13:38 21.02.2019
Պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը կառավարության այսօրվա՝ փետրվարի 21-ի նիստում ներկայացրել է նախագիծ, որով առաջարկվում է ԶՈՒ պարենավորման գործընթացում փոփոխություն մտցնել:
«Մինչ օրս ԶՈւ պարենավորման գործընթացը կազմակերպվում էր հենց ԶՈւ միջոցով: Ամբողջ շղթան՝ ձեռքբերումներից մինչև բուն պատրաստում և մատուցում, իրականացվում էր ԶՈւ միջոցով, սակայն տարբեր օղակներում տարբեր խնդիրներ և խոչընդոտներ էին ի հայտ գալիս, արդյունքում մատակարարվող սննդի որակից լինում էր դժգոհություն: Ուսումնասիրելով տարբեր երկրների փորձը` եկանք այն եզրահանգման, որ լավագույն տարբերակը կլինի կազմակերպման ձևաչափի փոփոխությունը՝ ներգրավելով մասնավոր գործընկերոջ»,- ասաց Մակար Ղամբարյանը:
Նախագծով առաջարկվում է սահմանել նման ձևաչափով ծրագրին ներկայացվող նվազագույն պահանջները, այն է՝
ա. ճաշարանների, պահեստների ու ճաշարանային արտադրամասերի վերակառուցում կամ վերանորոգում և այդ աշխատանքների իրականացման ժամանակահատվածում պարենավորման գործընթացի անխափանության ապահովում,
բ. տեխնիկական միջոցների, կահույքի, խոհանոցային սպասքի և այլ անհրաժեշտ գույքային համալրում ու փոխարինում ժամանակակից միջոցներով,
գ. օդափոխության, ջեռուցման, ջրամատակարարման, ջրահեռացման, հակահրդեհային արդիական համակարգերի տեղադրում,
դ. սննդի գծաշարային բաշխում (ըստ հնարավորության), պարենավորման կազմակերպում դաշտային պայմաններում, ինչպես նաև առաջնագծում (ըստ հնարավորության), ճաշատեսակների ընդլայնում և բազմազանության ապահովում,
ե. սանիտարահիգիենիկ միջոցառումներ,
զ. գոյություն ունեցող աշխատատեղերի պահպանում և նորերի ստեղծում, գոյություն ունեցող աշխատատեղերի միջին աշխատավարձերի համեմատ աշխատավարձերի աճի ապահովում,
է. պայմանագրի կատարման ապահովագրություն պայմանագրի գնի 10%-ի չափով, վերանորոգման աշխատանքների կատարման ապահովագրություն վերանորոգման օբյեկտի ամբողջ արժեքով, աշխատակիցների կյանքի և առողջության ապահովագրություն դժբախտ պատահարներից, փոխադրող միջոցի և փոխադրվող բեռի ապահովագրություն,
ը. ԶՈՒ կարիքների համար ձևավորվող պահուստների թարմացում և կառավարում (ըստ հնարավորության),
թ. թափանցիկության, հաշվետվողականության և վերահսկողության մեխանիզմներ,
ժ. ծրագրի ընթացքում ձեռք բերված կամ ստեղծված նյութական և ոչ նյութական ակտիվների ծրագրի ավարտից հետո որպես սեփականություն անցնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
ա. հատուկ ու բացառիկ իրավունքի առկայության հիմքով,
բ. մինչև երեք տարի ժամկետով,
գ. առնվազն երեք տարբեր գործընկերների միջոցով՝ յուրաքանչյուրի հետ ոչ ավելի, քան 8000 զինծառայողների համար։
Նշված հայտարարության հիման վրա հետաքրքրվածության հայտեր են ներկայացրել թվով երկու ընկերություններ, որոնց հայտերի ուսումնասիրման և գնահատման արդյունքները ներկայացվել են ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 18.01.19թ. նիստի քննարկմանը:
Միաժամանակ, հաշվի առնելով ծրագրի փորձնական լինելու հանգամանքը, հնարավոր ռիսկերից խուսափելու նպատակով նախատեսվում է ծրագրի իրականացման համար ձեռքբերումը կազմակերպել «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան` հատուկ ու բացառիկ իրավունքի առկայության հիմքով:
«Այս պրոցեսը պետք է լինի ներգրավողական, և պետք է այս հարցը լուծենք: Մենք զինվորների համար պետք է ապահովենք պատշաճ սնունդ, սա ձեր վրա դնում է հատուկ պատասխանատվություն և այստեղ պետք է առանձնահատուկ մեխանիզմներ մտածել՝ հանրության ներկայացուցիչներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, այլ գերատեսչությունների ներկայացուցիչներին ներգրավելով, որ այս պրոցեսի վերաբերյալ որևէ կասկած չլինի: Մենք մեր զինվորի հացի հարցն ենք լուծում, ու վա´յ նրան, ով էս պրոցեսում որևէ այլ մոտիվացիայով կառաջնորդվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նախագիծն ընդունվեց միաձայն:
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...