Ես տեղափոխվել եմ Բաղրամյան 26-ից. Աննա Հակոբյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Ես տեղափոխվել եմ Բաղրամյան 26-ից. Աննա Հակոբյան

15:01 21.02.2019

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը դեռ չունի գրասենյակ և գույք, հիմնադրամի աշխատակիցներն աշխատում են սեփական լափթոփերով, բայց կառավարական շենքում տեղավորվելու հարց  ևս չի քննարկվում: Այս մասին, ներկայացնելով «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների 6 ամսվա հաշվետվությունը, ասել է հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը:

«Ես տեղափոխվել եմ Բաղրամյան 26-ից կառավարություն և ունեմ այնտեղ աշխատասենյակ: Հիմնադրամի համար կառավարական շենքերում տեղավորվելու հարց չի քննարկվում: Մենք փորձում ենք ուղղակի մեզ համար տարածք գտնել, նաև մատչելի, որովհետև մենք խնայում ենք մեզ վստահված յուրաքանչուր լուման: Բարդությունն այն է, որ տարածքները շատ թանկ են, իսկ մենք շատ գումար չենք ուզում ծախսել տարածքների վրա, ուզում ենք մեզ վստահված գումարները իրենց նպատակին ծառայեցնել»,- ասաց նա:

Աննա Հակոբյանը նաև պատասխանեց մամուլում տարածված այն լուրերին, թե հնարավո՞ր է հիմնադրամի հետագա աշխատանքները շարունակվեն Մաշտոցի փողոցում  գտնվող նախագահի նստավայրում:

«Ինչպե՞ս կարող է հիմնադրամը տեղավորվել նախագահի նստավայրում»,- զարմացավ Աննա Հակոբյանը:

Ներկայացնելով «Իմ քայլը» հիմնադրամի դրամական մուտքերը՝  Աննա Հակոբյանը պատասխանեց նաև լրագրողների այն հարցին, թե որքանո՞վ են հավաստի այն լուրերը, թե աղմկահարույց պարգևավճարներից հատկացումներ են արվել հիմնադրամին:

«Առաջին անգամ եմ նման բան լսում, բայց հաստատապես նման տեղեկություն չունեմ: «Իմ քայլը» հիմնադրամին 110 տարբեր կազմակերպություն և անհատ է նվիրատվություն արել ու չգիտեմ, թե  ովքեր են եղել: Եթե որևիցե մեկը որոշել է իր պարգևավճարը նվիրաբերել «Իմ քայլին», ես դրանից տեղյակ չեմ»,- ասաց Հակոբյանը:

Լրագրողները հիշեցրին, որ մամուլը գրել էր, թե  մարզպետները ևս  հատկացումներ են արել հիմնադրամին:

«Ուղղակի անհեթեթություն է այդ լուրը»,- հերքեց տեղեկությունը Աննա Հակոբյանը:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

BACK_TO_TOP