01:05 26.02.2019
Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ խոշոր չափի գողության փաստով:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ փետրվարի 24-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է դիմել Էջմիածին քաղաքի բնակիչ, 35-ամյա Հռիփսիմե Հակոբյանը և հայտնել, որ փետրվարի 23-ին, այցելելով Արշալույս գյուղի 17-րդ փողոցում գտնվող իր առանձնատուն, հայտնաբերել է առաջին հարկի խոհանոցի պատուհանի երկաթյա ճաղավանդակը կոտրած, այնուհետև մտնելով ներս, տեսել է, որ տունը տակնուվրա է արած:
Կայքի տեղեկություններով՝ Հ. Հակոբյանը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք տան սենյակներից գողացել են տարբեր տեսակի իրեր, առարկաներ, բնանկարներ և այլ թանկարժեք ապրանքներ: Նրանք գողացել են նաև ամուսնուն՝ 40-ամյա Կարեն Գրիգորյանին պատկանող հագուստը, ինչպես նաև «Վինչեստեր» տիպի հրացանը ՝ պատյանի և փաստաթղթերի հետ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Աղբյուրի տեղեկություններով՝ Կ. Գրիգորյանը գեներալ Մանվել Գրիգորյանի որդին է՝ Էջմիածնի նախկին քաղաքապետը:
17:54 16.06.2025
Համընդհանուր հայտարարագիր լրացրած 28 հազար 916 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 569 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետՀունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 28 հազար 916 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1551 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 569 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +132 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 89 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...
17:48 16.06.2025
Վթար Արշակունյաց պողոտայում․ 58-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել էՀունիսի 13-ին՝ ժամը 19:00-ին, 58-ամյա Վյաչեսլավ Հ․-ն «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում բախվել է «ԺոնգՏոնգ» ավտոբուսին, այնուհետև «սրտի կանգ» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։ Ժամը 21:00-ին հիվանդանոցից հայտնել են, որ նա մահացել է։ Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […] ...
17:43 16.06.2025
Դյոկերեշին ձեռք բերելու համար «Յուվենտուսը» պատրաստ է բաժանվել 8 խաղացողից«Յուվենտուսը» մտադիր է ձեռք բերել Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշին։ Այս մասին գրում է Corriere dello Sport-ը։ Շվեդ ֆուտբոլիստի տրանսֆերն իրականացնելու համար թուրինյան ակումբը պատրաստ է բաժանվել միանգամից 8 ֆուտբոլիստից։ Թիմը ցանկանում է մոտ 60 միլիոն եվրո աշխատել ակումբի հարձակվող Դուշան Վլահովիչի ու կիսապաշտպան Դուգլաս Լուիսի տրանսֆերների վաճառքից։ «Յուվենտուսից» հավանական հեռացողների թվում են նաև Լոյդ […] ...
17:37 16.06.2025
Շոգի ազդեցությունը սրտանոթային համակարգի հիվանդությունների վրաԲարձր ջերմաստիճանը և օդի խոնավության մակարդակը կարող են ծանրացնել սրտանոթային համակարգի աշխատանքը և առաջացնել լուրջ բարդություններ: Այս սեզոնին կարող են ավելանալ ինչպես զարկերակային գերճնշում, այնպես էլ` սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող անձանց հոսպիտալացումները: Հիմնական վտանգները. 🔸 տեղի է ունենում ծայրամասային անոթների լայնացում, որը բերում է մաշկի և օրգանիզմի ամբողջ մակերեսային հատվածի արյունամատակարարման ավելացման, ինչը կարող է […] ...
17:30 16.06.2025
Որպես անհետ կորած որոնվող 13-ամյա պատանին հայտնաբերվել էՀունիսի 13-ին՝ ժամը 16:43-ին, ոստիկանություն զանգած կինը հայտնել էր, որ ժամը 14․00-ի սահմաններում 13-ամյա տղան դուրս է եկել Վանաձորի ավտոկայանից, և նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն չունի։ Տարոնի և Բազումի բաժինների համայնքային ոստիկանների, Լոռու մարզի գումարտակի պարեկների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ ժամը 17:20-ին, Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի վերջնամասում 13-ամյա պատանին հայտնաբերվել ու ներկայացվել է Տարոնի […] ...