17:13 19.02.2019
ԱԺ-ում այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Պետաիրավական հարցերի հանձնաժողովի օրակարգում քննվող հարցին, որը վերաբերում է օրենսդրական մակարդակով ԱԺ-ի լիազորությունների ընդլայնմանն ուղղված քայլերի իրականացմանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է քննարկումներ անցկացնել խորհրդարանական ուժերի հետ:
«Պաշտոնապես ուղարկել եմ ԲՀԿ-ին, «Իմ քայլին» և ԱԺ նախագահին: Քանի որ նախագիծը վերաբերում է ԱԺ լիազորությունների բարձրացմանը, կարծում եմ` այս փուլում արտախորհրդարանական ուժերի հետ կոնսուլտացիայի կարիք չկա»,- ասել է Մարուքյանը:
Մանրամասնելով լիազորությունների սահմանափակ լինելը՝ Մարուքյանը նշեց.
«Խմբակցություններն այսօր հնարավորություն չունեն խմբակցության կազմով դիմել ՍԴ որևէ օրենքի սահմանադրականությունը վիճարկելու հարցով, առաջադրել ՀՀ նախագահի թեկնածու, նախաձեռնել ու ստեղծել քննիչ հանձնաժողով: Այս առումով կարծում եմ՝ աբսուրդ է, որ երկրի թիվ 1 պաշտոնյայի կարող ենք առաջադրել թեկնածու, բայց ՀՀ նախագահ չենք կարող առաջադրել»:
Նա նշեց, որ օրենքների վերահսկողության օրենքով ՍԴ դիմելու հնարավորություն չունեն, ցանկացած հարցով առանձին պետք է ստորագրահավաք անցկացնեն, ինչը բարդացնում է աշխատանքը: Գործընկերներից աջակցություն է ակնկալում: Նշում է.
«Հույս ունեմ, որովհետև այսօրվա իշխանությունների քննադատությունն է ուղղված եղել այն համակարգին, որը ներդրվել է Սերժ Սարգսյանի օրոք, հետևաբար, եթե բոլորս այս հարցով համաձայնենք, կարող ենք վերափոխել համատեղ`Հայաստանի իրական հակակշիռներ ունենալու դեպքում»:
Նա հիշեցրեց, որ սա այն օրենսդրական փաթեթն է, որը պատրաստել էին «Ելք»-ի հետ ԱԺ ներկայացնելու համար:
19:48 02.08.2025
Օմանը կկառուցի 270 միլիոն դոլար արժողությամբ գազատարՕմանի Սուլթանությունը հայտարարել է ավելի քան 270 միլիոն դոլար արժողությամբ և օրական 13 միլիոն խորանարդ մետր հզորությամբ նոր գազատարի կառուցման մասին՝ որպես պետական էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման մաս, հաղորդում է Օմանի պետական ONA լրատվական գործակալությունը։ «Նախագիծը ներառում է 42 դյույմ տրամագծով, 193 կիլոմետր երկարությամբ գազատարի կառուցում, որը կանցնի Իբրի նահանգի Ֆահուդ շրջանից (ազ-Զահիրա նահանգ) մինչև Սուհար […] ...
19:36 02.08.2025
«Ռեալի» պաշտպանը կարիերան կշարունակի ԻտալիայումՄադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Խակոբո Ռամոնը տեղափոխվել է իտալական «Կոմո»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Իսպանացի Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմն ու 20-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր են ստորագրել: «Կոմոն» տրանսֆերի համար 2,5 միլիոն եվրո է վճարել: Ռամոնը «Ռեալի» համակարգում էր 2013 թվականից։ Գլխավոր թիմի կազմում նա անցկացրել է 6 խաղ և խփել 1 […] ...
19:29 02.08.2025
Գազայի հատվածում սովի հետևանքով զոհերի թիվը հասել է 169-իԳազայի հատվածի շրջափակման ժամանակ թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 169-ի, այդ թվում՝ 93 երեխայի, շաբաթ օրը հայտնել է պաղեստինյան կիսանկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնուցումից յոթ մահվան դեպք, այդ թվում՝ մեկ երեխայի։ Այսպիսով, սովից մահացածների ընդհանուր թիվը հասցվում է 169-ի, այդ թվում՝ 93 երեխայի», – […] ...
19:17 02.08.2025
Ադրբեջանը սկսել է գազի մատակարարումը Սիրիա՝ Թուրքիայի միջոցովԱդրբեջանական կողմը սկսել է բնական գազ մատակարարել Սիրիային Թուրքիայի միջոցով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից։ «Կայացել է Քիլիս-Հալեպ սահմանային խողովակաշարի գործարկման արարողությունը, որը կապահովի ադրբեջանական գազի տեղափոխումը Սիրիա Թուրքիայի միջոցով։ Արարողությունը տեղի է ունեցել Թուրքիայի Քիլիս նահանգի Յավուզլու գյուղում՝ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի, Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան […] ...
19:05 02.08.2025
Հայկ Մուսախանյանը՝ ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստՀայկ Մուսախանյանը համալրել է ԲԱՏԷ-ի կազմը։ Այս մասին հայտնում է բելառուսական ակումբի մամուլի ծառայությունը: Կողմերը կնքել են կես տարվա պայմանագիր, որի ժամկետը կսպառվի 2026 թվականի հունվարի 1-ին: 27-ամյա Մուսախանյանը 2025 թվականի հունվարին միացել էր «Ալաշկերտին», որի կազմում մասնակցել է 12 հանդիպման: Նոր թիմում Հայկ Մուսախանյանը կխաղա «6» համարի մարզաշապիկով: ...
18:58 02.08.2025
ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիանՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ չի զինաթափվի քանի դեռ իսրայելական օկուպացիան շարունակվում է և պաղեստինցի ժողովրդի իրավունքները լիովին վերականգնված չեն։ Այս մասին ասվում է շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ՝ կապված «որոշ լրատվամիջոցների կողմից ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Սթիվեն Ուիթքոֆին հղում անելով ՀԱՄԱՍ-ի կողմից զենքը վայր դնելու պատրաստակամության մասին հաղորդագրությունների» հետ։ «Մենք կրկին […] ...