21:07 25.02.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որ «Ժպիտների քաղաք» հիմնադրամի կայքում նոյեմբերի առաջին օրերից տեղադրված է հիմնադրամի նվիրատուների ցանկը, և նրանց հանգանակած գումարի չափը.
««Ժպիտների քաղաք» հիմնադրամի կայքում նոյեմբերի առաջին օրերից տեղադրված է հիմնադրամի նվիրատուների ցանկը և նրանց հանգանակած գումարի չափը: Որքան հասկանում եմ, շատ պատահաբար ինչ-որ մի անհատ դա տեսել է, «Ֆեյսբուք»ում այդ մասին գրառում արել, և դարձրել այս օրերի լրահոսի թոփ թեմաներից մեկը: Ընդ որում, բոլոր ԶԼՄ-ների լուրերը սկսվում են հետևյալ նախադասությամբ. «…հիմնադրամը հրապարակել է նվիրատուների ցանկը», և դա կարող է մարդկանց մոտ տպավորություն ստեղծել, թե ցանկն այսօր կամ երեկ է հրապարակվել:
Եվ… Ինչպիսի վերլուծություններ, մութ գործարքների մասին կասկածներ, արված նվիրատվությունների և հարկային պարտավորությունների կատարման/չկատարման մասին թափանցիկ ակնարկներ, օդում կախված լուրեր: Ամեն ինչ նորմալ է, ցանկը հրապարակվել է, և մենք էլ որդեգրել ենք ծայրահեղ թափանցիկ գործելաոճ հենց այս պրոցեսի համար, որ լրագրողները մանրադիտակի տակ ուսումնասիրեն այն, որ բոլորն ամեն ինչ իմանան մեր մասին` ումից գումար ստացանք, ինչ արեցինք այդ գումարը, և այլն:
Նորմալ չէ այն, որ եթե ինչ-որ մի անհատ ևս չորս ամիս սույն ցանկը պատահաբար չհայտնաբերեր, այս շատ կարևոր թեման հայկական մեդիադաշտին այդպես էլ հասու չէր լինի: Ինչ վերաբերում է նվիրատվություններին, ապա ցանկում նշված բոլոր խոշոր նվիրատվություններն արվել են հուլիսի վերջին «Մարիոթ» հուրանոցում կայացած գալա-ընթրիքի ժամանակ, կամ դրանից կարճ ժամանակ անց: Այնպես որ, տվյալ դեպքում բոլոր վերլուծություններն ու մութ գործարքների մասին կասկածները շուրջ 7 ամիս ուշացած են: Հատուկ լրագրողների համար`
«Իմ քայլը» հիմնադրամի կայքը պատրաստ լինելուց հետո այնտեղ կզետեղվի նաեւ այս հիմնադրամի նվիրատուների ցանկը: Յուրաքանչյուրը կշահի, եթե առաջինը հայտնաբերի այդ «գանձը»: Չարժե մեր լրահոսի թոփ թեմային հավակնող «մատերիալը» թողնել անհատ քաղաքացիների կամ պատահականությունների հույսին»:
17:20 02.08.2025
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցի մահվան մասինԳազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...
17:10 02.08.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...