13:32 21.02.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը, կարևորելով սեյսմիկ պաշտպանության բնագավառում բնակչության իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը, շարունակաբար աջակցում է հանրային իրազեկման ծրագրերի իրականացմանը և թիրախային նոր խմբերի հետ տարվող աշխատանքներին, գրում է նախարարության պաշտոնական կայքէջը:
Այդ նպատակով ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության /ՍՊՏԾ/ բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության աշխատակիցները պատրաստվում են մեկնարկող ուսումնական նոր շրջանին: Այս տարի ևս նախատեսվում է հարյուրավոր այցելություններ Երևան քաղաքի և մարզերի դպրոցներ, նախակրթարաններ, մանկական ճամբարներ, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ուսումնական հաստատություններ: Վարչության աշխատակիցները հանդես են գալիս դասախոսություններով, կազմակերպում են երկրաշարժի ընթացքում պաշտպանվելու վարքականոնների վերաբերյալ ուսուցողական ֆիլմերի և մուլտֆիլմերի դիտումներ, խաղ-վիկտորինաներ և ուսումնական տագնապ-տարհանման վարժանքներ:
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս վարչության աշխատակիցները կայցելեն տեղական ինքնակառավարման մարմիններ` Երևան քաղաքի վարչական շրջաններ, մարզպետարաններ, համայնքապետարաններ, որտեղ կկազմակերպվեն զրույց-քննարկումներ աշխատակիցների և ղեկավար անձնակազմի հետ, կտրվեն մասնագիտական խորհուրդներ և տեսական գիտելիքներ երկրաշարժերի ժամանակ համակարգի արդյունավետ կառավարում իրականացնելու համար:
Այցելություններ կիրականացվեն նաև մասնավոր հաստատություններ` հյուրանոցներ, արտադրական ձեռնարկություններ և ժամանցի կենտրոններ, որտեղ կուսումնասիրվեն և կներկայացվեն տվյալ հաստատության ու սպասարկող անձնակազմի կարողությունները երկրաշարժերին դիմակայելու ուղղությամբ:
09:48 02.05.2025
Ռուբիո. ԱՄՆ-ը և Չինաստանը շուտով կարող են առևտրային բանակցություններ վարելԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հնարավոր է համարել շուտով Չինաստանի հետ առևտրային բանակցություններ վարելը։ «Նրանք ցանկանում են հանդիպել: Նրանք ցանկանում են խոսել: Մենք ունենք մարդիկ, ովքեր դա անում են: Ակնհայտ է, որ մեր ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը ներգրավված է այդ ջանքերում, և այդ բանակցությունները շուտով տեղի կունենան»,- ասել է Ռուբիոն Fox News-ին տված հարցազրույցում: Միևնույն ժամանակ, […] ...
09:40 02.05.2025
Նեթանյահուն հայտարարել է Դամասկոսի նախագահական պալատի մոտ գտնվող թիրախի վրա հարձակման մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը համատեղ հայտարարություն են տարածել՝ հայտարարելով Դամասկոսի նախագահական պալատի մոտ գտնվող թիրախի վրա հարձակման մասին։ Այս մասին հայտնում է Times of Israel թերթը։ «Սա հստակ ազդանշան է սիրիական ռեժիմին, մենք թույլ չենք տա զորքեր ուղարկել Դամասկոսից հարավ կամ որևէ սպառնալիք դրուզների համայնքի համար», – մեջբերում է հրատարակությունը […] ...
09:30 02.05.2025
Ֆրանսիայի ԱԳՆ. Եվրոպան ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստումԵվրոպական երկրները ծրագրում են հակառուսական պատժամիջոցների ևս մեկ փաթեթ ներմուծել, եթե երկիրը հրաժարվի Ուկրաինայում կրակը դադարեցնելուց և հույս ունենա ստանալ ԱՄՆ աջակցությունն այս հարցում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Նոել Բարոն Agence France Presse-ին տված հարցազրույցում։ «Մենք՝ եվրոպացիներս, պատրաստվում ենք աջակցել ամերիկյան այս նախաձեռնությանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթով, և չորեքշաբթի ես ասել […] ...
09:25 02.05.2025
Պետքարտուղարություն. ՌԴ-ի և ԱՄՆ-ի ղեկավարների միջև անձնական շփումն անհրաժեշտ էՈւկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում անհրաժեշտ է անձնական շփում Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների միջև։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի շփումների վերաբերյալ քննադատություններին։ «ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի դիրքորոշումն այս հարցում շատ մոտ է նախագահ Թրամփի […] ...
09:14 02.05.2025
Անահիտ Մանասյանի գլխավորությամբ աշխատակազմում անցկացվել է խորհրդակցությունՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ աշխատակազմում անցկացվել է խորհրդակցություն: Ստորաբաժանումների ղեկավարները Պաշտպանին ներկայացրել են ընթացիկ աշխատանքներն ու առաջիկայում նախանշված ծրագրերը։ Քննարկվել են աշխատանքի կազմակերպման մեթոդաբանությանը վերաբերելի հարցեր: Այս մասին տեղեկացնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Անահիտ Մանասյանն անդրադարձել է քաղաքացիների ընդունելության գործընթացի և նրանց կողմից ստացվող դիմում-բողոքների ուսումնասիրության պատշաճ կազմակերպմանը և նշել, որ կառույցում մարդու իրավունքների […] ...
09:10 02.05.2025
Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրՊերուի մայրաքաղաք Լիմայում շարունակվող ծանրամարտի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության կանանց 55 կգ քաշային կարգում Ալեքսանդրա Գրիգորյանը (անձնական մարզիչ` Քրիստինե Պետրոսյան) պոկում վարժությունում գլխավերևում պահեց 85 կգ ու 88 կգ: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ «Հրում վարժությունում Ալեքսանդրան բարձրացրեց 116 կգ: Այս վարժությունում նա նվաճեց ոսկե մեդալ: Երկամարտի 204 կգ արդյունքով` Ալեքսանդրա Գրիգորյանը […] ...