15:28 18.02.2019
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները այսօր կառավարության շենքի առջև բողոքի ցույց էին անում` պարզաբանում ստանալու ակնկալիքով: Կառավարության նախորդ նիստում վարչապետի կողմից 800-1000 մեքենաները ներկրելու հարցը օրակարգից հանելու պատճառով ստեղծվել է անորոշ իրավիճակ: Նրանք վստահեցնում են, որ վարչապետի հետ Բագրատաշենի անցակետում ունեցած հանդիպման ժամանակ խոսք է գնացել 800-1000 մեքենան անցկացնելու մասին, սակայն նիստում վարչապետը հայտարարեց ավելի քան 400-ի մասին:
Հիշեցնենք, վերջին նիստում Հակոբ Արշակյանը օրենքի նախագիծը ներկայացրեց, որում ասվում էր, որ պայմանավորվածությունների արդյունքում այն վարորդները, ովքեր մինչև դեկտեմբերի 30-ը գնել են աջ ղեկով մեքենաներ, իրավունք կստանան ներկրել դրանք, խոսքը 800-1000 մեքենաների մասին է: Սակայն վարչապետը հայտարարեց, որ իր պայմանավորվածությունը վարորդների հետ այդպիսին չի եղել: Իրենք համաձայնության են եկել, որ միայն մաքսակետի տարածքում գտնվող 400 մեքենաները կարող են ներկրել: Հարցը օրակարգից հանվեց պարզաբանելու նպատակով:
Այս պատճառով է, որ վարորդներն այսօր հավաքվել էին և հետևյալ բողոքն էին ներկայացնում.
«Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հարցը պետք է լուծվի, վարչապետը դրանից հետո քաղաքական որոշում կայացրեց, որից հետո մեզ շնորհավորեցին, որ 800-1000 մեքենա են թույլ տրվի ներս մտնի, որից հետո մատնանշած պետական կառույցների հետ հարցը քննարկեց, օրենսդրական տեսք ունենար, կարողանայինք բերել մեքենաները, Մենք ունենք տեսաձայնագրությունը, կարող ենք ներկայացնել, երբ որ վարչապետը հարցրել է՝ քանի մեքենայի մասին է խոսքը, ասել 800-1000 մեքենա, վարչապետն ասել է՝ ինչ երաշխիք կա, որ ավելի չի լինի, մենք ասացինք` վին կոդերը կտրամադրենք: Բայց մեզ ասացին, որ վին կոդերով հարցը լուծում չի ստանա, դրեցին մի կողմ ու այլ նախագիծ ներկայացրին»,- պատմեց վարորդներից մեկը:
Նախաձեռնության մեկ այլ անդամ էլ նշեց, որ իրենց պայմանավորվածությունն ամբողջությամբ պահպանել են, գուցե Հակոբ Արշակյանը չի կարողացել ճիշտ ներկայացնել իրավիճակը:
«Կա´մ Արշակյանը չկարողացավ ներկայացնել Փաշինյանին: Երբ քննարկումներ ունեցել ենք, եղել ենք նախարարությունում, քննարկումների ժամանակ ՊԵԿ-ի ներկայացուցչի հետ քննարկվել է այդ հարցը: Մենք ասել ենք` մեքենաները 800-1000 են, մեզ հարցնում են՝ ինչու կանգնած չեն սահմանին, եթե ներկրենք սահման, կաթվածահար կլինի, սահման բերում ենք ծայրահեղ դեպքում, կարող ենք այսօր էլ բերել, բայց սահմանը կաթվածահար կլինի»:
Նրանք պահանջում էին, որ հարցը պարզաբանվի, որպեսզի առաջիկա նիստին անակնկալի չգան, բացի դրանից, իրենց մեքենաները, որ գտնվում են սահմանին, ամեն օր վնասներ են կրում՝ ֆինանսական նոր ծախսերի առաջ կանգնեցնելով: Վարորդներից մեկը ասաց.
«Ամենալավ վերահսկվող տարածքներում մեքենաները թալանվում են, մենք հարցնում են՝ ով է թալանում, ծառայողներն ասում են՝ ի պահ հանձնված չեն ձեր մեքենաները, այսինքն՝ եթե հանձնված չի, թալանում են, տեսնում են, ասում են՝ թող թալանվի՞»:
23:59 15.06.2025
ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերելԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...
23:30 15.06.2025
Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկինԻսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...
23:15 15.06.2025
Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...
23:06 15.06.2025
Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքներըԻրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...
22:55 15.06.2025
Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումներըՄիացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...
22:45 15.06.2025
Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...