Թրամփը վետո կկիրառի, եթե Կոնգրեսը փորձի արգելափակել արտակարգ դրության մասին որոշումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+20.09 oC

Թրամփը վետո կկիրառի, եթե Կոնգրեսը փորձի արգելափակել արտակարգ դրության մասին որոշումը

07:33 18.02.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կօգտվի վետոյի կիրառման իրավունքից, եթե օրենսդիրները որոշեն չեղարկել երկրի հարավային սահմանին նրա ներմուծած  արտակարգ դրության ռեժիմը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ առաջնորդի խորհրդական Սթիվեն Միլլերը։

ԱՄՆ նախագահը հայտարարել է արտակարգ դրության ռեժիմ և պատրաստվում է դեմոկրատների հետ նոր մարտի։

«Նախագահը կպաշտպանի արտակարգ դրություն սահմանելու իր որոշումը»,- հայտարարել է Միլլերը Fox News-ի եթերում։

Փետրվարի 14-ին Ներկայացուցիչների պալատը հավանություն էր տվել 2019 ֆինանսական տարվա պետբյուջեի նախագծին։ Համաձայն փաստաթղթի՝ Մեքսիկայի հետ սահմանային պատի շինարարության համար կհատկացվի ընդամենը 1․37 մլրդ դոլար, մինչդեռ Թրամփը պահանջում էր 5․7 մլրդ դոլար։

Պետության ղեկավարը ստորագրել է բյուջեն՝ կառավարության աշխատանքի նոր դադարից խուսափելու համար։ Թրամփը սահմանային շրջաններում արտակարգ դրություն է հայտարարել՝ առանց Կոնգրեսի հավանության պատի շինարարությունը ֆինանսավորելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 17.06.2025

SHANTNEWS

«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլ

21:51 17.06.2025

«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլ

Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն առաջիկա օրերին։ ...

Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմ

21:45 17.06.2025

Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմ

Իրանը դեռևս որևէ լուրջ գործողություն չի իրականացրել Իսրայելի դեմ, այլ սահմանափակվել է նախազգուշական հարվածներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Մինչ այժմ իրականացված գործողությունները միայն որոշակի նախազգուշացում են եղել (թշնամուն) զսպելու համար», – ընդգծել է Մուսավին: Նա նշել է, որ շուտով կիրականացվեն պատժիչ գործողություններ։ ...

Ի՞նչ է անապատացումը

21:37 17.06.2025

Ի՞նչ է անապատացումը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել անապատացման վերաբերյալ: Ի՞նչ է անապատացումը Անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը տեղի է ունենում հիմնականում կլիմայի փոփոխության և մարդու ոչ կայուն գործունեության հետևանքով։ Այն արտահայտվում է հողի բերրիության կորստով, բուսածածկի նոսրացմամբ և կենսաբազմազանության նվազմամբ։ Անապատացումը վտանգում է մարդկանց սննդային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրողականությունը, ջրային ռեսուրսների հասանելիությունը: Անապատացումը նպաստում […] ...

Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում

21:32 17.06.2025

Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում

Պենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Լրատվամիջոցը, ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն, նշվում է, որ սա վերաբերում է, մասնավորապես, F-16, F-22 և F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված […] ...

Նաիրը լավ հարաբերություններով է բաժանվում «Լոկոմոտիվից»

21:24 17.06.2025

Նաիրը լավ հարաբերություններով է բաժանվում «Լոկոմոտիվից»

«Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանը լքում է ակումբը՝ պահպանելով լավ հարաբերություններ ղեկավարության և գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովի հետ, «Матч ТВ»-ին հայտնել է կիսապաշտպանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը։ «Նաիրը լավ հարաբերություններով է բաժանվում «Լոկոմոտիվից»։ Ոչ ակումբի ղեկավարության, ոչ էլ գլխավոր մարզչի նկատմամբ վիրավորանք չկա, – ասել է Կլյուևը «Матч ТВ»-ին։ 2024/25 մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 […] ...

BACK_TO_TOP