14:47 22.02.2019
Ի՞նչ քայլեր է ենթադրում անցումային արդարադատությունը և ներկայում ի՞նչ ընթացակարգ է գործում, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ԱԺ-ում ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև լրագրողների այս հարցադրմանը:
«Համաներման երկու ակտ է ընդունված եղել, որոնք կարելի է դիտարկել անցումային արդարադատության համատեքստում, ուսումնասիրություններ են կատարվում անցումային արդարադատության կոնցեպցիայի վերաբերյալ, մեղավորության կանխավարկածով առաջնորդվելը պատկերավոր լայն մասսաների համար ասված արտահայտություն է, Հայաստանում գործում է անմեղության կանխավարկածը, իհարկե, բացարձակ սկզբունք չի, հաստատված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, որոշակի պայմաններում ապահովելուց հետո հակառակն ապացուցելու բեռն անցնում է անձին, ով մեղադրվում է»,- ասաց Զեյնալյանը:
Նախարարին հարց ուղղվեց նաև ՄԻԵԴ-ում Մարտի 1-ի գործերով քննության ընթացքում իրենց կողմից միջամտության վերաբերյալ, նման հարց առաջ քաշել էր Հայկ Ալումյանը՝ նշելով, որ իշխանության կողմից ճնշումներ են լինում ՄԻԵԴ-ում ՀՀ գործիչների վրա, որպեսզի նախկին իշխանություններից մնացած գործերը պարտվեն և ներկայիս իշխանությունը դրանք որպես դիվիդենտներ օգտագործի: Հարցին նախարարն այսպես արձագանքեց.
«Մարտի 1-ի գործերից մեծամասնությունով ավարտված է թղթակցությունը ՀՀ հետ և այդ գործերը ներկայացրել է Եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Կոստանյանը, մենք դրան բացարձակապես չենք միջամտել, անկախ նրանից, որ ԱԺ-ում լսումների ժամանակ մենք ընդդիմացել ենք, հակափաստարկներ ենք ներկայացրել, բայց ի պաշտոնե չենք միջամտել, թեև լիազորված լինելով իրականացնել ՀՀ անունից միակողմանի հայտարարություն, հաշտության համաձայնության առաջարկություն, որևէ կերպ չենք միջամտել, որպեսզի բացահայտվի ճշմարտությունը, այն օպոնենտությունը, որ ներկայացվել է, գնահատվի անկախ դատարանի կողմից»:
Իսկ ՔԿՀ-ներում հացադուլի մեջ գտնվող դատապարտյալների մասին նախարարը նշեց, որ պարբերաբար այցեր կազմակերպում է ու հանդիպում է բոլորին` անկախ նրանից, նրանք հացադուլի մե՞ջ են, թե՞ ոչ: Նշեց.
«Այդպիսի այցելություն ունեցել եմ «Արմավիր» ՔԿՀ և հանդիպել ցմահ ազատազրկված անձանց հետ, ովքեր կարիք են ունեցել հանդիպել: Սննդից և ջրից հրաժարվելը մարդու իրավունքն ու ազատությունն է, և նրան օրենքով սահմանված կարգով բացատրվում են հետևանքները, մարդը գիտակցաբար է գնում դրան և դա դադարեցնելու դիմաց ինքն է որոշում՝ ինչ կորզի»:
Թե ինչ նկատի ունի, նախարարը պարզաբանեց.
«Եթե դրա դիմաց պահանջում են դադարեցնել քրեական հետապնդումը, պահանջում են հանդիպում կամ համապատասխան գործողություն հացադուլը դադարեցնելու դիմաց, մարդ ինքն է որոշում»:
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...