Վարչապետը և ԱՄՀ գործադիր խորհրդի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+25.09 oC

Վարչապետը և ԱՄՀ գործադիր խորհրդի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները

19:08 25.02.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհրդի տնօրեն Ռիչարդ Դորնբոշին, ով ներկայացնում է Հայաստանը ԱՄՀ-ում:

Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է ԱՄՀ հետ շարունակական համագործակցությունը և շահագրգռված է կառուցողական գործընկերության հետագա խորացմամբ:

ԱՄՀ գործադիր խորհրդի տնօրենի խոսքերով՝ Հայաստանը հուսալի գործընկեր է Արժույթի միջազգային հիմնադրամի համար, և ԱՄՀ-ն պատրաստակամ է օժանդակություն տրամադրել ՀՀ կառավարությանը՝ տարբեր ուղղություններով նախաձեռնած բարեփոխումները հաջողելու համար:

Զրուցակիցները քննարկել են համագործակցության ընդլայնման և զարգացման հեռանկարները:

Վարչապետն անդրադարձել է ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին՝ խոսելով տնտեսության կառուցվածքում բարձր տեխնոլոգիաների խթանման, Հարկային օրենսգրքի բարեփոխման, միկրոբիզնեսի ստեղծման, բիզնես միջավայրի համար կարգավորումների դյուրացման, պետական կառավարման և կրթության համակարգերի բարեփոխման, հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակում տարվող աշխատանքների մասին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տնտեսության կառուցվածքի փոփոխությամբ և տարբեր ճյուղերում բարձր տեխնոլոգիաների կիրառման խթանմամբ կառավարությունը նպատակ ունի Հայաստանը դիրքավորել որպես տեխնոլոգիական երկիր և, հաշվի առնելով ՏՏ ոլորտում առկա մեծ ներուժը, արտահանմանը միտված տնտեսություն ձևավորել: Վարչապետի խոսքերով՝ կառավարության խնդիրը Հայաստանում հնարավորությունների ստեղծումն է և նախաձեռնողականության խթանումը, որպեսզի յուրաքանչյուր ոք կարողանա իրացնել իր ներուժը և նպաստել երկրի զարգացմանը:

Ընդգծելով բարեփոխումների հաջողման գործում ինստիտուցիոնալ և փորձագիտական կարողությունների զարգացման անհրաժեշտությունը՝ կառավարության ղեկավարը կարևորել է այդ համատեքստում միջազգային գործընկեր կառույցների, այդ թվում՝ ԱՄՀ-ի համապատասխան օժանդակությունը:

Ռիչարդ Դորնբոշը նշել է, որ ԱՄՀ-ն պատրաստ է քննարկել ՀՀ վարչապետի նշած ոլորտներում բարեփոխումների իրականացմանը աջակցություն տրամադրելու հնարավորությունները:

Վերահաստատելով համագործակցության պատրաստակամությունը՝ վարչապետ Փաշինյանն առաջարկել է պատկան գերատեսչությունների ղեկավարների հետ համատեղ քննարկել կոնկրետ անելիքները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ակնկալվում է բարելավել տրանսպորտային միջոցները վարձույթով և լիզինգով տրամադրելու գործունեության հարկային միջավայրը

12:53 01.07.2025

Ակնկալվում է բարելավել տրանսպորտային միջոցները վարձույթով և լիզինգով տրամադրելու գործունեության հարկային միջավայրը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է պատգամավոր Բաբկեն Թունյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Խոսքը երկու տարի առաջ ընդունված վարձույթով մեքենաների, լիզինգային ընկերությունների հարկային խոչընդոտներին է վերաբերում, որոնք առաջարկվում է վերացնել: Շահութահարկի մարժան հանվում է: Կարգավորումները՝ այստեղ: Նախագծի վերջնական տարբերակում օրենքն ուժի մեջ էր մտնելու հուլիսի 1-ից, եւ […] ...

Վրաստանի ութ ընդդիմադիր կուսակցություններ հայտարարել են ընտրությունները բոյկոտելու մասին

12:45 01.07.2025

Վրաստանի ութ ընդդիմադիր կուսակցություններ հայտարարել են ընտրությունները բոյկոտելու մասին

Վրաստանի ութ ընդդիմադիր կուսակցություններ հրաժարվել են մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Կուսակցությունների ներկայացուցիչների բոյկոտի մասին հայտարարությունը հրապարակվել է երկուշաբթի երեկոյան՝ հունիսի 30-ին, 1TV հեռուստաալիքով,հայտնում է Դոյչէ Վելլեն: Կուսակցությունները հայտարարել են, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները համարում են «անօրինական ռեժիմի օրինականացում» և խոստացել են շարունակել դիմադրությունը՝ «օլիգարխիկ համակարգը» վերացնելու համար: Ութ ընդդիմադիր կուսակցությունների հայտարարությունը հանրությանը ներկայացրեց […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 1-ին

12:40 01.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 1-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 455 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.96 դրամ: ...

ՃՏՊ Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

12:31 01.07.2025

ՃՏՊ Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

Հուլիսի 1-ին, ժամը 07:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աղթալա-Շնող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:  Պարզվել է, որ Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին․ վարորդը մահացել է։  Մեկ ուղևոր հոսպիտալացվել […] ...

«Նոան» մարզական հավաքն  Ավստրիայում ավարտել է հաղթանակով

12:26 01.07.2025

«Նոան» մարզական հավաքն Ավստրիայում ավարտել է հաղթանակով

Պրեմիեր լիգայի չեմպիոն «Նոան» Ավստրիայի մարզական հավաքն ավարտել է հաղթանակով: Հայաստանի գավաթակիրը չորրորդ ընկերական խաղում 2-1 հաշվով հաղթել է Սերբիայի ուժեղագույն լիգան ներկայացնող «Ժելեզնիչար Պանչևոյին»: Սանդրո Պերկովիչի թիմից գոլ են խփել ֆրանսիացի Վիրջիլ Պինսոնն ու 18-ամյա հարձակվող Զավեն Խուդավերդյանը: «Նոան» նախորդ երեք խաղերում ևս հաղթել էր: ...

2025թ. 1-ին կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 6.5 մլրդ դրամով․ Փաշինյան

12:21 01.07.2025

2025թ. 1-ին կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 6.5 մլրդ դրամով․ Փաշինյան

2025թ. 1-ին կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 6.5 մլրդ դրամով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պետական բյուջե են մուտքագրվել 1 տրիլիոն 356 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք նախորդ տարվա 1-ին կիսամյակի համեմատ ավել են 14․2 տոկոսով կամ 168.4 միլիարդ դրամով։ Շնորհակալություն […] ...

BACK_TO_TOP