21:06 20.02.2019
ՆԱՏՕ-ում անընդունելի են համարում Ռուսաստանի նախագահի այն հայտարարությունը, թե ռուսական հրթիռները կարող են ուղղվել Դաշինքի անդամ պետությունների ուղղությամբ, եթե հրթիռային պայմանագրից դուրս գալուց հետո Միացյալ Նահանգները սպառազինություն տեղակայի Եվրոպայում։ Այս մասին Դաշինքի ներկայացուցիչը հայտնել է ռուսական ՏԱՍՍ գործակալության հարցին ի պատասխան։
Դաշինքի ներկայացուցիչը հայտարարել է, որ «Փոքր ու միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի» խզման պատճառը Ռուսաստանն է, ու կոչ է արել հետևել պայմանագրի պահանջներին։
«Մենք չենք ցանկանում սպառազինությունների մրցավազք։ Եվ ՆԱՏՕ-ի երկրները արդեն բազմիցս կոչ են արել Ռուսաստանի Դաշնությանը միջին հեռահարության իր հրթիռները ոչնչացնել ստուգելի պայմաններում», – ասել է գործակալության զրուցակիցը։
Ինչ վերաբերում է ռուսական կողմի մեղադրանքներին այն մասին, որ ԱՄՆ-ը հրթիռային համակարգեր է տեղակայում Եվրոպայում, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ դրանք պաշտպանական նպատակներով են տեղակայվում, ու դրանց հեռահարությունը համապատասխանում է նշված պայմանագրի պահանջներին։
Հիշեցնենք, որ այդ պայմանագիրը ուղղված էր դեռևս ԽՍՀՄ գոյության տարիներին երկու գերտերությունների միջև սպառազինությունների մրցավազքը կասեցնելուն և միմյանց համար կանխատեսելի ռազմական պոտենցիալ ձևավորելուն։ Սակայն վերջին տարիներին Մոսկվան ու Վաշինգտոնը միմյանց այնքան մեղադրեցին այդ պայմանագիրը խախտելու մեջ, որ երկուսն էլ նույն օրը դուրս եկան դրանից, առաջինը՝ Միացյալ Նահանգները, հետո՝ Ռուսաստանը։
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...