17:23 19.02.2019
ՀՀ բնապահպանության նախարարությունը պատասխանել է Մեղրի համայնքի բնակիչների նամակին, որով մեղրեցիները պահանջում են ուժը կորցրած ճանաչել Լիճքի պղնձի հանքավայրի շահագործման ծրագրին տրված փորձաքննական եզրակացությունը: Այս մասին գրում է «Էկոլուր»-ը:
Բնապահպանության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վահե Ջիլավյանի՝ մեղրեցիներին ուղարկված նամակում նշված է.
«Ի պատասխան Ձեր 2019 թ. փետրվարի 1-ի դիմումի, ներկայացնում եմ.
– Համաձայն ՇՄԱԳ հաշվետվության՝ Մեղրի գետը և Զվարագետը գտնվում են հանքից զգալի հեռավորության վրա, համապատասխանաբար 180 և 220 մ: Նախագծում նախատեսված ջրապաշտպան միջոցառումների արդյունքում ազդեցությունները թույլատրելի նորմերի սահմաններում են:
Մեղրի համայնքի խմելու ջրահավաք ավազանը գտնվում է հանքից վերև, իսկ հանքի մոտակայքով ջրագիծն անցնում է խողովակաշարով, ուստի հանքավայրի շահագործման արդյունքում չի կարող ազդեցություն կրել:
Ջրերի վրա ազդեցությունների նվազեցմանն ու բացառմանն ուղղված միջոցառումները ներկայացված են ՇՄԱԳ հաշվետվությունում /Էջ59, 60, 62, 77/:
– Նախատեսվող գործունեության հարևանությամբ գտնվում է «Արևիկ» ազգային պարկը, որի մոտակա սահմանը բացահանքից գտնվում է 780 մ հեռավորության վրա /ՇՄԱԳ հաշվետվության էջ 23/: Համաձայն նախագծային փաստաթղթերի՝ հատված ծառերը նախատեսվում է վերականգնել համայնքի կողմից տրամադրված տարածքում՝ կրկնակի ծավալով, և իրականացնել դրանց խնամքն առնվազն 2 տարի:
– Համաձայն 245-71 սանիտարական նորմերի՝ Լիճքի հանքավայրի համար ՍՊԳ-ն կկազմի 300 մ։ Մոտակա բնակելի տարածքը` Լիճք գյուղի բնակելի տները գտնվում են ավելի քան 300 մ հեռավորության վրա /4.2.1 էջ 59/:
Հաշվի առնելով, որ բացահանքի հյուսիսային սահմանագծի և Լիճք գյուղի մոտակա շինությունների միջև եղած հեռավորությունը կազմում է մոտ 300 մ և համաձայն նախագծային լուծումների՝ բացահանքում իրականացվելիք պայթեցումների հետևանքով առաջացող սեյսմիկ և օդի հարվածային ալիքները վտանգ չեն ներկայացնում գյուղի համար, /քանի որ «Լիճք բացահանքում մասսայական պայթեցումների ժամանակ առաջացող սեյսմիկ և օդի հարվածային ալիքների ազդեցության տեսակետից անվտանգ հեռավորությունները կազմում են 70 և210 մ» /Գիրք 1 Աշխատանքային նախագծի 3.7 բաժնի էջ 25-ում/:
Պայթեցումները Լիճք գյուղի բնակիչների համար վտանգավոր լինել չեն կարող, քանի որ լեռնային աշխատանքների խորացմանը զուգընթաց բնակավայրի և պայթեցման տեղամասերի միջև կձևավորվի բնական պատնեշ: Մանրամասն տեղեկատվությունը ցնցումների, աղմուկի վերաբերյալ ներկայացված է ՇՄԱԳ հաշվետվության 39. 40, 70, 89 էջերում:
Ինչ վերաբերում է «Թաթսթոուն» ՍՊԸ-ի Սյունիքի մարզի Լիճքի պղնձի հանքավայրի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը 21.12.2015թ. տրված ԲՓ-96 փորձաքննական եզրակացությունում ամրագրված փորձաքննական պահանջի խախտմանը, տեղեկացնում եմ, որ բնապահպանության նախարարությունը համապատասխան հարցմամբ դիմել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին: Պատասխան ստանալուց հետո, կձեռնարկվեն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված համապատասխան միջոցներ»։
21:49 16.06.2025
Ջենարո Գատուզոն` Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ«Միլանի», «Նապոլիի», «Վալենսիայի», «Մարսելի» և «Հայդուկի» նախկին մարզիչ Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Այս մասին հաղորդում է հավաքականի մամուլի ծառայությունը: Գատուզոյի պայմանագրի ժամկետը հայտնի չէ: Իտալացին այս պաշտոնում փոխարինել է Լուչանո Սպալետիին, որն օրեր առաջ հեռացվել էր հավաքականի ղեկից: ...
21:27 16.06.2025
Ընթացքի մեջ են Վերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներըՎերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Երեսուն և ավելի տարիներ անմխիթար վիճակում գտնվող ճանապարհը վերականգնվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Այժմ ընթանում են մայթերի, հողային պաստառի կառուցման, երկաթբետոնե արհեստական կառուցվածքների նորոգման, և այլ աշխատանքներ։ Կառուցվում են նաև ջրահեռացման համակարգեր։ Ճանապարհի մի մասը գտնվում է Գորիս […] ...
21:18 16.06.2025
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցը․ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններՀունիսի 10-ից 12-ը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում էր Բելգիայի Թագավորությունում։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Նախարարը բրյուսելյան այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Եվրոպական Միության հանձնակատարների և Բելգիայի պաշտոնակիցների հետ՝ քննարկելով Ներքին գործերի նախարարության, ենթակա կառուցվածքային միավորների գործունեությանն ու համագործակցությանը վերաբերող հարցեր։ Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել փորձագիտական պատվիրակության Հայաստան […] ...
21:12 16.06.2025
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախաձեռնություններինՊետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 16-ին գումարած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Քրեական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախաձեռնություններ: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը: Նախատեսվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունը դիտարկել որպես գողության հանցակազմի […] ...
21:04 16.06.2025
Հունիսի 17-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Գրիբոյեդովի փ. 21/5-60 շենքեր, Ադոնցի փ. 21/2-21/3 շենքեր, Արղության փ. 29-40 շենքեր, Քանաքեռ ՀԷԿ թաղ. «Արփա Սևան» ԲԲԸ, Շրջանցիկ Թունել՝ «Ջերմատնային տնտեսությունների վարչություն» ոչ բնակիչ-բաժանորդ, «Հայ արիներ» Հայկազունների ազգային […] ...