18:57 19.02.2019
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոյի գլխավորությամբ այսօր կառավարությունում կայացել է «Զարգացման քաղաքականության գործառնություն» փաստաթղթի նախագծի քննարկումը: Հանդիպմանը ներկա են եղել պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստան ժամանած Համաշխարհային բանկի առաքելության անդամներ:
Բացման խոսքում փոխվարչապետը կարևորել է Համաշխարհային բանկի հետ Հայաստանի համագործակցության շարունակական զարգացումը և այդ համատեքստում բարձր գնահատել մշակվող փաստաթղթի դերը: Փոխվարչապետը քննարկման մասնակիցներին ներկայացրել է Կառավարության գերակայություններն ու տարբեր ոլորտներում առկա խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ ակնկալում է Համաշխարհային բանկի հետ համատեղ ծրագրերի իրականացում: Մհեր Գրիգորյանը, մասնավորապես, անդրադարձել է մարդկային կապիտալի զարգացման, ենթակառուցվածքների արդիականացման, կապիտալի շուկայի ձևավորման, պետական գործառույթների օպտիմալացման և առևտրի ոլորտում Հայաստանի ունեցած հնարավորությունների օգտագործման հարցերին:
Համաշխարհային բանկի ներկայացուցիչները ներկայացրել են «Զարգացման քաղաքականության գործառնություն» փաստաթղթի մշակման և հաստատման ժամանակացույցը և նախագծի հիմնական ուղղությունները, որոնք վերաբերում են տնտեսական, ֆիսկալ և հանրային կառավարման ոլորտներին: Ըստ ՀԲ ներկայացուցիչների՝ վերոնշյալ ոլորտները համահունչ են կառավարության ծրագրում ներառված երեք ուղղությունների հետ՝ կոռուպցիայի դեմ պայքար, մրցակցային, մասնակցային ու ներառական տնտեսություն և հանրային ֆինանսների կառավարում:
Հանդիպման մասնակիցները համակարծիք են եղել, որ կառավարության ծրագրի և «Զարգացման քաղաքականության գործառնություն» փաստաթղթի մեջ ներառված հավակնոտ ծրագրերը հնարավոր է իրականություն դարձնել համատեղ ջանքերով:
14:18 19.05.2025
«Բարսելոնան» յուրատեսակ ցուցանիշ է գրանցել«Բարսելոնան» յուրատեսակ ցուցանիշ է գրանցել: Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը լիգայի պատմության մեջ առաջինն է, որը մրցաշրջանի ընթացքում 6 միավորի առավելություն է ունեցել երկրորդ տեղում ընթացող թիմի նկատմամբ, իսկ հետո կարողացել է հաղթահարել 7 միավորի տարբերությունն ու դարձել է չեմպիոն: «Բարսելոնան» արտագնա խաղում տարած հաղթանակից հետո ժամանակից շուտ նվաճել էր Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը: ...
14:10 19.05.2025
Մարդկանց 75-80%-ը պարտաճանաչ կերպով վճարում է․ Ավինյանը՝ տոմսային համակարգի մասինՆախորդ շաբաթվա ընթացքում տոմսային համակարգում արձանագրված վավերացումների քանակը տրոլեյբուսներում եղել է 87 հազար 282, մետրոպոլիտենում՝ 524 հազար 433, ավտոբուսներում՝ 1 մլն 835 հազար 5626: Դրական տարբերությունը՝ 133 հազար 895: Անդրադառնալով հանրային տրանսպորտի ոլորտում մոտ 2.3 մլրդ թերհավաքագրմանը՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նկատել է, որ մարդկանց 75-80%-ը պարտաճանաչ կերպով վճարում է: «Երևանցիները հիմնականում վճարում են նույնիսկ […] ...
14:02 19.05.2025
Հայտնի է՝ երբ տեղի կունենա Ազնավուրի արձանի բացման հանդիսավոր արարողությունըՄեծանուն արվեստագետ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի պատրաստման և տեղադրման գործընթացը շարունակվում է, և հուլիսի 8-12-ն ընկած ժամանակահատվածում տեղի կունենա արձանի բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ ...
13:56 19.05.2025
«Ինտերը» բաց թողեց «Նապոլիին» շրջանցելու հնարավորությունըԻտալիայի Ա Սերիայի նախավերջին` 37-րդ տուրում «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում չկարողացավ հաղթել «Լացիոյին»` 2-2։ Միլանյան ակումբը հաշվի մեջ առջևում էր երկու անգամ, սակայն հյուրերի 37-ամյա հարձակվող Պեդրոն դուբլ գրանցեց և ոչ-ոքի կորզեց հռոմեական ակումբի համար։ Միլանյան թիմի մեկնարկային կազմում էր Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց ավելացված առաջին րոպեին։ Առաջատար «Նապոլին» նույնպես միավորներ կորցրեց՝ հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքի […] ...
13:50 19.05.2025
Ավտոբուսների վարորդները դասընթացներ են անցնելու«Երևանի ավտոբուս» ընկերության աշխատակազմը համալրվել է հրահանգիչով և վարորդ-հրահանգիչով, որոնց հիմնական գործառույթը լինելու է վարորդների հետ դասընթացների անցկացումը գործնական և տեսական մակարդակում։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Գործընթացը կրելու է շարունակական բնույթ ինչպես նոր ընդունվող վարորդների, այնպես էլ արդեն աշխատող վարորդների համար։ ...
13:44 19.05.2025
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասինՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին․ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Լուսինե Աբգարյանի, Արմեն Դանիելյանի եւ Նելլի Բաղդասարյանի թեկնածությունները»: ...