Խոշորացված համայնքների բնակիչները կրկին դժգոհ են․ խնդիրները չեն լուծվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Խոշորացված համայնքների բնակիչները կրկին դժգոհ են․ խնդիրները չեն լուծվել

00:13 23.02.2019

Ինչ խնդիրներ  կան խոշորացված համայնքներում և ինչ է փոխվել համայնքների միավորման արդյունքում։ Այս հարցերն են քննարկվելու  «Կառուցողական երկխոսության հանձնառություն» խորագրով եռօրյա համաժողովի  ընթացքում, որը նախաձեռնել է «Կոմպաս» գիտահետազոտական  ՀԿ-ն:
Նախորդ տարի  ձևավորվել է նաև «Համազարկ» կոալիցիան, որի մեջ ընդգրկված են մարզերում և մայրաքաղաքում գործող 34 հասարակական կազմակերպություններ, որոնք պետք է զբաղվեն համայնքերի կարիքների գնահատման մեխանիզմների մշակման աշխատանքներով: Հասարակական կազմակերպությունը հետազոտություններ է անցկացրել Շիրակի, Լոռու և Տավուշի խոշորացված երկուական համայնքներում։

Քննարկումը խոշորացված համայնքների մեծ խնդիրներին էր առնչվում, որին Շիրակի, Լոռու և Տավուշի  համայնքներից հրավիրված  ղեկավարները կամ ներկայացուցիչները չէին եկել: Միակը, որ չէր անտեսել հրավերը, Աշոցք խոշորացված համայնքի նորընտիր ղեկավարն էր, որը եղել է լսողի կարգավիճակում։

Հենց այսպիսի վերաբերմունքն էլ փորձագետները շեշտեցին, որ համայնքի ղեկավարներն ունեն համայնքային խնդիրների նկատմամբ: Օրինակներն էլ շատ են, թե ինչպես համայնքապետերը չեն կարողանում գյուղի առաջնային խնդիրները երկրորդայինից զատել, իսկ որոշումներն էլ կայացնում են միանձնյա։

«Խոշորացված համայնքների ղեկավարները կամ իրենց ունեցած փորձով, կամ իրենց գիտելիքներով իրենք են որոշում, թե, օրինակ, ինչ սուբվենցիոն ծրագիր ներկայացնեն,կամ ինչպիսի դրամաշնորհային ծրագրի դիմեն։ Դա պետք է արվի հարցումների միջոցով, մարդկանց կարծիքը իմանալու միջոցով», – ասել է «Կոմպաս» գիտահետազոտական-կրթական ՀԿ-ի նախագահ Ղարիբ
Հարությունյանը։
Համայնքի բնակիչների կարծիքը հաշվի չէր առնվել նաև խոշորացման գործընթացի ժամանակ: Սա ամենամեծ թերությունն էր, որն, ըստ բանախոսների, համայնքների միջև խնդիրներ է ստեղծել:
Խոշորացման երկրորդ փուլում ևս նույն սխալը թույլ տրվեց :
Շիրակի մարզում միավորվեցին 44 համայնքներ ու ձևավորվեց Ամասիայի, Արփիի, Աշոցքի և Սարապատի փնջերը։Հենց այս համեմատաբար աղքատ ու փոքր գյուղերի խոշորացումը արդարացվեց միայն ֆինանսական միջոցների կենտրոնացումով, բայց, ըստ փորձագետների, հաշվի չեն առնվել համայնքների ռեսուրսներն ու հնարավորությունները։
Խոշորացված համայնքներում հասարակական սեկտորի ներկայացուցիչների ուսումնասիրությունների շնորհիվ պարզվել է, որ այդ գյուղերում ենթակառուցվածքները վատ վիճակում են, համայնքները չունեն բավարար միջոցներ դրանք լուծելու համար, իսկ աղբահանություն որոշ գյուղերում չի էլ կատարվում։
Խոշորացման գործընթացից հետո, երբ բյուջեներն էլ խոշորացվեցին, դարձյալ այդպես չբարեկարգվեցին միջհամայնքային ճանապարհները: Լուծումն էլ ժամանակավոր է ու ընդամենը հարթեցման միջոցով անցանելի են պահում:
Ինչպես աղբահանությունը, այնպես էլ լուսավորությունը շատ գյուղերում երկրորդային խնդիր է համարվում։ Բնակիչների հետ ունեցած հարցումների արդյունքում պարզել են, որ փոքր ու կենտրոններից հեռու գտնվող համայնքները միշտ մնում են ուշադրությունից դուրս: Համաժողովի ընթացքում մշակվելու են համայնքային խնդիրները լուծելու հստակ մեխանիզմներ, որոնք առաջարկելու են կառավարությանը։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

BACK_TO_TOP