18:42 20.02.2019
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն որևէ առնչություն չունի նախկին պաշտոնատար անձանց կողմից ապօրինությունների դեպքի հետ:
«Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն որևէ առնչություն չունի ՀՀ ոստիկանության կողմից բացահայտված դեպքի հետ: Ինչպես և նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, խոսքը ԱՏԳ-ի հարակից տարածքների մասին է, որոնք պատկանում են այլ իրավաբանական անձի։
Ուստի, լրատվամիջոցներին կոչ ենք անում այդ համատեքստում չշփոթել և չօգտագործել «Մեղրի» ազատ տնտեսական գոտու անունը, քանի որ դա կարող է բացասաբար անդրադառնալ ԱՏԳ-ի հեղինակության և հետագա գործունեության վրա»,- ասված է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ 2014թ. Սյունիքի մարզի Կարճևան համայնքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու գործընթացի ժամանակ նույն համայնքի ղեկավարի և այլ պաշտոնատար անձանց կողմից թույլ են տրվել չարաշահումներ:
13:30 19.05.2025
Մշտադիտարկման այցեր Արագածոտնի և Արմավիրի մարզերի մի շարք հուշարձաններՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջոցներով վերականգնման աշխատանքներ են կատարվում Արագածոտնի մարզի «Ագարակ» պատմամշակութային արգելոցում, Փարպիի Ծիրանավոր, Բյուրականի Սբ Հովհաննես և Արմավիրի մարզի Թարգմանչաց եկեղեցիներում: Կատարվող աշխատանքների վերահսկողության նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության մասնագետներն այցելել են նշված տարածքներ։ «Ագարակ» պատմամշակութային արգելոցում շարունակվում են վաղբրոնզեդարյան կացարանների […] ...
13:22 19.05.2025
Մայիսի 24-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԵրևանում մայիսի19-ի ցերեկը, 20-ին, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 21-ի երեկոյան հնարավոր է, 24-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Մարզերում մայիսի 19-ի ցերեկը, 20-21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 24-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 22-23-ին սպասվում է առանց տեղումների […] ...
13:15 19.05.2025
«Բարսելոնան» ստացել է Լա լիգայի չեմպիոնական գավաթը«Վիլյառեալի» դեմ 37-րդ տուրի հանդիպումից (2-3) հետո «Բարսելոնան» ստացել է Իսպանիայի Լա լիգայի չեմպիոնական գավաթը։ «Բարսելոնան» 36-րդ տուրում մրցակցի դաշտում «Էսպանյոլին» 2-0 հաշվով հաղթելուց հետո էր դարձել երկրի չեմպիոն։ Սա կատալոնական ակումբի 28-րդ չեմպիոնությունն է։ ...
13:07 19.05.2025
Ապօրինի շինարարությունը Երևան քաղաքում տեղ չունի. ԱվինյանԱպրիլ ամսվա ընթացքում ապօրինի շինությունների կառուցման և հողազավթումների դեպքերով ընդհանուր առմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 81 արձանագրություն: Անդրադառնալով ապօրինի շինարարության դեմ պայքարին՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ որևէ տեսակի ապօրինի շինարարություն Երևանում ընդունելի չէ: «Այս վերահսկողական մեխանիզմները, այս պայքարը, այս արձանագրումները, քանդումները, որոնք իրականացվում են, վստահորեն, մեր մշակույթում և վարվելակերպում […] ...
13:00 19.05.2025
Անընդունելի է 2025թ-ին նման դրսևորումներ տեսնելը. Անիտա Դիմիտրիուն՝ Բաքվում հայ գերիների շինծու դատավարության մասինԿիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուն անընդունելի է համարում 2025 թվականին ադրբեջանական կողմի դրսևորումները, հայ գերիների շինծու դատավարությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Անիտա Դիմիտրիուն նման դիրքորոշում հայտնեց Հայաստանի ԱԺ նախագահի հետ համատեղ ասուլիսում՝ անդրադառնալով Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների ու Բաքվող ընթացող շինծու դատավարության վերաբերյալ հարցին: Նա ընդգծեց, որ այդ չափազանց զգայուն հարցի վերաբերյալ Կիպրոս դիրքորոշումը […] ...
12:53 19.05.2025
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 530 դեպք, որից 138-ը՝ արտակարգՄայիսի 12-ից 18-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 530 դեպք, որից 138-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 45, փլուզման, երկրաշարժի, դարափուլի, ջրահեղձման, որոնողափրկարարական՝ 1-ական, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, տեղատարափ անձրևի, դժբախտ պատահարի՝ 2-ական, քարաթափման, վայրի կենդանիների հարձակման՝ 3-ական, ուժեղ կարկուտի՝ 6, թունավորման՝ 10, օձի նկատման՝ 25, կեղծ ահազանգի՝ 8, ուժեղ քամու՝ 7, ինքնասպանության […] ...