13:24 20.02.2019
Հարկ վճարողների կողմից ներկայացված դիմումների հիման վրա 2018 թվականի ընթացքում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած փոխհատուցվող 78.241,8 մլն. դրամ ընդհանուր գումարի գծով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվել (ավարտվել) է միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության 894 ուսումնասիրություն: Դիմումներով պահանջված գումարից ուսումնասիրություններով հիմնավորված է համարվել 74.076,3 մլն դրամը, հիմնավորված չի համարվել 4.165,5 մլն դրամի չափով գումար: Այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվության բաժնից:
Հաշվետու ժամանակահատվածում մինչև 20 միլիոն դրամի հայտերի հիման վրա ԱԱՀ-ի գումարների՝ միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգով ներկայացված «առանց ուսումնասիրության» նշագրմամբ 322 հայտից պարզեցված ընթացակարգով բավարարվել է 228-ը, որոնցով պահանջված ընդհանուր գումարը կազմել է 1.021,6 մլն. դրամ, իսկ 94 հայտ չի բավարարել որոշմամբ սահմանված չափանիշներին և դրանց մասով ընդհանուր սահմանված կարգով իրականացվել են ուսումնասիրություններ:
Մինչև 2019 թվականը գործող կարգով՝ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները միասնական հաշիվ մուտքագրելու պարզեցված ընթացակարգ կիրառվում էր այն հարկ վճարողների նկատմամբ, որոնց ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների հանրագումարի առնվազն 95 տոկոսը հիմնավորվել էր հարկային մարմնի կողմից նախկինում իրականացված ուսումնասիրությամբ կամ ստուգմամբ: ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների՝ մինչև 20 միլիոն դրամի հայտերի հիման վրա ԱԱՀ-ի գումարների՝ միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգի կիրառության շրջանակի ընդլայնման նպատակով ՀՀ կառավարության 30.03.2017թ. N 333-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ ՀՀ կառավարության 17.01.2019թ. N 30-Ն որոշման համաձայն 95 տոկոսի սահմանաչափը նվազեցվել է՝ սահմանելով այն 90 տոկոս:
Այսպիսով, 2018 թվականի ընթացքում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից փոխհատուցվող գումարների մասով միասնական հաշվին է մուտքագրվել (վերադարձվել) 79.326,5 մլն. դրամի չափով գումար: Համեմատության համար նշենք, որ 2017 թվականի ընթացքում տնտեսվարող սուբյեկտներին վերադարձվել է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած 59.950,3 մլն. դրամ գումար կամ 2018 թվականին 2017 թվականի նույն ցուցանիշը գերազանցվել է ավելի քան 32 տոկոսով:
ՀՀ Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելով պայմանավորված, սկսած 2017 թվականի 2-րդ կիսամյակից ԱԱՀ վճարողներին ընձեռվեց իրենց շրջանառու միջոցներն առավել արդյունավետ կերպով տնօրինելու և օգտագործելու հնարավորություն: Այսպես` ՀՀ Հարկային օրենսգրքի 74-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ պարբերության համաձայն, «Եթե յուրաքանչյուր հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ վճարողն ունի ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար, ապա այդ գումարը ԱԱՀ վճարողի գրավոր դիմումի հիման վրա Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության արդյունքներով հիմնավորվելու դեպքում մուտքագրվում է միասնական հաշվին»:
Հարկ վճարողների կողմից ներկայացված դիմումների հիման վրա հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող (դեբետագրված) 11.450,1 մլն. դրամ ընդհանուր գումարի գծով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից 2018 թվականի ընթացքում իրականացվել (ավարտվել) է միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության 208 ուսումնասիրություն: Դիմումներով պահանջված գումարից ուսումնասիրություններով հիմնավորված է համարվել 10.820,1 մլն. դրամը (կիսամյակային դեբետ), որն ամբողջությամբ մուտքագրվել է միասնական հաշվին, հիմնավորված չի համարվել 630,0 մլն. դրամի չափով գումար:
Այսպիսով, 2018թ. ընթացքում տնտեսվարողներին է վերադարձվել 90.146,6 մլն. դրամի չափով ԱԱՀ:
Հարկ վճարողների կողմից ներկայացված դիմումների հիման վրա 2019 թվականի հունվար ամսվա ընթացքում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած փոխհատուցվող գումարների, հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների գծով իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով, ինչպես նաև ՀՀ կառավարության 30.03.2017թ. N 333-Ն որոշմամբ սահմանված պարզեցված ընթացակարգով բավարարված դիմումների մասով միասնական հաշվին է մուտքագրվել 8.299,3 մլն. դրամի չափով ԱԱՀ: Նույն ցուցանիշը 2018 թվականի հունվար ամսին կազմել է 1.776,5 մլն. դրամ:
13:38 19.05.2025
Ալկարասը հաղթել է Սիներին և նվաճել Հռոմի «Մասթերսի» գավաթըԱշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը նվաճել է Հռոմի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի գավաթը։ Իսպանացի թենիսիստը մրցաշարի եզրափակչում 7-6, 6-1 հաշվով հաղթել է աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիներին։ 22-ամյա Ալկարասը կարիերայի 19-րդ մրցաշարն է հաղթել, ATP-ի դասակարգման աղյուսակում վաստակել 1000 միավոր և թարմացումից հետո դարձել աշխարհի երկրորդ ռակետը։ ...
