18:18 18.02.2019
ԱՄՆ-ում այսօր նշում են Նախագահների օրը: Ամերիկացիները սկսել են նշել այս տոնը 1885թ. ի վեր: Սկզբում այն նշվում էր փետրվարի 22-ին՝ ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի ծննդյան օրը: Այժմ այս տոնը նվիրված է Միացյալ Նահանգների բոլոր նախագահներին:
SHANTNEWS.am-ը ներկայացնում է ԱՄՆ նախագահներին նվիրված հայտնի և ոչ այնքան հայտնի հուշարձանների ստեղծման պատմությունը:
Առհասարակ ԱՄՆ-ում շատ են նախագահներին նվիրված հուշարձանները: Այդ հուշարձաններից մեկը Հարավային Դակոտայում գտնվող Ռիշմոր Լեռան վրա 4 նախագահների քանդակն է, որը ոչ բոլորն են տեսել, բայց որի մասին հաստատ լսած կլինեն: Լեռան վրա ԱՄՆ 4 հայտնի նախագահների ՝ Ջորջ Վաշինգտոնի, Թոմաս Ջեֆերսոնի, Թեոդոր Ռուզվելտի և Աբրահամ Լինքոլնի դիմաքանդակներն են: Դիմաքանդակներից յուրաքանչյուրը 18 մետր բարձրություն ունի:
Հաջորդ ճանաչված հուշարձանը Վաշինգտոնի կոթողն է: Մերիլենդյան մարմարով երեսպատված գրանիտե կոթողը կշռում է 91000 տոննա, իսկ բարձրությունը՝ 169 մետր է:
Կառուցվել է 1848-1884 թվականներին Սպիտակ տան և Կապիտոլիումի միջև Ռոբերտ Միլսի նախագծով: Կոթողը նվիրված է եղել ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնին: Մինչև Էյֆելյան աշտարակի կառուցումը այն եղել է աշխարհի ամենաբարձր կառույցը: Կոթողի վերին մաս կարելի է բարձրանալ 896 հարթակ ունեցող սանդուղքով կամ վերելակով: Կոթողի արևելյան կողմում գագաթին փորագրված է լատիներեն երկու բառ` Laus Deo, որ թարգմանաբար նշանակում է «Աստծո գովք»:
Նախագահ Ջեյմս Գարֆիլդին նվիրված հուշարձանը գտնվում է Քլիվլենդում գտնվող Լեյք Վյու գերեզմանատանը: Հուշարձանը շրջապատված է պատուհաններով, որոնց վրա խճանկարներով պատկերված է նախագահի կյանքը: Նշենք, որ Ջեյմս Գարֆիլդին սպանել են 1881 թվականին, նա նախագահել է ընդամենը 200 օր:
Մյուս հայտնի հուշարձանը նվիրված է ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտին, որը նախագահ է ընտրվել 1932 թվականին ու երկիրը ղեկավարել Մեծ ճգնաժամի ու Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում:
Նրա այս հուշարձանը Վաշինգտոնում առաջինն է, որը հարմարեցված է նաև հաշմանդամների համար՝ վերջիններս կարող են սայլակով մոտենալ արձանին:
Ջոն Քենեդուն նվիրված անմար կրակով հուշարձանը գտնվում է Առլինգթոնի ազգային գերեզմանատանը, որտեղ գտնվում են նաև ԱՄՆ բանակում ծառայած կանանց և տղամարդկանց գերեզմանները: Քենեդին 1963 թվականին նոյեմբերին՝ իր սպանությունից մի քանի ամիս առաջ, այցելել է հենց այդ վայրը, որն այն ժամանակ սարահարթ է եղել և իր հիացմունքն արտահայտել տարածքի խաղաղ մթնոլորտի մասին:
Հավերժական կրակի գաղափարը Քենեդու կնոջը` Ժակլինին է պատկանում: Վերջինս ընտրել է այդ մատչելի վայրը ասելով.
«Նա պատկանում է ժողովրդին»:
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...