20:58 21.02.2019
Խորհրդարանում հանդիպում է տեղի ունեցել Կենտրոնական բանկի ներկայացուցիչների և «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների միջև: Քննարկումը փակ դռների հետևում է ընթացել: Ավելի ուշ մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը տեղեկացրել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են գյուղատնտեսության ապահովագրության ներդրմանը վերաբերող հարցեր:
Կենտրոնական բանկի ներկայացուցիչները խորհրդարանականներին են ներկայացրել ապահովագրության ներդրման՝ իրենց կողմից առաջարկվող մոդելները:
«Կամավոր ապահովագրություն է, ինչպես ցանկացած տեսակի կամավոր ապահովագրություն: Ժամանակն արդեն ցույց կտա, թե ինչպես կզարգանա գյուղատնտեսության ապահովագրությունը: Սա զուտ աշխատանքային քննարկում էր պատգամավորների հետ, որովհետև բոլորն ունեն բավական հետաքրքիր առաջարկներ, որ կարելի է հաշվի առնել ապահովագրության մեջ»,- ասաց Անդրանիկ Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ դեռևս գնում են աշխատանքային քննարկումներ և չի կարող ասել, թե այն ինչ մասշտաբի կարող է լինել: Ըստ նրա՝ հստակ է մի բան, որ մշակվում է ապահովագրական գործիք գյուղատնտեսությունում ներդնելու համար. «Մշակաբույսերը տարբեր տեսակի ռիսկերից ապահովագրելու համար՝ կարկտահարություն, ցրտահարություն»։
Իսկ թե երբ այն կներդրվի, ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետը դժվարացավ ասել, քանի որ դեռևս հաշվարկներ են իրականացվում: Նա հուսով է, որ մոտ ապագայում գյուղատնտեսության ապահովագրություն կլինի:
20:10 02.08.2025
Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...
19:48 02.08.2025
Օմանը կկառուցի 270 միլիոն դոլար արժողությամբ գազատարՕմանի Սուլթանությունը հայտարարել է ավելի քան 270 միլիոն դոլար արժողությամբ և օրական 13 միլիոն խորանարդ մետր հզորությամբ նոր գազատարի կառուցման մասին՝ որպես պետական էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման մաս, հաղորդում է Օմանի պետական ONA լրատվական գործակալությունը։ «Նախագիծը ներառում է 42 դյույմ տրամագծով, 193 կիլոմետր երկարությամբ գազատարի կառուցում, որը կանցնի Իբրի նահանգի Ֆահուդ շրջանից (ազ-Զահիրա նահանգ) մինչև Սուհար […] ...
19:36 02.08.2025
«Ռեալի» պաշտպանը կարիերան կշարունակի ԻտալիայումՄադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Խակոբո Ռամոնը տեղափոխվել է իտալական «Կոմո»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Իսպանացի Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմն ու 20-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր են ստորագրել: «Կոմոն» տրանսֆերի համար 2,5 միլիոն եվրո է վճարել: Ռամոնը «Ռեալի» համակարգում էր 2013 թվականից։ Գլխավոր թիմի կազմում նա անցկացրել է 6 խաղ և խփել 1 […] ...
19:29 02.08.2025
Գազայի հատվածում սովի հետևանքով զոհերի թիվը հասել է 169-իԳազայի հատվածի շրջափակման ժամանակ թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 169-ի, այդ թվում՝ 93 երեխայի, շաբաթ օրը հայտնել է պաղեստինյան կիսանկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնուցումից յոթ մահվան դեպք, այդ թվում՝ մեկ երեխայի։ Այսպիսով, սովից մահացածների ընդհանուր թիվը հասցվում է 169-ի, այդ թվում՝ 93 երեխայի», – […] ...
19:17 02.08.2025
Ադրբեջանը սկսել է գազի մատակարարումը Սիրիա՝ Թուրքիայի միջոցովԱդրբեջանական կողմը սկսել է բնական գազ մատակարարել Սիրիային Թուրքիայի միջոցով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից։ «Կայացել է Քիլիս-Հալեպ սահմանային խողովակաշարի գործարկման արարողությունը, որը կապահովի ադրբեջանական գազի տեղափոխումը Սիրիա Թուրքիայի միջոցով։ Արարողությունը տեղի է ունեցել Թուրքիայի Քիլիս նահանգի Յավուզլու գյուղում՝ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի, Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան […] ...