13:30 19.05.2025
Մշտադիտարկման այցեր Արագածոտնի և Արմավիրի մարզերի մի շարք հուշարձաններՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջոցներով վերականգնման աշխատանքներ են կատարվում Արագածոտնի մարզի «Ագարակ» պատմամշակութային արգելոցում, Փարպիի Ծիրանավոր, Բյուրականի Սբ Հովհաննես և Արմավիրի մարզի Թարգմանչաց եկեղեցիներում: Կատարվող աշխատանքների վերահսկողության նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության մասնագետներն այցելել են նշված տարածքներ։ «Ագարակ» պատմամշակութային արգելոցում շարունակվում են վաղբրոնզեդարյան կացարանների […] ...
13:22 19.05.2025
Մայիսի 24-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԵրևանում մայիսի19-ի ցերեկը, 20-ին, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 21-ի երեկոյան հնարավոր է, 24-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Մարզերում մայիսի 19-ի ցերեկը, 20-21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 24-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 22-23-ին սպասվում է առանց տեղումների […] ...
13:15 19.05.2025
«Բարսելոնան» ստացել է Լա լիգայի չեմպիոնական գավաթը«Վիլյառեալի» դեմ 37-րդ տուրի հանդիպումից (2-3) հետո «Բարսելոնան» ստացել է Իսպանիայի Լա լիգայի չեմպիոնական գավաթը։ «Բարսելոնան» 36-րդ տուրում մրցակցի դաշտում «Էսպանյոլին» 2-0 հաշվով հաղթելուց հետո էր դարձել երկրի չեմպիոն։ Սա կատալոնական ակումբի 28-րդ չեմպիոնությունն է։ ...
13:07 19.05.2025
Ապօրինի շինարարությունը Երևան քաղաքում տեղ չունի. ԱվինյանԱպրիլ ամսվա ընթացքում ապօրինի շինությունների կառուցման և հողազավթումների դեպքերով ընդհանուր առմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 81 արձանագրություն: Անդրադառնալով ապօրինի շինարարության դեմ պայքարին՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ որևէ տեսակի ապօրինի շինարարություն Երևանում ընդունելի չէ: «Այս վերահսկողական մեխանիզմները, այս պայքարը, այս արձանագրումները, քանդումները, որոնք իրականացվում են, վստահորեն, մեր մշակույթում և վարվելակերպում […] ...
13:00 19.05.2025
Անընդունելի է 2025թ-ին նման դրսևորումներ տեսնելը. Անիտա Դիմիտրիուն՝ Բաքվում հայ գերիների շինծու դատավարության մասինԿիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուն անընդունելի է համարում 2025 թվականին ադրբեջանական կողմի դրսևորումները, հայ գերիների շինծու դատավարությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Անիտա Դիմիտրիուն նման դիրքորոշում հայտնեց Հայաստանի ԱԺ նախագահի հետ համատեղ ասուլիսում՝ անդրադառնալով Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների ու Բաքվող ընթացող շինծու դատավարության վերաբերյալ հարցին: Նա ընդգծեց, որ այդ չափազանց զգայուն հարցի վերաբերյալ Կիպրոս դիրքորոշումը […] ...