14:01 21.02.2019
ՀՀ կառավարությունը փետրվարի 21-ի նիստում քննարկեց «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին հավանություն տալու հարցը:
ՀՀ տարածքային զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ այս նախագիծը տեղական արտադրողին պաշտպանելու նպատակ ունի: Խաչատրյանն ասաց, որ նախագծով ցանկանում են պաշտպանական միջոցներ կիրառել այն դեպքում, երբ ցեմենտ է ներմուծվում Հայաստան:
«Վերջին շրջանում, կապված հարևան շուկաներում էներգակիրների զգալի ցածր արժեքի և դրա հաշվին արտադրանքի սուբսիդավորման հետևանքների հետ, Հայաստան ներկրվող ցեմենտի քանակը զգալի չափով ավելացել է, տեղական երկու արտադրողները՝ 2 մլն տոննա ընդհանուր արտադրական հզորությամբ, գործնականում չեն կարողանում դրա անգամ 1/3 մասն իրացնել, մինչդեռ մեկ տարում ներկրվող ցեմենտի ծավալների ավելի քան 3 անգամ աճ է գրանցվել: Մենք ուսումնասիրություններ ենք կատարել, եկել ենք եզրակացության, որ անհրաժեշտ է կիրառել պաշտոնական միջոց, մեկ տոննայի համար 22 հազար դրամ սահմանել, ինչը թույլ կտա ներկրվող ցեմենտը Հայաստանի շուկայում, Երևանում հասցնել մոտավորապես նույն արժեքով, որ ունի արտադրողը՝ ինքնարժեքի ու դրա վրա գումարված տրամաբանական փոքր շահույթի արդյունքում»,- ասաց նա:
Խաչատրյանի խոսքերով՝ պետք է այս ոլորտում մրցակցություն լինի, և տեղական արտադրողն ունենա լրացուցիչ պատճառներ՝ ինքնարժեքի հետագա իջեցման և դրա հաշվին շուկաներում ավելի մատչելի գնով ցեմենտի առաջարկ ապահովելու համար: Նախարարը հայտնեց, որ իրենք առաջարկել են, որ օրենքն ուժի մեջ մտնի դրա հրապարակումից 10 օր հետ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց՝ համոզվա՞ծ են, որ մեր ցեմենտ արտադրողները բոլոր միջոցները ձեռնարկում են ներդրում անելու համար, որ իրենց տեխնոլոգիաները ժամանակակից պահանջներին համապատասխանեցնեն և իրենց միավոր արտադրանքի ինքնարժեքն իջեցնեն:
«Խնդիրն այսպիսին է՝ ինչո՞ւ ենք մենք այսպիսի լուծման գնում, կարևոր է սա արձանագրել, հաշվարկները ցույց են տալիս, որ եթե պրոցեսն այսպես շարունակվի, տեղական արտադրող ձեռնարկությունները կփակվեն, ներկրողները կտրուկ կբարձրացնեն գները, և Հայաստանում կունենանք մեզ համար ոչ հաճելի վիճակ, այսինքն՝ ներքին արտադրողի փակման արդյունքում կունենանք ցեմենտի գների թռիչքաձև աճ: Կարևոր է արձանագրել, որ ոչ թե արտադրողին ենք պաշտպանում, այլ շուկան ենք պաշտպանում ցնցումներից: Հարցը, որ մի քանի անգամ առաջադրում եմ, շարունակում է մնալ՝ արդյո՞ք մեր արտադրողները բոլոր ջանքերը գործադրում են, որ իրենց տեխնոլոգիաները ժամանակակից պահանջներին համապատասխանեցնեն, որ արտադրանքի ինքնարժեքը լինի հնարավորինս ցածր, գինն էլ հնարավորինս ցածր, արդյո՞ք համոզված ենք, որ այս ոլորտում արտադրողները գերշահույթներ չեն ստանում կամ մեր լուծման արդյունքում չեն ստանում»,- ասաց վարչապետը:
Խաչատրյանը հայտնեց, որ իրենք ցեմենտ արտադրողներից խոշոր ձեռնարկության հետ քննարկել են, նրանք թվեր են բերել, ասել են, որ էներգախնայող տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ ինքնարժեքը նվազեցրել են մինչև 36 200 դրամ, այդ տեխնոլոգիաները թույլ կտան, որ նման մեկ քայլ ևս կատարվի: Նախարարն ասաց, որ էներգառեսուրսների ծախսը հիմնական ծախսն է, ցեմենտի ինքնարժեքի կեսից ավելին ձևավորվում է՝ կախված նրանից, թե որքան խորանարդ մետր գազ է օգտագործվում, և որքան արժե այն: Նա հայտնեց, որ ևս մեկ նման հնարավորություն կունենան: Խաչատրյանն ասաց, որ չի բացառվում՝ երբ մեկ տարվա ընթացքում դիտարկումների շնորհիվ գան եզրակացության, որ 22 000 դրամը բարձր է, կրկին նախաձեռնությամբ հանդես կգան և կիջեցնեն չափը, իսկ սպառողները կլինեն պաշտպանված և կգնեն ապրանքն այն արդար արժեքով, որ հնարավոր է տնտեսության զարգացումը չվտանգելու համար:
