11:20 16.02.2019
Մյունխենում գտնվող արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-ին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Ֆիլիպպե Էտիենի հետ:
Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների ընդլայնման, երկկողմ բազմաոլորտ փոխգործակցության օրակարգն առավել հարստացնելու վերաբերյալ: Այդ համատեքստում զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ քաղաքական երկխոսության ծավալումը՝ գոհունակությամբ նշելով, որ այն նշանավորվում է երկու երկրների միջև բարձր մակարդակներում տեղի ունեցող պարբերական շփումներով և փոխայցելություններով:
Կողմերը համակարծիք էին, որ հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունների և երկու երկրների ժողովուրդների ավանդաբար բարեկամական կապերի գործում մեծ ներդրում ունի Ֆրանսիայի հայկական համայնքը՝ որպես Հայաստանը և Ֆրանսիան իրար կապող յուրօրինակ կամուրջ:
Անդրադառնալով Հայաստան-Եվրոպական Միության հարաբերություններին՝ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը և Ֆրանսիայի նախագահի խորհրդականը կարևորել էին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը տարբեր բնագավառներում համագործակցության զարգացման նոր հնարավորություններ է ընձեռում ԵՄ անդամ պետությունների հետ:
Հայաստանի արտգործնախարարը զրուցակցին է ներկայացրել նաև Հայաստանի կառավարության առաջնահերթյունները՝ որպես զարգացման օրակարգի գերակայություններ մատնանշելով բարձր տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծագործ կրթության ոլորտները: Երկուստեք գոհունակություն է հայտնվել, որ այս ոլորտներում արդեն իսկ արձանագրվել են հայ-ֆրանսիական համագործակցության լավ օրինակներ, որոնք մատնանշում են այս ասպարեզում առկա մեծ ներուժը:
Զոհրաբ Մնացականյանն ու Ֆիլիպպե Էտիենն անդրադարձ են կատարել նաև միջազգային հարթակներում փոխգործակցությանը՝ այդ առումով մասնավորապես կարևորելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հարթակը:
ՀՀ ԱԳՆ ղեկավարը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը՝ կարևորելով Ֆրանսիայի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ միասին գործադրվող ջանքերն այս ուղղությամբ:
11:10 01.07.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետինՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին՝ Կանադայի օրվա առիթով: ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած շնորհավորական ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն վարչապետ,Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կանադայի օրվա կապակցությամբ։Հայաստանն առանձնահատուկ նշանակություն է տալիս Կանադայի հետ երկկողմ հարաբերությունների վերընթաց զարգացմանը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցության հետագա […] ...
11:04 01.07.2025
Շվեյցարացի պատգամավորներն ԱՄՆ Կոնգրեսում կներկայացնեն ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի ուղղությամբ ջանքերըՇվեյցարացի խորհրդարանականներ Էրիխ Ֆոնտոբելը և Լուկաս Ռեյմանը Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամներին և աշխատակազմին կտեղեկացնեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի՝ իրենց հայրենիք արժանապատիվ և անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ ձեռնարկվող շարունակական ջանքերի մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի գրասենյակը (ANCA)՝ մանրամասնելով, որ շվեյցարացի պատգամավորների ճեպազրույցն ԱՄՆ Կոնգրեսում կկայանա հուլիսի 8-ին։ Ճեպազրույցին կմասնակցեն նաև […] ...
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...