18:23 22.02.2019
Ադրբեջանում փետրվարի 4-5-ին տեղի ունեցած երկրաշարժերից հետո Շամախիի շրջանի հազարավոր բնակիչներ երկրի իշխանություններին են դիմել՝ հատուցելու իրենց բնակարանների ու տներին երկրաշարժի պատճառով հասցված վնասները։ Մինչ այս ադրբեջանական իշխանությունները հայտարարում էին, որ վնասները չնչին են, իսկ հիմա խոստովանում են դրանց մասշտաբայնությունը։
Փետրվարի 5-ին ՀՀ ԱԻՆ սեյսմոլոգներն արձանագրել են, որ Ադրբեջանի Շամախի քաղաքից 2 կմ հյուսիս-արևմուտքում օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Արցախի Ստեփանակերտ, Շուշի և Հադրութ քաղաքներում 3 բալ ուժգնությամբ:
Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ երկրի Շամախիի շրջանում փետրվարի 5-ին տեղի ունեցած երկրաշարժը որևէ վնաս չի հասցրել, սակայն միևնույն ժամանակ տեղեկություններ են հայտնել շենքերի-շինությունների պատերի փլուզումների մասին։
Հիմա արդեն Շամախիի շրջանի գլխավոր ճարտարապետը հայտարարել է, որ մոտ 3000 մարդ է դիմել իրենց բնակարանների ու տների վնասման հարցով։ Նրանցից 2000-ը հենց Շամախի քաղաքում է։ Իշխանությունները հիմա հաստատում են, որ 1954 ստուգված դեպքերից 132 տունը գտնվում է վթարային վիճակում։ Եվս 526 տուն ենթակա է վերականգնման, իսկ 727-ում նորոգման կարիք կա։ Իսկ ուսումնասիրությունները դեռ շարունակվում են։
Երկրաշարժի օրը, սակայն, իշխանությունները պնդում էին, թե իբր խոսքը 20-25 բնակելի կամ տնտեսական նշանակության շինությունների մասին է։ Ընդ որում՝ ասում էին, թե փլուզումները եղել են խարխուլ շինություններում, իսկ որոշ տեղերում նոր ճաքեր են հայտնվել վթարային շենքերում։
Այնուամենայնիվ, երկրի առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ 3 մարդ երկրաշարժի հետևանքով վերջույթների կոտրվածքներով դիմել է բուժօգնության, ևս մոտ 30 մարդ շտապօգնության է դիմել՝ արյան ճնշման բարձրացման պատճառով։
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...