Փաշինյանը շեշտեց՝ իրենց այս ուղերձն արտադրողները պետք է ընկալեն ոչ թե որպես՝ ահա, իրենք պաշտպանվեցին, կարող են գնալ, հանգիստ իրենց գործով զբաղվել:
«Այսինքն՝ էլի թող զբաղվեն, տեխնոլոգիանական բնույթի ներդրումներ արվեն, որ ապրանքը դառնա առավել մրցունակ: Կառավարության ծրագրում գրված է, որ մեր տնտեսությունը պետք է լինի արտահանմանը միտված, բոլոր արտադրողները պետք է այսպիսի ռազմավարական մոտեցում կիրառեն»,- ասաց նա:
Վարչապետը շեշտեց՝ նորմալ արժեքով ցեմենտ գնելը կարևոր է, այն կավելացնի շինարարության տեմպերը, կապիտալ ներդրումներն արդյունավետ կլինեն և այսպես շարունակ: Որոշումն ընդունվեց:
10:32 19.05.2025
Սուսան Բեգլարյանը որոնվում է որպես անհետ կորած21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում10:32 19.05.2025
Սուսան Բեգլարյանը որոնվում է որպես անհետ կորածՆԳՆ Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1967 թվականին ծնված Սուսան Բեգլարյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել Գորիսի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02։ ...
10:25 19.05.2025
«Կրթվելը նորաձև է» շարժումը Տաթևում«Կրթվելը նորաձև է» շարժման հերթական կանգառը Տաթև համայնքն էր։ Հանդիպումն անցավ ավանդական ձևաչափով և առանձնացավ իր բովանդակային հագեցվածությամբ և մասնակիցների կողմից ցուցաբերված մեծ հետաքրքրվածությամբ։ Բանախոսություններով հանդես եկան շարժման ղեկավար, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Բանախոսությունների` արդեն բոլորին հայտնի վերնագրերն են` «Մնացել ենք 5-րդ դարում», «Իմանալ՝ ինչպես» և «Իրական […] ...
10:10 19.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 19-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 430 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 435 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․70 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․85 դրամ: ...
10:00 19.05.2025
Լոնդոնը կհյուրընկալի Մեծ Բրիտանիա-ԵՄ առաջին գագաթնաժողովըԵրկուշաբթի օրը Լոնդոնի Lancaster House-ում տեղի կունենա Մեծ Բրիտանիա-ԵՄ առաջին գագաթնաժողովը: Բրիտանական իշխանությունների խոսքով՝ գագաթնաժողովը նպատակ ունի ամրապնդել կողմերի համագործակցությունը պաշտպանության և առևտրի ոլորտներում և նոր էջ բացել Լոնդոնի և Բրյուսելի հարաբերությունների պատմության մեջ Brexit-ից հետո։ Միջոցառմանը ԵՄ-ն կներկայացնեն Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար […] ...
09:51 19.05.2025
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքըՀՀ ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների հետ փոխգործակցության արդյունքում բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը։ Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից։ «Մասնավորապես, պարզվել է, որ Ա.Հ-ն դեռևս չպարզված անձի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, շահադիտական նպատակով՝ 22.000 ԱՄՆ դոլարի դիմաց, 2024-2025 […] ...
09:50 19.05.2025
Տուսկը շնորհավորել է Նիկուսոր Դանին՝ Ռումինիայի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը շնորհավորել է Բուխարեստի քաղաքապետ Նիկուսոր Դանին Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակի կապակցությամբ՝ նախքան պաշտոնական արդյունքների հրապարակումը։ «Շնորհավորում եմ Նիկուսոր Դանին, կեցցե ազատ Ռումինիան»,-գրել է Լեհաստանի վարչապետը X-ում։ Մայիսի 18-ին Ռումինիայում կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Դա պայքար էր «Ռումինացիների միավորման ազգայնական դաշինքի» առաջնորդ Ջորջ Սիմիոնի և Բուխարեստի կենտրոնամետ քաղաքապետ […] ...