ՌԴ-ում կչեղարկվի հայկական վարորդական իրավունքով մեքենա վարելու արգելքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+29.09 oC

ՌԴ-ում կչեղարկվի հայկական վարորդական իրավունքով մեքենա վարելու արգելքը

12:53 19.02.2019

Ռուսաստանում երթևեկության կանոնների փոփոխության արդյունքում նրանք, ովքեր ունեն օտարերկրյա վարորդական իրավունք, չեն կարող զբաղվել այնպիսի ձեռնարկատիրական գործունեությամբ, որն ուղակիորեն կապված է տրանսպորտային միջոց վարելու հետ: Այս փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո ՌԴ-ում լուրջ խնդրի բախվեցին նաև այնտեղ հայկական վարորդական իրավունքներով աշխատողները:

Նրանք Ռուսաստանի տարածքում վարորդ աշխատելու համար պետք է որակավորում ստանան Ռուսաստանի ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչությունից՝ քննություն հանձնելով:

ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը, երբ օրերս Հայաստանում էր, նրա հետ հանդիպման ժամանակ հարցը բարձրացվել է։ Կալաշնիկովը վստահեցրել է, որ ՌԴ-ում կչեղարկվի հայկական վարորդական իրավունքով մեքենա վարելու արգելքը։

Մելքումյանը, սակայն, դժվարացավ հստակ ասել, թե երբ դա տեղի կունենա։

Իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանը հայտարարեց, թե այդ հարցով ինչ են զրուցել․

«Բառացի ասել է՝ հաշվեք հարցը լուծված է»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԻՊ-ն անդրադարձել է մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորելու մասին ահազանգին

11:16 12.07.2025

ՄԻՊ-ն անդրադարձել է մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորելու մասին ահազանգին

2025 թվականի հուլիսի 11-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման, ինչպես նաև Պաշտպանի թեժ գծին փաստաբանի կողմից իրականանացրած ահազանգի արդյունքում տեղեկություն է ստացվել առ այն, որ մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորում են: «Հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքով՝ Պաշտպանն իրավասու չէ […] ...

«Ռեալի» համար սկսվում է նոր դարաշրջան. Բեյլ

11:00 12.07.2025

«Ռեալի» համար սկսվում է նոր դարաշրջան. Բեյլ

«Սաութհեմփթոնի», «Տոտենհեմի» և «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը հայտարարել է, որ մադրիդյան ակումբի համար սկսվում է նոր դարաշրջան։ Ավելի վաղ մադրիդյան ակումբը 0:4 հաշվով ջախջախիչ պարտություն էր կրել ՊՍԺ-ից Ֆուտբոլի ակումբային աշխարհի առաջնության կիսաեզրափակչում։ «Բարսելոնան» և ողջ աշխարհը զգուշացված են. «Ռեալի» համար սկսվում է նոր դարաշրջան», – Բեյլի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։ Անցած մրցաշրջանում […] ...

ՄԱԿ-ը նշանակել է Պաղեստինի հարցով համաժողովի ամսաթիվը

10:40 12.07.2025

ՄԱԿ-ը նշանակել է Պաղեստինի հարցով համաժողովի ամսաթիվը

Մերձավոր Արևելքի կարգավորման և Պաղեստինի պետության ճանաչման հեռանկարներին նվիրված ՄԱԿ-ի համաժողովը տեղի կունենա հուլիսի 28-30-ը Նյու Յորքում, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի նախագահի ներկայացուցիչ Շարոն Բիրչը։ Համաժողովը նախատեսված էր անցկացնել հունիսի 17-21-ը Նյու Յորքում ՝ Սաուդյան Արաբիայի և Ֆրանսիայի համանախագահությամբ։ Տարածաշրջանում հունիսյան լարվածության ֆոնին, մասնավորապես՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների […] ...

Թրամփը դիտարկում է Ուկրաինային հսկայական արժողությամբ զենքի մատակարարման հնարավորությունը

10:22 12.07.2025

Թրամփը դիտարկում է Ուկրաինային հսկայական արժողությամբ զենքի մատակարարման հնարավորությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Կիևին հարյուր միլիոնավոր դոլարների արժողությամբ նոր ռազմական օգնության փաթեթ տրամադրելու հարցը, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։ Գումարը կտրամադրվի ԱՄՆ Կոնգրեսի կողմից անցյալ տարի նախագահ Ջո Բայդենի օրոք հաստատված հիմնադրամից, որը «թույլ է տալիս Պենտագոնին դուրս բերել զենքը ԱՄՆ ռազմական պաշարներից Ուկրաինայի համար», – ասվում է հաղորդագրության մեջ: […] ...

Ընդհանրապես չեմ կիսում Յուրգեն Կլոպի տեսակետը․ Արսեն Վենգեր

10:03 12.07.2025

Ընդհանրապես չեմ կիսում Յուրգեն Կլոպի տեսակետը․ Արսեն Վենգեր

Արսեն Վենգերը պատասխանել է Յուրգեն Կլոպի այն պնդումներին, թե աշխարհի ակումբային առաջնությունը «երբևէ հորինված ամենավատ գաղափարն է»: «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Վենգերը, ով այժմ ՖԻՖԱ-ի համաշխարհային ֆուտբոլի զարգացման ղեկավարն է, ասել է, որ աշխարհի ակումբային առաջնությունն ունի ներգրավված թիմերի, խաղացողների և մարզիչների լիակատար աջակցությունը։ «Ես շատ ձանձրալի պատասխան եմ տալու շատ հետաքրքիր հարցի։ Բոլորը կարծիք […] ...

Պայթյուն է տեղի ունեցել Սիսիան քաղաքի տներից մեկում․ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմինը

09:40 12.07.2025

Պայթյուն է տեղի ունեցել Սիսիան քաղաքի տներից մեկում․ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմինը

Հուլիսի 11-ին, պայթյուն և ողբերգական մահվան դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում  ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Սիսիան քաղաքի Սարյան 1/1 հասցեի սեփական տան բակում պայթյուն է տեղի ունեցել և կա զոհ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  պայթյունի հետևանքով մահացել է […] ...

BACK_TO_TOP