտրոն։ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ այստեղ կանցկացվի Արհեստների միջազգային փառատոնը, որը կազմակերպում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը՝ Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: «Երիտասարդները ստեղծում են համը․ խոհարարություն և արհեստներ» խորագրով փառատոնը մեկ վայրում կհամախմբի Հայաստանի և արտերկրի լավագույն վարպետներին։ Տեղեկացնում ենք, որ փառատոնի […] ...

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

23:49 16.06.2025

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

23:44 16.06.2025

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

23:37 16.06.2025

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

Հանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...

BACK_TO_TOP